Քայլին Ռեմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քայլին Ռեմբո
Khylin.jpg
Ծնվել էհունվարի 8, 1996(1996-01-08)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Քայլին Թրեյոն Ռեմբո (անգլ.՝ Khylin Trejon Rhambo, հունվարի 8, 1996(1996-01-08)[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նա հայտնի է Չարլզ Ջոնսոնի դերով «Առաջին ընտանիք» հեռուստասերիալում և Մեյսոն Հեվիթի դերով՝ MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» հեռուստասերիալում[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլին Ռեմբոն ծնվել է Կալիֆոռնիայում 1996 թվականին, ունի Ֆեիթ Ռեմբո անունով քույր։

Քայլին Ռեմբոն իր կարիերան սկսել է վաղ տարիքում՝ գովազդելով տարբեր ապրանքներ, ինչպիսիք են «Lee Jeans»–ը, «Hasbro»–ը, «Ուոլթ Դիսնեյ ընկերություն»–ը և «Mattel Toys»–ը, ապա 8 տարեկան հասակում նա սկսեց հետաքրքրվել դերասանությամբ և հաճախել դերասանական դասերի։

Ռեմբոն նաև սկսնակ գրող է, ով հույս ունի, որ մի օր կգրի իր սեփական սցենարը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմբոն իր առաջին պաշտոնական դերը կատարել է «Ռիդը գծերի միջև» սիթքոմում, հետագայում նկարահանվել է «Հանցագործ մտքեր» հեռուստասերիալում։ 2013 թվականին նա նկարահանվել է «Էնդերի խաղը» ֆիլմում՝ մարմնավորելով Դինք Միքերին։

2014 թվականին Ռեմբոն մարմավորել է Մեյսոն Հեվիթին MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» հեռուստասերիալում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2013 Էնդերի խաղը Ender's Game Դինք Միքեր

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2011 Ռիդը գծերի միջև Reed Between the Lines Դիլոն 1 սերիա
2011 Հանցագործ մտքեր Criminal Minds Դեյմոն Ուիքս 1 սերիա
2012–ից Առաջին ընտանիք The First Family Չարլզ Ջոնսոն Հիմնական դեր
2014–ից Պատանի գայլը Teen Wolf Մեյսոն Հեվիթ Երկրորդական դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]