Քաղաքներ և տարիներ (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քաղաքներ և տարիներ
ռուս.՝ Города и годы
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 12, 1930
Լեզուռուսերեն
ՌեժիսորYevgeni Chervyakov?
Սցենարի հեղինակNathan Zarkhi? և Yevgeni Chervyakov?
ԴերակատարներԻվան Չուվելև, Bernhard Goetzke?, Gennadiy Michurin? և Սոֆիա Մագարիլլ
ՕպերատորSvyatoslav Belyaev? և Aleksandr Sigaev?
ԵրաժշտությունQ85858177?
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Քաղաքներ և տարիներ» (ռուս.՝ «Города и годы»), խորհրդային համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Չերվյակովը[1][2][3][4] Կոնստանտին Ֆեդինի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը գրեթե նույնությամբ ներկայացվում է սկզբնաղբյուրի սյուժետային գիծը, թեև առկա են սցենարային պարզեցումներ ու կրճատումներ, որոնք բնորոշ են գրական ծավալուն ստեղծագործությունների էկրանավորումներին։ Այս ստեղծագործության հիմնական նշանակությունը, ըստ քննադատների, կազմում է «ֆիլմի պատկերավորման բարձր արվեստը։ Մեյնկինի դեկորացիաները շատ ճշգրիտ են, ճիշտ են պատկերում Գերմանիան։ Բելյաևի նկարահանումներն էքսպրեսիվ են, կատարվել են իսկական պաթոսով և տրագիզմով։ Հատկապես արտահայտիչ են Բաշկիրիայի տափաստանի տեսարանները։ Դրանք Չերվյակովը լավ էր ճանաչում երիտասարդ տարիներից, քաղաքացիական պատերազմից՝ ծառայած լինելով Կարմիր բանակում։ Գիշեր, մառախուղ, վտանգ, դավաճանություն... Լույսի կտրուկ շողերը խավարից հանում են հերոսների դեմքերը՝ Շենաուի քարե դաժանությունը, Ստարցովի շփոթվածությունն ու աղերսանքը, Վանի զայրույթն ու անողոքությունը։ Մոնտաժը և կադրերի կոմպոզիցիան ենթակա են տագնապի, հուսահատության հստակ արտահայտված տրամադրությանը»[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռնհարդ Գյոկե – մայոր ֆոն Շենաու
  • Իվան ՉուվելևՍտարցև
  • Գենադի Միչուրին – ինժեներ Կուրտ
  • Սոֆյա Մագարիլ – Մարի Ուրբախ
  • Անդրեյ ԿոստրիչկինԲիրման, սոցիալ-դեմոկրատ
  • Լեոնիդ Կմիտ – կարմիրբանակային
  • Դավիթ Գուտման – Ուրբախ
  • Եվգենի Չեվյակով – էպիզոդ
  • Վլադիմիր Գարդին – էպիզոդ
  • Սերգեյ Պոնաչևնի – մարդ պանդոկում[6]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը պահպանվել է առանց 3-րդ և 5-րդ մասերի։
  • Ֆիլմը համարվում էր ռեժիսոր և դերասան Եվգենի Չերվյակովի պահպանված վերջին և միակ համր ֆիլմը, մինչև 2008 թվականին Արգենտինայում հայտնաբերվել է 16 միլիմետրանոց ֆիլմի հինգ ժապավեն՝ առանց օրիգինալ տիտրերի, որը վերագրվել էր որպես «Իմ որդին», որը ռեժիսորը նկարահանել էր 1928 թվականին։
  • Ռեժիսորի օգնականը նկարահանումների ժամանակ եղել է Միխայիլ Գավրոնսկին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]