Քանդիդա Ռոյել
![]() անգլ.՝ Candida Royalle | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1950[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2015[4][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Mattituck, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պոռնոգրաֆիկ դերասան, դերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
candidaroyalle.com | |
Քանդիդա Ռոյել (անգլ.՝ Candice Marion Vadala, իսկական անունը՝ անգլ.՝ Candice Marion Vadala, հոկտեմբերի 15, 1950[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 2015[4][2], Mattituck, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի պրոդյուսեր և պոռնոգրաֆիայի ռեժիսոր, սեռական լիբերալ ֆեմինիստ և պոռնոգրաֆիկ դերասանուհի։ Նա AVN և XRCO փառքի սրահների անդամ էր[5][6]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 15-ին Նյու Յորքում, իսկական անունը` Քենդիս Մարիոն Վադալա[7] է։ Նյու Յորքում` Արվեստի և դիզայնի ավագ դպրոցում, Պարսոնի դիզայնի դպրոցում և Նյու Յորքի քաղաքային համալսարանում սովորել է երաժշտություն, պար և արվեստ[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսոնսի դիզայնի դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է հանդես գալ ավանգարդ թատերական «Cockettes» խմբում, իսկ 1975 թվականին խաղացել է Դիվայնի դստեր «Պսորիազի տառապանքը» ֆիլմում[9][10][11]։
1975 թվականին, 25 տարեկան հասակում, նա իր առաջին քայլերն է արեց պոռնո բիզնեսում[12]։ Նկարահանվել է մոտ 25 ֆիլմում և դուրս եկել բիզնեսից 1980 թվականին, նրա վերջին ֆիլմը «Կապույտ մոգությունն» էր, որում Քանդիդան հանդես էր գալիս որպես դերասան և ռեժիսոր[13]։
Քանդիդան եղել է High Society և Cheri մեծահասակների ամսագրերի լրագրող է[14]։
1984 թվականին նա հիմնադրել է «Femme Productions»-ը` նպատակ ունենալով ստեղծել էրոտիկա` հիմնված կանանց նախընտրությունների վրա, ինչպես նաև նկարահանել պոռնոֆիլմեր` ուղղված զույգերի թերապիային։ Դրա արտադրանքը, որն ավելի շատ ուղղված է կանանց և զույգերին, քան ստանդարտ արական սեռի պոռնո հանդիսատեսին, արժանացել է գովասանքի խորհրդատուների և թերապևտների կողմից առողջ և իրատեսական սեռական ակտիվությունը պատկերելու համար[15]։
Ռոյելը ասել է, որ ինքը փորձում է խուսափել «միզոգինիստ կանխատեսելիությունից» և սեքսը «հնարավորինս նկարագրական ձևով» ներկայացնելուց։ Նա նաև քննադատել է պոռնոֆիլմին բնորոշ արական կենտրոնացվածությունը։ Ռոյելի ֆիլմերը «կենտրոնացած չեն» վերջին «պրեսսի» վրա. փոխարենը նրանք սեռական ակտիվություն են ցուցաբերում կանանց հուզական և սոցիալական կյանքի ավելի լայն համատեքստում[16]։ 1989 թվականին նա ստորագրել է «Post Porn Modernist Manifesto»-ը[17]։
Նա նաև դասախոսել է Սմիթսոնյան ինստիտուտում, Սեքսոլոգիայի համաշխարհային կոնգրեսում, բազմաթիվ համալսարաններում և մասնագիտական համաժողովներում[18]։
2004 թվականին նա գրել է «Ինչպե՞ս ասել մերկ տղամարդուն` ինչ անել» գիրքը («How to Tell a Naked Man What to Do»)[18]:
2014 թվականին նա սկսել է նկարահանել «Երբ դու գնացել էիր. Քանդիդա Ռոյելի չպատմած պատմությունը» («While You Were Gone: The Untold Story of Candida Royalle»)` իր կյանքի և մորը որոնելու մասին, որին նա չէր տեսել 18 ամսականում լքվելուց հետո[19]։ Ռոյելի մահվան պահին նախագիծը դեռ պատրաստման փուլում էր, բայց համարյա բոլոր անհրաժեշտ կադրերն արդեն նկարահանվել էին և հետագայում թողարկվելու էր[18]։
2016 թվականի հոկտեմբերին «Dark Entries Records»-ի կողմից թողարկվել է 5 երգ պարունակող EP` Քանդիդա Ռոյելի անվամբ, որի շուրջ աշխատել էր 1970-ականների կեսերին Պատրիկ Կաուլի հետ[20]։
Անդամակցություն կազմակերպություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդիդան եղել է Սեռական դաստիարակների ասոցիացիայի, խորհրդատուների և թերապևտների ամերիկյան ասոցիացիայի[21] անդամ, ինչպես նաև «Ֆեմինիստները` ազատ խոսքի համար» կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ[22]։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին նա ամուսնացել է պրոդյուսեր Պեր Սյոստեդտի հետ[23]։ 2006 թվականի մայիսին հայտարարել է, որ նշանվել է[24]։
Քանդիդան մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքի Մետիտակ քաղաքում[18], 64 տարեկան հասակում` ձվարանների քաղցկեղից[8][25]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Discourses of Desire: Liberals, Feminists, and the Politics of Pornography in the 1980s—Cameron 2 (4): 784—American Literary History". alh.oxfordjournals.org. Retrieved 2008-01-11. [1]
- Wendy McElroy. XXX: A Woman's Right to Pornography, 1995. Chapter 7. [2]
- "Girls on top" by Lilly Bragge, The Age, June 16, 2004. [3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Adult Film Index — 2022.
- ↑ 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Candida_Royalle
- ↑ «XRCO Hall of Fame». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «AVN Hall of Fame». Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Robets, Sam. «Candida Royalle, Who Made Erotic Films for Women, Dies at 64». New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 8,0 8,1 «Former porn star turned director Candida Royalle dies at age 64». New York Daily News. 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Stanley, John (1988 թ․ փետրվարի 21). «Film Maker Gives Erotica A Woman's Point of View». San Francisco Examiner. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ Alilunas, Peter Smutty Little Movies: The Creation and Regulation of Adult Video. — Univ of California Press, 2016. — С. 132. — ISBN 9780520291706
- ↑ Eichelbaum, Stanley (1975 թ․ հունիսի 20). «A musical comedy that's sheer agony». San Francisco Examiner. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Candida Royalle iafd bio». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Candida Royalle». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Lyon, Jason. «New York Stories: The Adult Industry's Past … and Present». Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Discourses of Desire: Liberals, Feminists, and the Politics of Pornography in the 1980s -- Cameron 2 (4): 784 -- American Literary History». alh.oxfordjournals.org. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
- ↑ illy Bragge, "Girls on top", The Age, June 16, 2004.
- ↑ Post Porn Modernist Manifesto c. 1989,(չաշխատող հղում) google.com; accessed September 7, 2015.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 «Famed Actress/Director Candida Royalle Passes». avn.com. Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Kernes, Mark. «Candida Royalle Turns to Kickstarter to Fund Documentary Projectr». Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Lefebvre, Sam. «Waking the Spirit of a Disco Innovator». NY Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Zeiss Stange, Mary; Oyster, Carol K.; Sloan, Jane E. The Multimedia Encyclopedia of Women in Today's World. — 2013. — С. 291. — ISBN 9781452270685
- ↑ Denfeld, Rene The New Victorians. — Grand Central Publishing, 2009. — ISBN 9780446565233
- ↑ Hard Core: Power, Pleasure, and the "frenzy of the Visible". — University of California Press, 1989. — С. 246—247. — ISBN 0520066529
- ↑ Abby Ehmann (2006 թ․ մայիսի 16). «Candida Royalle». Eros NY. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Orphaned ex-porn star dies of cancer». New York Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանդիդա Ռոյել» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 7 մահեր
- 2015 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ֆեմինիստներ