Քաջիկ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջիկ Նիկոլայի Մնացականյան
Qajik Mnatsakanyan.JPG
դեկտեմբերի 19, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:19|2|0}}) - մայիսի 15, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}}) (64 տարեկանում)
Ծննդավայր Տաթև (գյուղ), Սյունիքի մարզ, Հայաստան
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ 1988-2004
Կոչում ՀՀ ԶՈՒ գնդապետ
Պաշտոն Հայաստանի պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ
Պարգևներ «Զորավար Անդրանիկ» շքանշան,«Մարշալ Բաղրամյան» շքանշան, «Դրաստամատ Կանայան» շքանշան,«ՌԴ ՊՆ համագորցակցուրյան համար» շքանշան,«Վարդան Մամիկոնյան» շքանշան


Քաջիկ Նիկոլայի Մնացականյան (դեկտեմբերի 19, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:19|2|0}}), Տաթև (գյուղ), Սյունիքի մարզ, Հայաստան - մայիսի 15, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}}), Երևան, Հայաստան), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջիկ Նիկոլայի Մնացականյանը ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 19-ին Գորիսի շրջանի Տաթև գյուղում։ Հայրը՝ տաթևցի Նիկոլը, զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։ Քաջիկ Մնացականյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո Քաջարանում աշխատել է որպես բանվոր։ 1958 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, ընդունվել Ռիլսկի ռազմաավիացիոն տեխնիկական ուսումնարանը և այն ավարտել 1961 թ.-ին։ Նույն թվականին գործուղվել է Հայաստան և աշխատանքի անցել Զվարթնոց օդանավակայանում՝ որպես հատուկ սարքավորումների ավիացիոն-տեխնիկ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը (1963-1968) թթ., ապա Լենինգրադի ավիացիոն ակադեմիան (1978-1979) թթ.։ Աշխատել է Զվարթնոց օդանավակայանի կուսկոմիտեի ազատված քարտուղար, հրամանատարի քաղգծով տեղակալ։ Մեծ է նրա դերը Հայաստանի տեղական օդանավակայանների (Գորիս, Կապան, Բերդ, Սիսիան) կառուցման գործում։ 1982 թ.-ին նշանակվեց Զվարթնոց ավիամիավորման հրամանատարի առաջին տեղակալ և օդանավակայանի տնօրեն։ 1990 թվականին նշանակվել է Էրեբունի ավիաձեռնարկության գլխավոր տնօրեն և հսկայական աշխատանք կատարել Արցախի հետ օդային կապը պահպանելու գործում։ Այդ մասին «Դժոխք և Դրախտ» գրքում գրել է նաև Զորի Բալայանը։ 1994-ից ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական բանակի կայացման գործում՝ սկզբում որպես ռազմավիատեխնիկական բազայի հրամանատար, իսկ 1996 թ-ից՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ՝ օդուժի հրամանատար, որտեղ էլ աշխատել է մինչև իր կյանքի վերջը՝ Մայիսի 15, 2004 թ.։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս.Մ.Պողոսյան «Տաթևի Համառոտ Պատմություն», երևան 2007