Քանաան

Քանաան, Պաղեստինի, Ասորիքի և Փյունիկիայի տարածքի հնագույն, մինչիսրայելական անվանումը։ «Քանաան» անվան ստուգաբանությունը ճշգրտորեն պարզված չէ, ենթադրում են, որ նշանակում է ծիրանի և սկզբնապես վերաբերել է Փյունիկիային, որտեղ արդյունահանել են ծիրանի ներկ։ Ավելի ուշ անվանումը տարածվել է Քանաանի ամբողջ տարածքի վրա։ Բնակիչները հիմնականում սեմական Քանաանացիներն էին։ Ոչ սեմական ժողովուրդներից Քանաանում բնակվել են խուռիներ և խեթեր։ Քանաանի պատմությունը հայտնի է մեր թվարկությունից առաջ մոտ VIII հազարամյակից։ Մեր թվարկությունից առաջ XVI —XV դարերում Քանաանը Եգիպտոսի քաղաքական և տնտեսական տիրապետության ոլորտում էր, մեր թվարկությունից առաջ XIV դարում սկսվել է եգիպտական ազդեցության թուլացումը։ XIII դարում Եգիպտոսը և Խեթական պետությունը Քանաանը բաժանել են ազդեցության ոլորտների։ Մեր թվարկությունից առաջ XIII դարից իսրայելական ցեղերը սկսել են Քանաանի նվաճումը։ Հետագայում «Քանաան» անվանումն օգտագործվել է Փյունիկիայի, իսկ «Քանաանացիներ»՝ երբեմն սյունիկների (Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան գաղթավայրերի բնակիչներ) վերաբերմամբ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանաան» հոդվածին։ |
| ||||||