Քայլեր դեպի Քրիստոս
Քայլեր դեպի Քրիստոս անգլ.՝ Steps to Christ | |
|---|---|
| Հեղինակ | Էլեն Ուայթ |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Թեմա | Յոթերորդ օրվա ադվենտիստական աստվածաբանություն |
| Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
| Երկիր | |
| Հրատարակման տարեթիվ | 1892 |
| OCLC | 466407529 |
| Թվային տարբերակ | m.egwwritings.org/en/book/108/toc |
Քայլեր դեպի Քրիստոս (անգլ.՝ Steps to Christ), քրիստոնեական-կրոնական բովանդակության հանրաճանաչ գիրք գրված Էլեն Ուայթի կողմից 1891-1892 թվականներին։ Գիրքը թարգմանված է մոտ 165 լեզուներով՝ դասվելով ամենաթարգմանվող գրքերի շարքին։[1] Հայերեն լեզվով առաջին հրատարակությունը եղել է 1910 թվականին։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեն Ուայթի անունն ընդգրկված է Սմիթսթնյան հանդեսի հատուկ համարի բոլոր ժամանակների 100 ամենահայտնի ամերիկացիների անվանացանկում։[Ն 1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քայլեր դեպի Քրիստոս» գրքի առաջին հայերեն հրատարակությունը եղել է 1910 թվականին։ հայերեն լեզվով առաջին նկարազարդ հրատարակությունը՝ 2019 թվականի հուլիսին։ Հայաստանի Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու ջանքերով գիրքը բազմիցս վերահրատարակվել է բազմահազար օրինակներով և շարունակում է տարածվել Հայաստանում։

Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ գրքում Էլեն Ուայթն անդադար օգտագործում է աստվածաշնչյան մեջբերումներ, ինչպես և ուրիշ իր աշխատություններում։ Ուղիղ մեջբերվող աստվածաշնչյան համարների քանակը կազմում է մոտ. 250-260։
| № | Գլխի վերնագիր |
|---|---|
| 1 | Աստծո սերը մարդու հանդեպ |
| 2 | Մեղավորը Քրիստոսի կարիքն ունի |
| 3 | Ապաշխարություն |
| 4 | Խոստովանություն |
| 5 | Նվիրում |
| 6 | Հավատ և ընդունում |
| 7 | Աշակերտության քննությունը |
| 8 | Աճելով քրիստոսում |
| 9 | Գործը և կյանքը |
| 10 | Աստծո ճանաչողությունը |
| 11 | Աղոթքի առավելությունը |
| 12 | Ինչպես հաղթահարել կասկածները |
| 13 | Ուրախություն Տիրոջ մեջ |
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| կյանքի յուրաքանչյուր քայլ կարող է մեզ մոտեցնել Հիսուսին, կարող է օգնել՝ ավելի խորը ճանաչելու Նրա սերը, և կարող է մեկ քայլ ավելի մոտեցնել խաղաղության երանելի տանը։ (Էջ 158) |
Գրքում Էլեն Ուայթը նաև ամենօրյա առավոտյան հաղորդի խորհուրդ է տալիս, ասելով՝ ամեն առավոտ ձեզ նվիրաբերեք Աստծուն. դա դարձրե՛ք ձեր ամենաառաջին գործը։ Թող ձեր աղոթքը լինի.
| Վերցրո՛ւ ինձ, ո՛վ Տեր, ես ամբողջովին Քոնն եմ։ Իմ բոլոր ծրագրերը բերում եմ Քո ոտքերի մոտ։ Օգտագործի՛ր ինձ այսօր Քո ծառայության մեջ։ Ինձ հետ եղիր, և թող իմ բոլոր գործերը Քեզանով կատարվեն |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ գարուն, 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|