Քայլեր Լի
| Քայլեր Լի Chyler Leigh | |
|---|---|
Քայլեր Լին 2011 թվականին | |
| Ի ծնե անուն՝ | Chyler Leigh Potts |
| Ծննդյան թիվ՝ | ապրիլի 10, 1982 (44 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Շարլոտ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասանուհի երգչուհի ֆոտոմոդել |
| Կարիերա՝ | 1996-այժմ |
| Պարգևներ՝ | Երիտասարդ Հոլիվուդ |
| IMDb։ | ID 0500200 |
Քայլեր Լի Ուեսթ (հայրական ազգանունը՝ Փոթս, անգլ.՝ Chyler Leigh West, ապրիլի 10, 1982, Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել, առավել հայտնի է դարձել Գրեյի անատոմիա հեռուստասերիալում կատարած Լեքսի Գրեյ և «Սուպերգրլ» հեռուստասերիալում՝ Ալեքս Դենվերս դերերի շնորհիվ։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայլեր Լին ծնվել է Հյուսիսային Կարոլինայում՝ Իվոն Նորթմանի և Ռոբերտ Փոթսի ընտանիքում[1][2]։ Նա մեծացել է Վիրջինիա նահանգում, մինչ 12 տարեկանը, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Մայամի, Ֆլորիդա։ Ութերորդ դասարանում նա դարձել է մոդել։ Հետո նա սկսել է սովորել դերասանական արվեստ, նկարահանվել է «Hall Pass» դեռահասական շոուում։ Լին չի ավարտել դպրոցը, դրա փոխարեն հանձնել է «California High School Proficiency» քննությունը[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լին վաղ տարիքում սկսել է նկարահանվել կինոյում, նրա դեբյուտը տեղի է ունեցել 15 տարեկան հասակում՝ 1997 թվականին՝ «քիքբոքսինգի ակադեմիա» ֆիլմում, որտեղ իր հետ նկարահանվել է իր եղբայրը, ով կատարել է իր սիրելիի դերը։ 2001 թվականին նա ստացել է «Ոչ մանկական կինո» ֆիլմում գլխավոր դերը։ Ինչպես նաև նա հայտնվել է Մերիլին Մենսոնի «Tainted Love» երգի տեսահոլովակում։ Maxim ամսագրում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը՝ «2002 թվականի գեղեցիկ կանայք» ցուցակում[4]։
2007 թվականին Շոնդա Ռայմսը իր Grey’s Anatomy հեռուստասերիալում տվել է դերերից մեկը։ Սկզբնական շրջանում Լին կատարել է Ջո բարում մի կնոջ դեր, հետագայում նրան նկատել է Պատրիկ Դեմփսին և 3-րդ եթերաշրջանում ստացել է Լեքսի Գրեյի դերը, ով Մերեդեիտ Գրեյի արյունակից քույրն էր[5]։ 4-րդ եթերաշրջանում նրա դերը մտել է գլխավոր կազմի մեջ։ Հեռուստասերիալը Լին լքել է 8-րդ եթերաշրջանի վերջում, երբ իր հերոսուհին մահացել է ավիովթարի ժամանակ[6]։
ԱՆձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է Նաթան ՈՒեսթի հետ։ «Յոթերորդ երկինք» հեռուստասերիալում զույգը միասին է աշխատել։ Նրանք ունեն երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր․ Նոա Ուայլդ (ծնվել է 2003 թվականի դեկտեմբերին), Թեյլին Լի (ծնվել է 2006 թվականի սեպտեմբերին)[7] և Անիսթոն Քեյ (ծնվել է 2009 թվականի մայիսի 7-ին)[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը | Նկարագրություն |
|---|---|---|---|---|
| 1996 | Hall Pass | |||
| 1997 | Kinetic City Super Crew | |||
| 1997 | Քիքբոքսինգի ակադեմիա | Kickboxing Academy | Սինդի | |
| 1999 | Փրկելով Գրեյսին | Saving Grace | Գրեյս Սմիթ | |
| 1999 | Խաղաղ նավահանգիստ | Safe Harbor | Ջեյմի Մարտին | 10 էպիզոդ |
| 2000 | M.Y.O.B. | 1 էպիզոդ | ||
| 2000 | Յոթերորդ երկինք | 7th Heaven | Ֆրենկի | 3 էպիզոդ |
| 2000 | Wilder Days | Րիփ | ||
| 2001 | Ոչ մանկական կինո | Not Another Teen Movie | Ջեյնի Բրիգս | |
| 2002 | That '80s Show | Ջուն | 13 էպիզոդ | |
| 2002 | Կանանց ակումբ | Girls Club | Սառա Միքլ | 9 էպիզոդ |
| 2003 | Փորձաշրջան | The Practice | Քլեր Ուայաթ | 10 էպիզոդ |
| 2004 | Հյուսիսային ափ | North Shore | Քեյթ Սպլենջեր | 1 էպիզոդ |
| 2005 | Rocky Point | Քեյսի | ||
| 2005 | Շրջանավարտների հանդիպումը | Reunion | Կարլա | 13 էպիզոդ |
| 2007-2012 | Գրեյի անատոմիա | Grey’s Anatomy | Լեքսի Գրեյ | 113 էպիզոդ Նոմինացվել է Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series մրցանակին (2008 թվական) |
| 2010 | Տասնիններորդ կինը | The 19th Wife | Կուինի Ալթոն | |
| 2012 | Մասնավոր փորձաշրջան | Private Practice | բժիշկ Լեքսի Գրեյ | |
| 2012 | Արգելակ | Brake | Մոլի Ռեյնս | |
| 2013 | Պատուհան դեպի հրաշքների աշխարհ | Window Wonderland | Սլոան Բան Դորեն | |
| 2014 | Տաքսի։ Հարավային Բրուքլին | Taxi Brooklyn | հետախույզ Քեյթլին Սալիվան | |
| 2015—2017 | Սուպերգրլ | Supergirl | Ալեքս Դենվերս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chyler Leigh Biography | TVGuide.com
- ↑ «Virginian-Pilot Archives». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Preview Grey’s Anatomy’s newest intern, Chyler Leigh — Celebrity and Entertainment News | TVGuide.com
- ↑ «FreeJose.com». Maxim Magazine Hot 100 Women of 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Grey's Anatomy Welcomes New Cast Member — Grey's Anatomy, Chyler Leigh : People.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «'Grey's Anatomy' Lexie Dies: Shonda Rhimes Reflects On Season 8 Finale». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Grey's Anatomy Cast 'Happy to Be Back' — Grey's Anatomy, Chyler Leigh : People.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Grey’s Anatomy’s Chyler Leigh Welcomes a Baby Girl, 7 May 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2014-12-16 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլեր Լի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ