Քամրան Ալիև
Քամրան Ալիև ադրբ.՝ Kamran Bayram oğlu Əliyev | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բալական, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Իրկուտսկի պետական համալսարան (1987) |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պետական գործիչ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քամրան Բայրամ օկլի Ալիև (ադրբ.՝ Kamran Bayram oğlu Əliyev, նոյեմբերի 18, 1965, Բալական, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ (2020)[1], Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամրան Ալիևը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 18-ին Բալականի շրջանում։ 1987 թվականին ավարտել է Ռուսաստանի Իրկուտսկի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։
Ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Չիտա տրանսպորտի դատախազության քննիչ։ Հետագայում նա աշխատել է որպես ավագ քննիչ նույն դատախազությունում և Տրանսբայկալիայի տրանսպորտի դատախազությունում։
1990 թվականին ընդունվել է նախկին ԽՍՀՄ գլխավոր դատախազության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1993 թվականին ավարտելով ասպիրանտուրան`աշխատել է նույն հաստատությունում որպես գիտաշխատող։ 1993 թվականին նույն ինստիտուտում պաշտպանել է դիսերտացիան և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։
Հետագայում նա աշխատել է ԱՀ դատախազությունում ՝ որպես կադրերի վարչության դատախազ, գիտության և ուսումնական կենտրոնի պետ և Գլխավոր դատախազության քննչական վարչություններում ՝ որպես քննիչ և ավագ քննիչ, գլխավոր դատախազի օգնական և ավագ օգնական։
2007 թվականին նա աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազին կից կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ։ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 5-ի հրամանով նա նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ[3]։
Նա Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանով պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշ» շքանշանով։
Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 1-ի հրամանով նա նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազ[4]։