Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր և հիշարժան ամսաթիվ |
Ամսաթիվ | Փետրվարի 4[1] |
Հաստատված | 2000[2] |
Ի հիշատակ | չարորակ ուռուցք |
Կայք | worldcancerday.org/es(իսպ.) և worldcancerday.org/our-story(անգլ.) |
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, հիշատակի ամսաթիվ, որը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին։ Հռչակել է «Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միությունը» (Քաղցկեղի դեմ միջազգային միություն) (UICC)՝ նպատակ ունենալով աջակցել 2008 թվականին գրված «Քաղցկեղի համաշխարհային հռչակագրի» նպատակներին։ Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել քաղցկեղի՝ որպես ժամանակակից քաղաքակրթության ամենասարսափելի հիվանդություններից մեկը մասին իրազեկվածությունը[3], ապատեղեկատվության վերացումը[4], ուշադրություն դարձնել այդ հիվանդության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու բուժմանը, դրա խրախուսմանը։ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առաջնային նպատակը քաղցկեղի պատճառով առաջացած հիվանդությունների ու մահվան դեպքերի էականորեն կրճատումն է[5], և առիթ է միջազգային հանրությանը միավորելու, որպեսզի վերջ տրվի քաղցկեղի պատճառով առաջացող տառապանքների անարդարությանը[6]։ Քաղցկեղից պաշտպանության միջազգային օրը հանրությանը ցույց են տրվում քաղցկեղի դեմ պայքարում աշխարհի առջև ծառացած խնդիրները և կոչ է արվում UICC-ի անդամ քաղաքական գործիչներին և կազմակերպություններին վերաբերվել քաղցկեղին որպես քաղաքական առաջնահերթություն։ Օրը նշվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից[7]։
Հայտնի է, որ քաղցկեղային հիվանդությունների 43%-ի առաջացումը հնարավոր կլիներ կանխել առողջ վարքի այնպիսի նորմերի միջոցով, ինչպիսիք են.
- Ծխելու սահմանափակում, պայքարը այս երևույթի դեմ,
- Ֆիզիկական ակտիվություն, հավասարակշռված, առողջ սնունդ,
- Պատվաստում լյարդի և արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող վիրուսների դեմ,
- Խուսափել արևի տակ և սոլյարիում երկար մնալուց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://journal.paho.org/es/dias-internacionales-salud/dia-mundial-contra-cancer
- ↑ https://www.worldcancerday.org/es/nuestra-historia
- ↑ Gander, Kashmira (2016 թ․ փետրվարի 4). «World Cancer Day: Why is the disease still a taboo?». The Independent. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Szabo, Liz (2013 թ․ փետրվարի 3). «World Cancer Day targets myths, spreads message». USA Today. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «World Cancer Day 2013 One-Pager (English)». UICC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «World Cancer Day». World Health Organization (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ https://www.un.org/en/sections/observances/international-days/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UICC պաշտոնական կայք (անգլ.)