Քաղաքներ (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքներ (խաղ), խաղ մի քանի (երկու կամ ավելի) մարդկանց համար, որում յուրաքանչյուր մասնակից իր հերթին ասում է իրական, գոյություն ունեցող քաղաք ցանկացած վայրից, անվանումը սկսվում է այն տառից, որով վերջանացել է նախորդ մասնակցի ասած անվանումը[1]։

Խաղի կանոններ և բացառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար բացառություն են կազմում այն անվանումները, որոնք վերջանում են կոշտ և փափուկ մասնիկներով (օրինակ, Ռուսերենում «Ы» և «Й» ): Եթե տվյալ լեզվում կան այդպիսի յուրօրինակ տառեր, ապա մասնակիցը ասում է նախավերջին տառով քաղաքի անվանում[1]։ Այդպիսի բառերի շարքից է, օրինակ Ռուսերենում «Ы» և «Й» տառերը սկսվող անվանումները, այնպես որ բաց տողնել այդպիսի տառերը երբեմն համարվում է կանոններին հակառակ, թեպետ գործնականում քչերն են կարողանում հիշել այդ տառերով քաղաքների անվանումները։ Դրա համար նախկինում չէր կարելի քաղաքների անվանումները կրկին օգտագործել[1]։ Առաջին մասնակիցը ընտրում է ցանկացած քաղաք։ Խաղի ժամանակ արգելվում էր օգտվել տեղեկատու նյութերից։ Գործնականում առավել հաճաղ նկատվում են բառերի անվանումների ֆիքսվումը դրա համար երբեմն քաղաքը կրկնվում էր, և հարցը, անվանվել է այդ քաղաքը նախկինում, թէ ոչ, որոշվում է տեղում, փոխադարձաբար համաձայնությունից հետո։

Խաղը ձևականաորեն ավարտվում է, երբ հաջորդ մասնակիցը չի կարողանում անվանել նոր քաղաք[1], բայց երկարաժամկետ և միալար խաղի պրոցեսի դեպքում խաղը վերջանում է ոչ-ոքի։ Խաղի կանոնները կարող են տարբերվել։ Եթե մեկ մասնակից չի կարողանում հիշել քաղաք, ապա հաջորդը պետք է հիշի այդ իսկ տառով, միայն այդ ժամանակ նա կհաղթի, իսկ ուրիշը կպարտվի։ Այլ կերպ առաջին մասնակիցը նորից վերհիշում է քաղաք, բայց արդեն նախավեջին տառով, կամ կախված նախապես որոշված կանոններից, հայտարարվում է ոչ ոքի։

3-և ավելի մասնակից ունեցող խաղի դեպքում, եթե մասնակիցներից մեկը չի հիշում քաղաքի անվանում, ապա նա դուրս է մնում, և խաղը ընթանում է մնացած մասնակիցների միջև, քանի չի ընտրվել հաղթող։ Կամ ավելի հազվադեպ հանդիպող կանոն է, նա ով առաջինը չի ասի քաղաք, այդտեղ համարվում է պարտվող, իսկ մնացածը հաղթողներ։ Նմանատիպ նրբություններով խաղը պետք է ունենա նախնական պայմանավորվածություն մասնակիցների միջև։

Խաղի օրինակ։

և այլն։

Չնայած խաղը կոչվում է «Քաղաքներ», մասնակիցները գործնականում հաճախ անվանում են և այլ բնակավայրի անվանումով՝ (գյուղ, ավան և այլն), կարող են օգտագործվել նաև բոլորին հայտնի անուններ, որոնց կրող քաղաքները հնարավոր է այլևս չկան (օրինակ հայերի դեպքում Դվին) համաձայությամբ թույլատրված և հայտնի (օրինակ, Բորոդինոն)։ Խաղը հաճախ ունի տարածաշրջանային բնույթ։ Ռյազանի շրջանի խաղացողները լավ գիտեն Պրեմի շրջանի Շացք քաղաքին՝ Բրեզնիկի և այլն։

Համենայն դեպս շատ մասնակիցներ չգիտեն անծանոթ քաղաքների անուներ, օրինակ Ադդիս-Աբաբա (Եթովպիայի մայրաքաղաք) կամ Մոնտեվիդեո (Ուրուգվայի մայրաքաղաք), ինչը կարող է անհամաձայնություն առաջացնել խաղի ընթացքում։

Ոչ լիարժեք պարզաբանված լեզվաբանական պատճառներով աշխարհի շատ քաղաքների անվանումները սկսվում կամ ավարտվում են «Ա» տառով, այդ պատճառով մենք կարող ենք ենթադրել, որ խաղը հաղթում է, տվյալ տառով շատ քաղաքների անվանումներ իմացողը (Անապա, Ալուստա, Ադելիադա և այլն)։

Խնդրահարույց տառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքներ»-ը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հաջողության ջենթլմենները» հանրաճանաչ ֆիլմում Տրոշկինը քաղաքում փորձում է խաղով գրավել հանցագործներին, սակայն նրա մոտ դա չի ստացվում, քանի որ ամեն մեկը հիշում է միայն մեկ (իր համար հիշարժան մի բան) քաղաք (-Վորկուտա. -ինչո՞ւ Վորկուտա. -Եվ ես նստեցի այնտեղ)։
  • «Մի մոռացեք...Լուգովայա կայարանը» ֆիլմը սկսվում է կուպեյում ուղևորների «քաղաքում» խաղի տեսարանից։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Застольные игры - «Грамота.ру» – справочно-информационный Интернет-портал «Русский язык»». new.gramota.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]