Jump to content

Քանաքեռի կենտրոնական գերեզմանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանաքեռի կենտրոնական գերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն և մշակութային արժեք
ՏեղագրությունՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
ՎայրՔանաքեռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կազմված էԽաչքար, Խաչքար Գալուստի, Ջանիկի, Մկրտիչի, Խաչքար Խաչատուրի և ծնողաց, Խաչքար, Պետևանի խաչքար-մահարձան, Խաչքար Նակահ Փաշի, Խաչքար Նորջևանի, Խաչքար Ավագ Խաթունի, Ասլիզատի, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Հիմնման տարի13-րդ դար
Փակված է18-րդ դար
Մակերես21 մ²
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Կարգավիճակպատմամշակութային հուշարձան

Քանաքեռի կենտրոնական գերեզմանոց, միջնադարյան և վաղ նոր շրջանի գերեզմանոց և պատմամշակութային հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասում[2]։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3][2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանոցը տեղակայված է Զաքարիա Քանաքեռցու փողոցի (նախկին՝ Կամոյի փողոց)[3] ձախակողմյան եզրին և ներկայումս կազմում է մոտ 21 մ² մակերես[2]։ Գերեզմանոցի ներկայիս պահպանված տարածքը նախկին մեծ գերեզմանոցից մնացած փոքրիկ մասն է, որը ավերվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, ճանապարհաշինական և քաղաքաշինական աշխատանքների հետևանքով[2]։ 1965-1966 թվականներին գերեզմանոցի այս փոքրիկ հատվածը շրջափակվել է հենապատերով և մետաղական ցանկապատով, բարեկարգվել է և սալարկվել[3][2]։ Գերեզմանոցում պահպանվել են 11-18-րդ դարերի տապանաքարեր և խաչքարեր, որոնց մի մասը արձանագիր են[2]։

Գերեզմանոցը ձևավորվել է միջնադարից[3] և երկար ժամանակ ծառայել է որպես Քանաքեռի գերեզմանոց։ Քանաքեռը եղել է հին բնակավայր, որի մասին հիշատակումներ կան դեռևս միջնադարյան աղբյուրներում։ Գերեզմանոցը գտնվում էր գյուղի հյուսիսային հատվածում՝ եկեղեցու հարևանությամբ։ Այստեղ պահպանվել է 13-18-րդ դարերում ստեղծված տապանաքարեր և խաչքարեր[3][2]։ Նրանցից մի քանսն ունեն արժեքավոր արձանագրություններ, որոնք հիշատակում են Քանաքեռի և հարակից բնակիչների, ինչպես նաև միջնադարյան իշխանական և հոգևորական անձանց անձնանունները[3][2]։ Գերեզմանոցում կա՝ 9 տապանաքար, 1 պարձրիկ տապանաքար, 14-17-րդ դարերի 9 խաչքար, որոնց մի մասը արձանագիր են, և Պետևանի 1265 թվականի արձանագիր, որմնափակ խաչարձանը[2]։ Խաչքարերի մեծ մասը դասավորված է գերեզմանոցի հյուսիսային և արևելյան պատերի տակ[2]։ Բացի դրանից, երկու խաչքար, որոնք թվագրվում են 11-12-րդ դարերով, բերվել են Ավանից կամ Առինջից[2]։

Տապանաքարերն ու խաչքարերը զարդարված են բուսական, երկրաչափական և պատկերագրական մոտիվներով, իսկ որոշների վրա պատկերված են մարդկային բարձրաքանդակ պատկերներ։

Գերեզմանոցի խաչքարերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված խաչքարերից առանձնանում են[2]՝

  • Ավանից կամ Առինջից բերված երկու խաչքարերի բեկորները (11-րդ դար)
  • Պետևանի խաչքարը (1265)
  • Նակահ Փաշի խաչքարը (1543)
  • Նորջևանի խաչքարը (1558)
  • Ավագ Խաթունի, Ասլիզատի խաչքար (1597)
  • Խաչքար (16-րդ դար)
  • Հերապետ կազմողի խաչքարը (16-րդ դար)
  • Խաչքար (16-րդ դար)
  • Գալուստի, Ջանիկի, Մկրտիչի խաչքար (16-րդ դար)
  • Խաչատուրի և ծնողաց խաչքար (16-րդ դար)

Պետևանի խաչքար-մահարձան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական և պատմական տեսանկյունից առանձնակի արժեք ունի գերեզմանոցի արևմտյան կողմում գտնվող որմնափակ խաչքարը[2]։ Ըստ դրա ընդարձակ արձանագրության՝ խաչքարը 1265 թվականին կանգնեցրել են Պետևանն ու նրա կողակիցը՝ Ավագ տիկինը, իրենց և մերձավորների հիշատակը հավերժացնելու նպատակով[2]։ Արձանագրությունը փորագրել է Մխիթարիչ գրիչը և այն տեղադրված է խորշը եզերող թեք գոտու վրա[2]: Խաչքարը, իր քանդակազարդ պատվանդանի հետ միասին, տեղադրված է երկթեք սալածածկ տանիքով պաշտպանված որմնախորշում, ինչը հուշարձանին հաղորդում է յուրահատուկ ճարտարապետական և գեղարվեստական արտահայտչություն[2]։

Նույն գրչի մեկ այլ՝ 1266 թվականի արձանագրություն, որը վերաբերվում է առք ու վաճառքի գործարքին, զետեղված է որմի հարավային ճակատին[2]։ Ըստ էության, դա առևտրական գործարքը վկաներով վավերացնող պայմանագիր է, որով սեփականատերը՝ Պարսիսն ու նրա հարազատները, իրենց հայրենի այգին վաճառել են Պետևանին[2]։ Որմի վրա պահպանվել են նաև տարբեր ժամանակներում կատարված կարճ արձանագրություններ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ». visityerevan.am. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]