Քամի (ֆիլմ, 1959)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամի
ռուս.՝ Ветер
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ալով և Վլադիմիր Նաումով
ԴերակատարներԷդուարդ Բրեդուն, Թամարա Լոգինոա, Էլզա Լեժդեյ և Ալեքսանդր Դեմյանենկո
ԵրաժշտությունՆիկոլայ Կարետնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն93 րոպե

«Քամի» (ռուս.՝ «Ветер»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ հեղափոխական թեմայով, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Ալովը և Վլադիմիր Նաումովը[1][2]։ Ալեքսանդր Դեմյանենկոյի առաջին դերը կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները ծավալվում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Շոգեքարային դեպոյի բանվորներին, որը գտնվում է սպիտակների զբաղեցրած տարածքում,Մոսկվա՝ կոմերիտմիության առաջին համագումարին ուղարկում են երեք պատվիրակներ՝ Ֆեոդորին (Է. Բրեդուն), Նաստյային (Տ. Լոգինովա) և Միտյային (Ա. Դեմյանենկո)։ Մինչև Մոսկվա ճանապարհը 1500 կմ է և հիմնականում անցնում է սպիտակների զբաղեցրած տարածքով։ Ֆեոդորին ճանապարհին ձերբակալում են սպիտակգվարդիականները, սակայն ընկերների, ինչպես նաև անապաստանի և մարմնավաճառուհի Մարիի (Է. Լեժդեյ) օգնությամբ նրան հաջողվում է փախչել։ Մարին ու անապաստանը միանում են պատվիրակներին, ընդ որում Մարին իր կյանքի գնով փրկում է մյուսներին։ Մոսկվա հասնում են միայն Ֆեոդորն ու անապաստանը, Միտյային ու Նաստյային սպանում են սպիտակները։ Ֆեոդորը ելույթ է ունենում համագումարում և բոցաշունչ խոսք է ասում՝ հավատարմության երդում տալով բոլշևիկների կուսակցությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նաումով
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նաումով
  • Օպերատոր՝ Ֆեոդոր Դոբրոնրավով
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Սվիդետելև
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կարետնիկով
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Մայորով
  • Ռեժիսոր՝ Յուրի Շևկունենկո
  • Մոնտաժող՝ Եվա Լադիժենսկայա
  • Ռազմական խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օսլիկովսկի
  • Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ
    • Դիրիժոր՝ Առնոլդ Ռոյթման
  • Տնօրեն՝ Իգոր Վակար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. От Шурика до Шарикова. Заложники одной роли
  2. НТВ покажет сериал про российское посольство и кейс с наркотиками
  3. «82 года со дня рождения Александра Демьяненко». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  4. Ветер (1959) Full Cast & Crew

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]