Քայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քայից)
Քայի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 카이 և ճապ.՝ カイ
Ի ծնե անունկորեերեն՝ 김종인 և չինարեն՝ 金鍾仁
Ծնվել էհունվարի 14, 1994(1994-01-14) (30 տարեկան)
Սունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, ժամանակակից R&B և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտություներգիչ, մոդել, դերասան, պարող և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment և Avex Trax
ԿրթությունGoriwool Elementary School?, Սեուլի կատարողական արվեստի դպրոց և Cheongdam High School?
ԱնդամակցությունEXO, EXO-K, SM Town, SuperM և Younique Unit?
Ստորագրություն
Ստորագրություն
 Kai (entertainer) Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Ջոնգ Ին (հանգըլ՝ 김종인, հանջա՝ 金鍾仁, հունվարի 14, 1994(1994-01-14), Սունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա, առավել հայտնի է բեմական Քաի ― 카이 անվամբ), հարավկորեական EXO բոյզբենդի անդամ։

Քաին միացել է S.M. Entertainment-ին 13 տարեկան հասակում՝ «10th S.M. Youth Best Contest in 2007»-ը հաղթելուց հետո։ Նա ասում է, որ Շինհվան է ոգևորել նրան երգիչ դառնալու ընթացքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խմբի գլխավոր պարող՝ նա 8 տարեկանից պարել է ջազային պարեր և բալետ։ Նա պատմում է, որ ծնողները ի սկզբանե ուզում էին նրան տեկվանդոյի և դաշնամուրի տանել, սակայն հետաքրքրությունը երկուսի հանդեպ էլ շատ շուտ կորավ։ Չորրորդ դասարանում «The Nutcracker»-ը դիտելուց հետո նա ցանկություն հայտնեց պրոֆեսիոնալ բալետ սովորելու։ Նա զարգացրեց իր հիփ-հոփ, փոփինգ և լոքինգ պարային տեխնիկաները «S.M. Entertainment»-ին միանալուց հետո։ 2008 թվականին նա հայտնվեց TVXQ խմբի "HaHaHa Song" տեսահոլովակի մեջ՝ Սուհոյի, Չանյոլի և Լու Հանի հետ միասին։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

EXO-ի 12 անդամներից Քաին առաջինն էր, ով պաշտոնապես ներկայացավ հանրությանը թիզեր-հոլովակներով։ Նրա առաջին թիզերը դուրս է եկել 2011 թվականի դեկտեմբերի 23-ին։ Հաջորդ երեք ամիսների ընթացքում նա հայտնվեց ևս տասներկու այլ հոլովակներում։ Նրա առաջին հեռուստատեսային ներկայացումը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 29-ին «SBS's Gayo Daejun event»-ին՝ EXO-M-ի Լու Հանի, Չենի և Թաոյի հետ։ Քաին ավարտել է Սեուլի կատարողական արվեստների դպրոցը 2012 թվականի փետրվարին։

Քաին «Younique Unit» գովազդային երաժշտական խմբի անդամ է՝ EXO-MԼու Հանի և S.M. Entertainment-ի պարային խմբի հետ, S.M. The Performance-ի անդամ է՝ EXO–M-ի Լեյի հետ։ «TaeTiSeo's Twinkle MV»-ում նա ներկայացել է որպես կամեյո՝ իր ընկերներ Սեհունի, Բեքհյոնի և Չանյոլի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցություններ և սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Զբաղեցրած հորիզոնական Ալբոմ
KOR
Gaon Chart
[1]
US
Billboard World Digital
[2]
"Maxstep" 2012 - - PYL Younique Volume 1
"Pretty Boy" 2014 33 15 Ace
«-» նշանակում է, որ երգը հորիզոնական չի զբաղեցրել այդ հիթ շքերթում կամ չի թողարկվել այդ երկրում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ երաժշտական հոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Արտիստ
2008 "HaHaHa Song" TVXQ
2012 "Twinkle TaeTiSeo

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gaon Chart» (Korean). Gaon Chart.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «World Digital Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայի» հոդվածին։