Քաղցր սոյայի թանձրուկ
![]() | |
Տեսակ | սոյայի սոուս |
Ենթատեսակ | կեչապ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Քաղցր սոյայի թանձրուկ (ինդոն.՝ kecap manis), քաղցրացված անուշաբույր սոյայի սոուս, որը տարածված է Ինդոնեզիայում։ Այն ունի մուգ գույն։ Գույնը, մածուցիկ օշարակային խտությունը և քաղցր համը պայմանավորված է արմավենու շաքարավազի առատ հավելման շնորհիվ[1]։ Սոյայի սոուսն օգտագործվում է Ինդոնեզիայի խոհանոցում և կազմում է երկրի սոյայի սոուսի արտադրության ընդհանուր մոտ 90 տոկոսը[2]:։
Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համեմատած սովորական սոյայի սոուսի հետ, քաղցր սոյայի սոուսն ունի մի փոքր ավելի հաստ խտություն և շատ ավելի քաղցր համ։ Այս համեմունքը պատրաստված է ֆերմետացված խաշած սև սոյայի մածուկից, բոված հացահատիկ, աղ, ջուր և բորբոս, որին ավելացվում է արմավենու շաքար[3]։ Ուժեղ քաղցր համին նպաստում է արմավենու շաքարի մեծ քանակությունը։ Սոուսը կարող է պարունակել մինչև 50 տոկոս արմավենու շաքար։ Ինդոնեզական քաղցր սոյայի սոուսը հաճախ հարստացվում է համեմունքներով, ներառյալ դարչին, սև պղպեղ, համեմ և մեխակ[2]։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցր սոյայի սոուսը կարևոր սոուս է ինդոնեզական մառաններում։ Այն օգտագործվում է ինդոնեզական ամենահայտնի ճաշատեսակներում` խոզի միս,տավարի շոգեխած միս։ Այն նաև մատուցվում խորոված արած ուտեստների համար, ինչպիսիք են՝ խորոված հավ և խորոված ձուկ։ Քաղցր սոյայի սոուսը նաև հանրաճանաչ թաթախման սոուս է, որը խառնվում է չիլիի հետ և մատուցվում է որպես թաթախման սոուս։ Շոգեխաշած բրինձը՝ վրան տապակած ձվով և քաղցր սոյայի սոուսով ցողված, 1990-ականներին և 2000-ականներին ինդոնեզացիների շրջանում տարածված ուտեստ էր, հատկապես երեխաների շրջանում։ Արևելյան Ինդոնեզիայում քաղցր սոյայի սոուսն օգտագործվում է որպես կոլո-կոլո սոուսի բաղադրիչ, չնայած ավանդաբար այս Մալուկու սոուսը օգտագործում է սև գույնի կոկոսի յուղի հետ։
- Քաղցր սոյայի թանձրուկի տարբեր բաղադրատոմսեր
-
Գուրամե բաքար (խորոված գուրամի) մատուցվում է քաղցր սոյայի սոուսով և՛ որպես մարինացիա, և՛ որպես սոուս
-
Հավի սոյայի սոուս, քաղցր սոյայի սոուսով խաշած հավի միս
-
Սեմուր դագինգ, տավարի և կարտոֆիլի շոգեխաշել քաղցր սոյայի սոուսում
-
Բաբի կեքապ, խոզի միս եփած քաղցր սոյայի սոուսում
Ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդոնեզիայում կան մեծ քանակությամբ քաղցր սոյայի սոուս ապրանքանիշեր:Քաղցր սոյայի սոուսը փոքրածավալ տնային արդյունաբերություն է։ Այնուամենայնիվ, կան մի քանի բրենդներ, որոնք լայնորեն տարածված են ամբողջ Ինդոնեզիայում և տարածաշրջանում, ինչպիսիք են ABC քաղցր սոյայի սոուս, Կեսապ Բանգո[3], Ինդոֆուդ և Սեդափ [4] Բացի ազգային ապրանքանիշերից, կան բազմաթիվ տարածաշրջանային բրեդներ[5], ինչպիսիք են Իկա Լե Փաթում, Միրամա և այլն[6]։ Կան նաև ապրանքանիշեր, որոնք լայնորեն տարածվում են Նիդեռլանդներում, ինչպիսիք են Կոնիմեքսն, Կակի Տիկան ապրանքանիշը։
Փոխարինողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցր սոյայի սոուսը լայնորեն տարածված է Ինդոնեզիայի շուկաներում, սուպերմարկետներում, Ասիական մթերային խանութներում և ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ, այն բավականին դժվար է գտնել Եվրոպայի շատ մասերում (բացառությամբ Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի), ինչպես նաև բավականին քիչ է Ամերիկայում։ Քաղցր սոյայի սոուսը կարելի է պատրաստել սովորական սոյայի սոուսից։ Սովորական սոյայի սոուսը՝ խառնված է շականակագույն շաքարավազի հետ, կարող է ծառայել որպես քաղցր սոյայի սոուսի փոխարինող[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ։ ISBN 9781928914396 https://books.google.com/books?id=qhsOY1z6-T8C&q=Kecap+manis+Indonesia&pg=PA618։ Վերցված է 15 փետրվարի 2016
- ↑ 2,0 2,1 ։ ISBN 9781928914303 https://archive.org/details/bub_gb_wUWmc4Tr-WUC
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2023-04-01-ին։ Վերցված է 2023-04-01
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-24-ին։ Վերցված է 2023-04-01
- ↑ http://www.heinzabc.co.id/product/abc-kecap-manis-rasa-mantaap
- ↑ {{cite web |title=Daftar 7 Kecap Lokal Favorit di Indonesia |url=https://kumparan.com/kumparanfood/daftar-7-(չաշխատող հղում) kecap-lokal-favorit-di-indonesia-1539950251955647987/4 |website=kumparan.com |publisher=kumparanfood |access-date=23 օգոստոսի 2022 |language=ինդոնեզերեն |ամսաթիվ=20 հոկտեմբերի 2018} ref>> , կան kecap manis-ի հարյուր տարածաշրջանային ապրանքանիշեր։<ref>Denisa։ /trend/mengenal-cita-rasa-kecap-asli-nusantara-dari-dosen-alif-150127d.html «Berburu Botol Kecap Hingga ke Pelosok Nusantara»։ merdeka.com (ինդոնեզերեն)։ Վերցված է 23 օգոստոսի 2022
- ↑ http://www.food.com/recipe/ketjap-manis-39318