Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ
Buyuckcekmese Puente TURKIA - De Mimar Sinan Arquitecto otomano imperial.jpg
ԱնունովՍուլեյման I
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
ՏեղանքՍտամբուլի նահանգ
Տեսակկամուրջ[1]
Հատում էLake Büyükçekmece?
Երկարություն635,57 մետր
Բացման տարեթիվ1567
Կոորդինատներ: 41°1′18.50001609999″ հս․ լ. 28°34′14.000016099996″ ավ. ե. / 41.0218055600277722° հս․. լ. 28.57055556002777763° ավ. ե. / 41.0218055600277722; 28.57055556002777763

Քանունի Սուլթան Սուլեյման կամուրջ (թուրք.՝ Kanuni Sultan Süleyman Köprüsü), հայտնի է նաև Բյույուքչեքմեջե կամուրջ անունով), քարե կամարապատ կամուրջ, որը գտնվում է Թուրքիայի եվրոպական հատվածում, Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանում։ Կամուրջը Ստամբուլի կենտրոնից գտնվում է 36 կիլոմետր (22 մղոն) դեպի արևմուտք։

Կամուրջը կառուցվել է օսմանյան ժամանակաշրջանում հայազգի ճարտարապետ Միմար Սինանի (1488/1490–1588) կողմից[2]։ Կամուրջը կառուցվել է տարածքով մեծ, սակայն ծանծաղ Բյույուքչեքմեջե լճի բերանին։ Կամրջի կառուցումը սկսվել է 1566 թվականին, իսկ շահագործման հանձնվել 1567 թվականին[2]։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ կամրջի կառուցման ժամանակ լճի ջուրը ցամաքացվել է և փոխարենը քարապատվել է շուրջ 40000 խորանարդ մետր տարածք[3]։

Կամուրջը բաղկացած է 28 թռիչքներից և բաժանված է չորս հիմնական հատվածների՝ առաջացնելով երեք փոքր կղզյակներ։ Նախկինում կամուրջը հաղորդակցության լրջագույն գործառույթ է իրականացրել Օսմանյան կայսրության մայրաքաղաքի և արևմտյան վիլայեթների միջև։ Ներկայումս 16-րդ դարում կառուցված կամուրջը շարունակում է պահպանել իր պատմական և խորհրդանշական արժեքը։ 1986-1989 թվականներին կամուրջը վերանորոգվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 «Buyukcekmece Kanuni Sultan Suleyman Koprusu» (Turkish)։ Վերցված է 10 October 2015 
  3. արխիվացված