Քայլ Մաքլաքլան
| Ծնվել է | փետրվարի 22, 1959[1] (67 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Յակիմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
| Կրթություն | Վաշինգտոնի համալսարան և Eisenhower High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
| Ընտրանի | Agents of S.H.I.E.L.D.?, Հուսահատ տնտեսուհիները, The Flintstones?, Գլուխկոտրուկ, The Good Wife? և Օրենք ու կարգ: Հատուկ կորպուս |
| Ծնողներ | հայր՝ Kent Alan MacLachlan?[2], մայր՝ Catherine MacLachlan?[2] |
| Ամուսին(ներ) | Desiree Gruber? |
| Համատեղ ապրող(ներ) | Լորա Դերն, Լարա Ֆլին Բոյլ և Լինդա Եվանգելիստա |
| Երեխա(ներ) | Callum Lyon MacLachlan?[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Քայլ Մերիթ Մաքլաքլան (փետրվարի 22, 1959[1], Յակիմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հանրությանը հայտնի է դարձել հատկապես Դեյվիդ Լինչի «Թվին Փիքս» հեռուստասերիալում ՀԴԲ-ի հատուկ գործակալ Դեյլ Քուփերի դերով։
Մաքլաքլանը 1991 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ դրամա հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար, և եղել է նույն մրցանակի անվանակարգում 2017 թվականին։ Ինչպես նաև առաջադրվել է «Էմմի» մրցանակի։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայլ Մաքլաքլանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 22-ին Յակիմա քաղաքում (Վաշինգտոն նահանգ), որտեղ նա ստացել է նախնական կրթություն։ Քայլի մայրը աշխատում էր որպես PR մասնագետ, իսկ հայրը՝ փաստաբան և բորսային միջնորդ[3][4]։ Ընտանիքում կային ևս երկու որդի՝ Կրեյգը և Կենտը։ Սովորել է երգեհոն նվագել, սակայն 18 տարեկանում մոր խորհրդով ընտրել է դերասանի մասնագիտությունը։
1977 թվականին ընդունվել է Սիեթլի Վաշինգտոնի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո նա ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան։ Մաքլաքլանի կրթության մեջ են մտել նաև դերասանական վարպետության կուրսերը։ Այդ ամենը նրան թույլ տվեց աշխատել և խաղալ ստվերների թատրոնում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Քայլ Մաքլաքլանը մասնակցեց Աշլենդում անց կացվող Օրեգոնյան Շեքսպիրյան փառատոնին։ Մաքլաքլանին թվում էր, որ նրան ոչ ոք չի նկատել այդ փառատոնին։ 1982 թվականին նա վերադարձավ Սիեթլ, որպեսզի ընդունվի տեղի «Empty Space Theater» թատրոն։ Փառատոնին նրան նկատել էր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ Այդ ծանոթությունը փոխեց Մաքլաքլանի ողջ կյանքը և կարիերան կինոյում։
Նրա բոլոր առաջին աշխատանքները կինոյում կապված են կինոռեժիսոր Դեյվիդ Լինչի անվան հետ։ «Դյուն» կինոնկարը դարձավ Քայլ Մաքլաքլանի առաջին աշխատանքը կինոյում։ Մաքլաքլանը ստացավ այդ ֆիլմի գլխավոր դերը, որը բեմադրվել էր Ֆրենկ Հերբերտի վեպի հիման վրա։ Նա խաղում էր երիտասարդ Փոլ Ատրեյդեսի կերպարը։ Չնայած ֆիլմը դեռևս ստանում է խառը արձագանքներ, Մաքլաքլանը քննադատների կողմից որևէ բողոք չի առաջացրել։
Քայլ Մաքլաքլանի կարիերան սկսվեց 24 տարեկանում։ Դեյվիդ Լինչը, ըստ Կայլ Մաքլաքլանի, շատ պահանջկոտ ռեժիսոր է․ Նա տեսնում է դերասանի կերպարը և հրավիրում է նրան նկարահանման։ Այսպես Քայլ Մաքլաքլանը սկսեց խաղալ «տարօրինակություններով մարդկանց» կերպարներ։ 1986 թվականին Քայլ Մաքլաքլանը մասնակցեց Դեյվիդ Լինչի նոր սյուրռեալիստական թրիլլերում՝ «Կապույտ Թավիշ» ֆիլմում։ Այդ դերից հետո Քայլ Մաքլաքլանը դարձավ առաջին կարգի աստղ։ Հաջողությունը կինոյում լայն հնարավորություններ բացեց երիտասարդ և տաղանդավոր դերասանի համար։

1987 թվականին Քայլ Մաքլաքլանը գլխավոր դեր խաղաց ռեժիսոր Ջեք Շոլդերի «Թաքնված թշնամին» ֆիլմում, որը Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆիլմի մի փոքր տարբերակ էր։ Ֆիլմի շարունակության մեջ՝ «Թաքնված թշնամին 2»-ում, Մաքլաքլանը համաձայնվեց հայտնվել միայն մի քանի րոպեով։
1989 թվականին դերասանը համաձայնվում է նկարահանվել «Թվին Փիքս» հեռուստասերիալում։ Այդ հեռուստասերիալը աշխարհին ներկայացրեց Քայլ Մաքլաքլանին, ոչ պարզապես որպես գեղեցիկ տղամարդ, որով հպարտանում է Հոլիվուդը, այլ որպես իրական դերասան։ «Թվին Փիքսը», որ մեծ հաջողությամբ ընդունվեց աշխարհի՝ ինչպես քննադատների, այնպես էլ հանդիսատեսի կողմից, և մրցանակների մեծ շարքի արժանացավ, այդ թվում նաև «Էմմի», Պիբոդի և «Ոսկե Գլոբուս» մրցանակներին։ Նա դարձավ հանրաճանաչ և շատ հայտնի։ Մինչև օրս օրագրերը, գրելով դերասան Քայլ Մաքլաքլանի մասին՝ պարզաբանում են, որ դա «Թվին Փիքս» հեռուստասերիալի հատուկ գործակալ Դեյլ Քուփերն է։ «Իդեալական տղամարդու» և պարտաճանաճ ՀԴԲի հատուկ գործակալի կերպարը ավելի դուր եկավ Քայլ Մաքլաքլանին։
Քայլ Մաքլաքլանն ասում է[5], որ միշտ ձգտում է ընդլայնել իր փորձը և փորձել ինչ-որ նոր բան: Քննադատ Ռոջեր Էբերտը Քայլ Մաքլաքլանի մասին գրել է. «Մաքլաքլանն այնքան գեղեցիկ և արտահայտիչ է, որ անհնար է պատկերացնել նրան ժամանակակից Չիկագոյի փողոցներում»:
1991 թվականին դերասանը նկարահանվեց երաժշտա-կենսագրական «Դորս» ֆիլմում։ Մաքլաքլանը խաղում էր Ռեյ Մանզարեկի դերը։ Այդ ֆիլմում նկատելի է դերասանի՝ իրեն նոր ամպլուայում փորձելու ցանկությունը։
1992 թվականին թողարկվեց «Թվին Փիքս․ Կրակի միջով» լիամետրաժ ֆիլմը, որտեղ Մաքլաքլանը Դեյլ Քուփերի դերում հայտնվում է միայն էպիզոդներում։ Քննադատները ոչ այդքան բարձր գնահատեցին Քայլի կատարումը ֆիլմում։
Ժամանակի ընթացքում Մաքլաքլանը ցանկացավ ազատվել իրեն՝ Դեյվիդ Լինչի կողմից տրված, «տարօրինակ մարդու» կարծրատիպից։ Կարծես հենց այդ պատճառով էլ Քայլ Մաքլաքլանը վիճեց Դեյվիդ Լինչի հետ, բայց ոչ երկար ժամանակով։ Ներկայումս նա ռեժիսորի մասին խոսում է, որպես «լավ և զվարթ տղամարդու»։
1992 թվականին միակ անգամ նա փորձեց իրեն որպես ռեժիսոր։ Նրա կողմից նկարահանվեց «Պատմություններ դամբարանից» սերիալի մի էպիզոդը։
1993 թվականին Մաքլաքլանը կրկին նկարահանվեց «տարօրինակ մարդու» դերում։ Ինչպես հայտարարել է Մաքլաքլանը, «Դատավարություն» ֆիլմն իր ամենանշանակալի աշխատանքներից է։ Ֆիլմը նկարահանվել է Ֆրանց Կաֆկայի վեպի հիման վրա, սցենարը օգնել է գրել Մաքլաքլանի «ուսուցիչը»՝ Դեյվիդ Լինչը։ Ինչպես ավելի ուշ նշել է Մաքլաքլանը․ «Ոչ ոք գոյության աբսուրդը չի արտացոլում այնպես, ինչպես Լինչը։ Նա վարպետ է դրանում»։ Քայլ Մաքլաքլանը ոչ միայն խաղացել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ջոզեֆ Կ.-ի դերը, այլև եղել է վեպի կինոադապտացիայի պրոդյուսերներից մեկը՝ հայթայթելով միջոցներ և ընտրելով դերասաններին և այլ անձնակազմին։ Սակայն, երբ ֆիլմը թողարկվեց, նա պնդեց, որ իր անունը չհայտնվի որպես պրոդյուսեր։ Մաքլաքլանի համար ավելի կարևոր էր, որ քննադատներն ու հանդիսատեսը ողջունեն նրա դերը։ Քննադատները չգնահատեցին «Դատավարությունը», չնայած որ որևէ բացահայտ մերժում չեղավ։ Այս ֆիլմից հետո Քայլ Մաքլաքլանը մի քանի տարով դադարեցրեց նկարահանվել խոշոր ֆիլմերում։ Հնարավոր է, դա կապ ուներ նաև իր անձնական կյանքի հետ։
1994 թվականին Քայլ Մաքլաքլանը նկարահանվեց «Ֆլինտսթոունները» ընտանեկան ֆիլմում՝ մարմնավորելով «կատակերգական չարագործ» Քլիֆ Վանդերքեյվին։ Նա դեռևս չի հասկանում, թե ինչու է ընտրել այդ դերը. «Ես պարզապես գնացի, և վերջ»։ 1995 թվականին նա մարմնավորեց շոուի մենեջերի Լաս Վեգասի շքեղ հյուրանոցում Փոլ Վերհովենի «Շոու աղջիկներ» սկանդալային ֆիլմում, որի համար նա արժանացավ «Ոսկե ազնվամորի» մրցանակի՝ «Վատագույն դերասան» անվանակարգում[6]։
1996 թվականին նա վերադարձավ մեծ էկրան՝ կրկին ընտրելով ֆենտեզի թեմատիկայով ֆիլմ՝ «Տրիգերի Էֆեկտ»-ը։ Քայլ Մաքլաքլանը խաղում է սովորական տղայի դեր, որը պետք է փրկի իր ընտանիքը ճգնաժամի մեջ։
1997-2000 թվականներին Քայլ Մաքլաքլանը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում և կարճամետրաժ ֆիլմերում։ Նա զգալի ժամանակ է անցկացրել «Սեքսը մեծ քաղաքում» հիթային սերիալի նկարահանումներին՝ մարմնավորելով Շառլոտի «իդեալական ամուսնուն»։
2000 թվականին նա նկարահանվեց «Ժամանակի կոդ» ֆիլմում, որը կինոյի պատմության մեջ առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որը նկարահանվել էր չորս տեսախցիկով՝ իրական ժամանակում, առանց որևէ մոնտաժի։ Էկրանը բաժանված է չորս մասի, որոնցից յուրաքանչյուրը պատկերում է տարբեր գործողություն, չնայած սյուժեն բոլորի համար նույնն է՝ Լոս Անջելես։ Նույն թվականին թողարկվեցին դերասանի մասնակցությամբ մի քանի այլ փոքր ֆիլմեր։
2002 թվականին Մաքլաքլանը վերադարձավ էկրան՝ որպես «Գտնելով Ալիսին» (սկզբնական անվանումը՝ Միրանդա) ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը։ Ֆիլմը պատմում է անսովոր երիտասարդ կնոջ՝ Միրանդայի մասին, որի դերը մարմնավորում է Քրիստինա Ռիչին։ Քննադատները ֆիլմը բարձր գնահատեցին որպես Դեյվիդ Լինչի լավագույն ավանդույթներին համապատասխանող։ Այստեղ Քայլ Մաքլաքլանը կրկին ցուցադրում է իր տաղանդը՝ որպես «տարօրինակի»։
2004 թվականին թողարկվեց «Վարդագույն հպում» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Քայլ Մաքլաքլանը խաղաց Քերի Գրանտի ուրվականի դերը: Ֆիլմը ուսումնասիրում է զգացմունքների բազմազան ընկալումները՝ ուսումնասիրելով անգլիացի համասեռամոլներին, նրանց կյանքն ու սովորույթները: Ինչպես նախորդ տարիներին, Քայլ Մաքլաքլանի դերը սահմանափակ է, բայց նրա դերասանական խաղի բարձր որակը միշտ ակնհայտ է: Մաքլաքլանն ինքը ֆիլմը համարում է անկախ և գրավիչ[7]:
2006 թվականին Քայլ Մաքլաքլանը նկարահանվել է տարբեր հեռուստասերիալների մի քանի դրվագներում և նաև հնչյունավորել է «Ազատ Ջիմմի» մուլտֆիլմը, որտեղ նա հնչյունավորել է Մարիուս անունով կերպարին։
2006-2012 թվականներին Մաքլաքլանը նկարահանվել է «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալում[8]։ 2008 թվականին նա հնչյունավորել է Սուպերմենին «Արդարության լիգա. Նոր սահման» մուլտֆիլմում։
2014 թվականին նա նկարահանվեց «S.H.I.E.L.D.-ի գործակալները» սերիալում՝ մարմնավորելով բժիշկ Քալվին Զաբոյին, որը հայտնի է նաև որպես պարոն Հայդ: Նույն թվականին նա խաղաց գլխավոր չարագործի դերը «Հավատա» սերիալում:
2017 թվականի մայիսին պրեմիերան կայացավ «Թվին Փիքս» սերիալի երրորդ եթերաշրջանը, որում ՄաքԼաքլանը վերադարձավ Դեյլ Քուփերի դերին և խաղաց ևս երկու կերպար:
2024 թվականի ապրիլին պրեմիերան կայացավ «Ֆոլաութ» սերիալի առաջին եթերաշրջանը, որում ՄաքԼաքլանը խաղում է Լյուսիի հոր և Vault 33-ի վերակացուի դերը:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
1985-1989 թվականներին Մաքլաքլանը հանդիպում էր «Կապույտ Թավիշ» ֆիլմում իր գործընկերուհու՝ դերասանուհի Լորա Դերնի հետ[9][10]։ Ապա նա մոտ երկուսուկես տարի հանդիպում էր «Թվին Փիքս» սերիալից իր գործընկերուհու՝ դերասանուհի Լարա Ֆլինի հետ։ 1992 թվականին Մաքլաքլանը սկսեց հանդիպել մոդել Լինդա Եվանգելիստայի հետ։ Ըստ Մաքլաքլանի, նրանք մինչև բաժանումը մի քանի տարի նշանված են եղել, մինչ 1998 թվականի նրանց բաժանումը[11][12][13]։
1999 թվականին Մաքլաքլանը սկսեց հանդիպել հրապարակախոս Դեզրի Գրուբերի հետ[14], ում հետ ամուսնացել են 2002 թվականին[15]։ Նրանց որդին՝ Կալում Լայոն Մաքլաքլանը ծնվել է 2008 թվականին[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 1984 | Դյուն | Dune | Պոլ Ատրեյդես |
| 1986 | Կապույտ թավիշ | Blue Velvet | Ջեֆրի Բոմոն |
| 1987 | Թաքնված թշնամի | The Hidden | Լլոյդ Գալագեր |
| 1989 | Dream Breakers | Բոբի Օքոնոր | |
| 1990 | Մի՛ ասա նրան, որ դա ես եմ | Don’t Tell Her It’s Me | Թրաուտ |
| 1990 | American Experience | Պատմող | |
| 1990-1991 | Թվին Փիքս | Twin Peaks | ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Քուփեր |
| 1991 | Հեքիաթներ Կրիպտից | Tales from the Crypt | Էրլ Դեյմոնդ Ռիգս |
| 1991 | Գնալով հոսքի ուղղությամբ | Where the Day Takes You | Թեդ |
| 1991 | Դորս | The Doors | Ռեյ Մանզարեկ |
| 1992 | Հարստությունը սիրո մեջ | Rich in Love | Բիլլի ՄաքՔուին |
| 1992 | Թվին Փիքս․ Կրակի միջով | Twin Peaks: Fire Walk With Me | ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Քուփեր |
| 1993 | Դատավարություն | The Trial | Յոզեֆ Կ․ |
| 1994 | Ֆլինտսթոունները | The Flintstones | Կլիֆ Վանդերկեյֆ |
| 1994 | Ռոզուել | Roswell | մայոր Ջեֆ Մարսել |
| 1994 | Պատի դեմ | Against The Wall | Մայքլ Սմիթ |
| 1994 | Սարսափի պահոց I | Vault of Horror I | |
| 1995 | Շոու-աղջիկներ | Showgirls | Զակ Քերի |
| 1996 | Տրիգերի էֆեկտը | The Trigger Effect | Մեթյու |
| 1996 | Կատաղած շների ժամանակը | Mad Dog Time | Ջեյք Պարկեր |
| 1996 | «Լուսնի լույս» մայրուղի | Moonshine Highway | Ջեդ Մալդուն |
| 1997 | Հանդիպում՝ մեկ գիշերով | One Night Stand | Վերնոն |
| 1997 | Բռնել արքային | Windsor Protocol | Շոն Դիլոն |
| 1998 | Մինչ ամպրոպը կհայտնվի | Thunder Point | Շոն Դիլոն |
| 1998 | Մայրուղի № 9 | Route 9 | Բուտ Պարկեր |
| 1998 | Անտեսանելի մարդը | The Invisible Man | Ջեք Գրիֆին |
| 2000-2002 | Սեքսը մեծ քաղաքում | Sex and the City | Թրեյ Մաքդուգալ |
| 2000 | Գարուն | The Spring | Դենիս Կոնվեյ |
| 2000 | Համլետ | Hamlet | Կլավդիուս |
| 2000 | Փոխանակում մարմիններով | XChange | Ֆիսկ / Թոֆլեր 2 |
| 2000 | Թայմկոդ | Timecode | Բանի Դրիսդեյլ |
| 2001 | Քեզ հետ և առանց քեզ | Me Without You | Դենիել |
| 2001 | Օծանելիք | Perfume | ղեկավար |
| 2001 | Grand Theft Auto III | Grand Theft Auto III | Դոնալդ Լավ |
| 2002 | Ջո | Jo | |
| 2002 | Միրանդա | Miranda | Նեյլոր |
| 2003 | Նորթֆորկ | Northfork | միսթեր Հոուլ |
| 2004 | Վարդագույն հպում | Touch of Pink | Քերի Գրանտի հոգի |
| 2004 | Օրենք և կարգուկանոն. Հատուկ զոհերի ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | բժիշկ Բրետ Մորթոն |
| 2004 | Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի որոնումներում | The Librarian: Quest for the Spear | Էվդարդ Ուայլդ |
| 2005 | Գաղտնի կղզի | Mysterious Island | Սայրուս |
| 2006 | Արդարությամբ | In Justice | Դեյվիդ Սվեյն |
| 2006-2012 | Հուսահատ տնային տնտեսուհիներ | Desperate Housewives | Օրսոն Հոդջ |
| 2006 | Ազատե՛ք Ջիմիին | Slipp Jimmy fri | Մարիուս |
| 2008 | Արդարության լիգա․ Նոր պատնեշ | Justice League: The New Frontier | Քլարկ Կենտ / Սուպերմեն |
| 2008 | Ճանապարհորդող տաբատների քույրությունը 2 | The Sisterhood of the Traveling Pants 2 | Բիլ Քեր |
| 2009 | Մաոյի վերջին պարողը | Mao’s Last Dancer | Չարլզ Ֆոսթեր |
| 2009 | Հաջողության բույրը | The Smell of Success | Ջիմի Սենթ Ջեյմս |
| 2010-2014 | Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին | How I met your mother | Կապիտան |
| 2011-2017 | Պորտլանդիա | Portlandia | քաղաքապետ |
| 2011 | Օրենք և կարգուկանոն. Հատուկ զոհերի ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Էնդրյու Ռեյնս |
| 2011 | Բժիշկ | The Doctor | Ջեյսոն |
| 2011 | Աշխարհ, սեր և թյուրիմացություն | Peace, Love & Misunderstanding | Մարկ Հադսոն |
| 2012 | Muppets vs. Goldman Sachs | ||
| 2012 | Պատրաստված է Ջերսիում | Made in Jersey | Դոնովան Սթարկ |
| 2013-2014 | Լավ կին | The Good Wife | Ջոշ Փերոթի |
| 2013 | Շնչիր խորը | Breathe In | Փիթեր Սեբեկ |
| 2014 | Թվին Փիքս․ Ջնջված տեսարաններ | Twin Peaks: The Missing Pieces | ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Քուփեր |
| 2014-2015 | S.H.I.E.L.D.-ի գործակալները | Agents of S.H.I.E.L.D. | Քելվին Զաբո / միտեր Հայդ |
| 2014 | Հավատա | Believe | բժիշկ Ռոման Սկուրաս |
| 2015 | Գլուխկոտրուկ | Inside Out | Բիլ Անդերսոն |
| 2015 | Ռայլիի առաջին հանդիպումը | Riley’s First Date? | Բիլ Անդերսոն |
| 2016 | Գրավիտի Ֆոլս | Gravity Falls | ավտոբուսի վարորդ |
| 2017 | Թվին Փիքս | Twin Peaks: The Return | Դեյլ Քուփեր |
| 2018 | Ամերիկական Հայրիկ | American Dad! | Դել |
| 2018 | Պատերին ժամացույցով տան առեղծվածը | The House with a Clock in its Walls | Այզեկ Իզարդ |
| 2019 | Բարձր թռչող թռչունը | High Flying Bird | Դեյվիդ Սեթոն |
| 2019 | Անվճռական | The Staggering Girl | Մատթեո / Բրունո / Անջելո |
| 2019 | Քերոլի երկրորդ հնարավորությունը | Carol’s Second Act | բժիշկ Սթիվեն Ֆրոսթ |
| 2020 | Կապոնե | Capone | Կառլոկ |
| 2020 | Տեսլա | Tesla | Թոմաս Էդիսոն |
| 2022 | Խոստովանի՛ր, Ֆլեչ | Confess, Fletch | Ռոնալդ Հորան |
| 2023 | Միրանդայի զոհը | Miranda’s Victim | Գլխավոր դատավոր Էրլ Ուորեն |
| 2024 | Գլուխկոտրուկ 2 | Inside Out 2 | Բիլ Անդերսոն |
| 2024 | Թարթիր երկու անգամ | Blink Twice | Ռիչ |
| 2024 | Ֆոլաութ | Fallout | Հենկ |
| 2025 | Արձագանքների հովիտը | Echo Valley | Ռիչարդ Հարեթ |
| 2025 | The Lowdown | The Lowdown | Դոնալդ Ուոշբերգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.gala.fr/stars_et_gotha/kyle_maclachlan
- 1 2 3 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Kyle MacLachlan Biography (1959?-)». Արխիվացված օրիգինալից 2014-07-25-ին. Վերցված է 2012-09-13-ին.
- ↑ «This much I know: Kyle MacLachlan, actor, 49, London Արխիվացված 2008-09-17 Wayback Machine». The Observer. April 6, 2008.
- ↑ «Интервью каналу CNN 20 января 2006». Արխիվացված օրիգինալից 2007-10-12-ին. Վերցված է 2007-04-22-ին.
- ↑ Metacritic, http://www.metacritic.com/video/titles/showgirls Արխիվացված 2010-03-10 Wayback Machine accessed May 22, 2008
- ↑ «Интервью с Кайлом о фильме «Почти натурал» для сайта Groucho». Արխիվացված օրիգինալից 2007-10-08-ին. Վերցված է 2007-04-22-ին.
- ↑ «Биографические сведения официального сайта Кайла Маклахлена». Արխիվացված օրիգինալից 2007-08-23-ին. Վերցված է 2007-04-22-ին.
- ↑ Schneller, Johanna (1992-08-01). «The Secret World of Kyle MacLachlan». GQ (անգլերեն).
- ↑ Ivie, Devon (2017-09-16). «Even Kyle MacLachlan Isn't Immune to Weird Onscreen Sex With an Ex-Girlfriend». Vulture (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ «Fashion Exchange». People (անգլերեն). 1998-08-17. Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ Tozer, Paul (2000-12-10). «Kyle MacLachlan: I, Claudius». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ Rumbold, Judy (2001-06-04). «The art of darkness». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ Cavendish, Lucy (2003-06-16). «Kyle reaches new peaks». Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ «Swoon Over Miami». People (անգլերեն). 2002-05-06. Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ «Kyle MacLachlan and Desiree Gruber Welcome Callum Lyon». People (անգլերեն). 2008-07-28. Արխիվացված է օրիգինալից 2019-05-09-ին. Վերցված է 2019-05-09-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլ Մաքլաքլան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||