Քաջիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջիկ Արսենի Հարությունյան
Ծնվել էհունվարի 12, 1948
(75 տարեկան)
ԾննդավայրՔոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Արցախ Արցախ
Մասնագիտությունդերասան

Քաջիկ Արսենի Հարությունյան (հունվարի 12, 1948, Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ դերասան, ռեժիսոր։ ԱՀ ժողովրդական արտիստ (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի հուվարի 12-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Վեց տարեկանից հաճախել է տեղի 7-ամյա դպրոցի առաջին դասարանը։ 5-րդ դասարանից տեղափոխվել է Շուշի քաղաք և սովորել թիվ 2 գիշերօթիկ դպրոցում։ 1962 թվականից ավարտել է 8-րդ դասարանը և ընդունվել Ստեփանակերտի գյուղտնտեսական տեխնիկումի մեխանիզացիայի բաժին։

1964 թվականին աշխատանքի է անցել Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես սկսնակ դերասան[1] և միևնույն ժամանակ երկու տարի սովորել է երեկոյան դպրոցում։

1968 թվականին զորակոչվել է խորհրդային բանակի շարքերը և 1970 թվականին զորացրվելուց հետո կրկին վերադարձել Ստեփանակերտի պետական թատրոն։

1971 թվականին ընդունվել և 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան արվեստի համալսարանի թատերական բաժինը։

1982 թվականին արժանացել է Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։

1985 թվականին ԽՍՀՄ կուլտուրայի նախարարության կողմից արժանացել է «Հանդիսատեսին կուլտուրական բարձր սպասարկման համար» մեդալի։

1988 թվականին Արցախյան շարժման նախաշեմին ստեղծել է պոեզիայի թատրոն՝ ժողովրդական դերասան Զինվոր Գևորգյանի և վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանի հետ, և շրջել Արցախի և Հայաստանի մեծ ու փոքր գրեթե բոլոր գյուղերով ու քաղաքներով, դրանով նպաստել երիտասարդների հայրենասիրական ոգու բարձրացմանը։

20 տարուց ավելի աշխատանքին զուգահեռ դասավանդում է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որտեղ ղեկավարել է թատերական և ասմունքի խմբերը։

2014 թվականին լրացավ նրա 50-ամյա ստեղծագործական գործունեությունը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնում։

Մինչ օրս աշխատում է Ստեփանակերտի պետական թատրոնում՝ որպես առաջնակարգ դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում խաղացել է 150 դեր, որից 100 եղել են կենտրոնական կամ գլխավոր։ Ինքնագործ թատերական խմբերում բեմադրել է 50-ից ավելի պիեսներ, որից՝ 5՝ պետական թատրոնում։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Նամուս Սեյրան
Էլի մեկ զոհ Միքայել
Քաղքենիներ Շիշկին
Եկամտաբեր պաշտոն Բելագուբով
Անահիտ Վաչագան
Վարազդատ Մուրիկ
Առլեկինը` արքա Առլեկին
Գիքոր Համբո
40 օր համբառնալուց առաջ Աղաբաբ Սանոյան
Փակուղի Օսվալդ Կոգեր
Կողոպուտ կեսգիշերին Միլան
Չար ոգի Ոսկան
Ալվան ծաղիկ Ճիվաչ
Զգուշացեք, նա դեռ կա Նազար

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Ռեժիսոր
Կյանք ու կռիվ Մհեր Մկրտչյան
Թևանիկ Ջիվան Ավետիսյան
Անավարտ մանկություն Ջիվան Ավետիսյան
Ճակատագիր Գոռ Վարդանյան

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրել է «Աղջիկը փեսացու է փնտրում», «Զգուշացեք, դա դեռ կա», «Լույս քեզ տեսնողին» պիեսները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին Արցախում մշակույթի զարգացման համար արժանացել է Եղիշեի անվան ամենամյա մրցանակին։
  • 2004 թվականին ԼՂՀ կառավարությունը բարձր գնահատելով նրա ծառայություններն արվեստի բնագավառում՝ արժանացել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։
  • 2006 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դերասան՝ Հ. Թումանյանի «Գիքորը» պիեսում Համբոյի դերակատարման համար։
  • 2007 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ասմունքող։
  • 2008 թվականին ԼՂՀ կառավարությունը բարձր մակարդակով նշել է նրա 60-ամյա հոբելյանը, և նա արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալի։
  • 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների կողմից արժանացել է Ոսկե մեդալի։
  • 2013 թվականին մատաղ սերնդի դաստիարակության գործում կատարած ծառայության համար պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն ։ ԱՆՁՆԱԿԱԶՄ / 50648 / 68844». m.sptatron.fo.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]