Քայլ առ քայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլ առ քայլ
Երկիր Ռուսաստան
ՌեժիսորԷդուարդ Ռաձյուկևիչ
Գլխավոր
դերերում
Aleksei Maklakov? և Galina Danilova?
ՊրոդյուսերԱլեքսանդր Ակոպով, Վյաչեսլավ Մուրուգով և Ալեքսանդր Ռոդնյանսկի
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ40
Էկրաններին էհունվարի 19, 2008-ից օգոստոսի 16, 2009
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն) և Նոր ալիք

Քայլ առ քայլ (ռուս.՝ Шаг за шагом), 2008 թվականի 40 սերիանոց ռուսական հեռուստասերիալ-սիթքոմ։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2008 թվականի հունվարի 19-ին СТС հեռուստաալիքով[1]։ Բայց սերիալը չի հավաքել բավական ցուցանիշ, դրա պատճառով դադարեցրել են ցուցադրումը։ Սերիալի պրեմիերան կայացել է СТС հեռուստաալիքի եթերում 2009 թվականի հուլիսի 12-ին[2]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի նկարահանումները սկսել են 2007 թվականի հուլիսին[3] և ավարտվել նույն թվականի նոյեմբերին[4]։ Սերիալը նկարահանել է «Амедиа» ընկերությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարար Վիկտոր Մելնիկովը գրեթե 40 տարեկան է։ Նա չունի կին, բայց ունի երեք երեխա՝ Դմիտրի (Միտյա), Եվգենիա և Իլյա։

Եկատերինա Անդրոսովին նույնպես չունի ամուսին, բայց ունի երեք երեխա՝ Դինա, Կարինա, Անատոլի (Տոլյա)։

Վիկտորը և Կատյան գնում են առողջարան՝ Սոչի, որտեղ իրենց սովորական ընկերությունը դառնում է սեր և ավարտվում է Կատյայի չորսենյականոց տանը, որը նրան իր ամուսինն է թողել ամուսնալուծությունից հետո։

Երեխաները հենց առաջին վայրկյանից սկսում են կռվել։ Ավագ երեխաները Դմիտրին և Դինան մի դպրոցից են և ընդհանրապես ուրախ չեն, որ միասին պետք է ապրեն։ Եվգենիան հինգ րոպեից հետո ծանոթանում է Կարինայի հետ, բայց երկու րոպեից հետո կռվում։ Միայն Իլյան և Անատոլին են, որ իրար հետ ընդհանուր լեզու են գտնում ու նրանց ձեռքին քիչ է մնում տունը վառեն։

Երեխաների նման պահվածքի պատճառով ընտանիքը շատ խնդիրներ է ունենում, բայց միայն սերն է, որ միացնում ու լուծում է բոլոր խնդիրները։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Մակլակով - Վիկտոր Մելնիկով
  • Գալինա Դանիլովա - Եկատերինա Անդրոսովա
  • Վերոնիկա Ագապովա - Դինա, Եկատերինայի ավագ դուստրը
  • Վերոնիկա Լիսիկովա - Կարինա, Եկատերիանայի կրտսեր դուստրը
  • Ռուսլան Կուլեշով - Անատոլի, Եկատերինայի որդին
  • Ստեփան Աբրահամով - Դմիտրի, Վիկտորի ավագ որդին
  • Ալեքսանդրա Օստրոուխովա - Եվգենյա, Վիկտորի աղջիկը
  • Ակիմ Կոկորև - Իլյա, Վիկտորի կրտսեր որդին
  • Գրիգորի Իվանեց - Կոստյա, Վիկտորի բարեկամը
  • Դարյա Ֆեկլենկո - Սվետլանա, Կատիի քույրը
  • Նինա Ֆեկլիսովա - Նինա, Կատյայի մայրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эдуард Радзюкевич о новом ситкоме «Шаг за шагом»
  2. «Премьерные серии сериала «Шаг за шагом»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Газета «Телесемь» № 33, август 2007
  4. «ЗАВЕРШАЮТСЯ СЪЕМКИ СИТКОМА «ШАГ ЗА ШАГОМ»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]