Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին
The Council of Chalcedon and the Armenian Church
ՀեղինակԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան
Ժանրգիտական մենագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակում(ներ)1964
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Հրատարակման վայրԼոնդոն
Թարգմանիչ հայերենԶաքարիա աբղ. Բաղումյան,
Վահրամ քհն. Մելիքյան
Հրատարակում հայերեն2012

Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին (անգլ.՝ The Council of Chalcedon and the Armenian Church), 1964 թվականին հրատարակված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի գիտական ուսումնասիրությունը, որում հեղինակի կողմից քննվում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Քաղկեդոնի ժողովի (451) մերժման պատմական և աստվածաբանական հիմքերը։

Գիտական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին» աստվածաբանական մենագրությունը պատրաստվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կողմից՝ 1957-1959 թվականներին Օքսֆորդի համալսարանում ուսանելու տարիներին և 1959 թվականին հաջողությամբ պաշտպանվել է որպես համալսարանական ավարտաճառ[1]։ 1965 թվականին այն հրատարակվել է Լոնդոնում և արժանացել ժամանակի գիտական հասարակության ջերմ և դրական վերաբերմունքին[2]։ Հեղինակի սույն աշխատությունն իրենից ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Քաղկեդոնի ժողովի մերժման պատմական և աստվածաբանական հիմքերի հետազոտման և վերլուծման գիտական առաջին հանգամանալից փորձը։ Այս ուսումնասիրման մեջ հայ և օտար պատմական աղբյուրների տվյալների համադրման հիմքի վրա տրվում է տվյալ ժամանակաշրջանի կրոնական պատկերը և դրանում անկողմնակալ կերպով բացահայտվում Քաղկեդոնի ժողովի և նրանում ընդունված դավանաբանական որոշումների ընկալումը հայ եկեղեցական իրականության մեջ։

Թարգմանություններ և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karekin Sarkissian, The Council of Chalcedon and the Armenian Church, London, «SPCK», 1965։.
  • Karekin Sarkissian, The Council of Chalcedon and the Armenian Church, New York, NY, «Armenian Church Prelacy», 1975։
  • Karekin Sarkissian, The Council of Chalcedon and the Armenian Church, հ. 6, New York, 2006։
  • Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, հ. 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012։
  • Гарегин Саркисян, Халкидонский собор и Армянская Церковь, Первопрестольный Св. Эчмиадзин, 2014։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վազգէն Ղուկասեան, Խմբագրական նշումներ. Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական և Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012, էջ 11։
  2. Վազգէն Ղուկասեան, Խմբագրական նշումներ. Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական և Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012, էջ 12-13։