Քաղաքի կենտրոն


Քաղաքի կենտրոն (այսուհետ՝ city centre), հայտնի նաև որպես միջնաբերդ, քաղաքի առևտրային, մշակութային, հաճախ նաև պատմական, քաղաքական և աշխարհագրական սիրտը։ «City centre» տերմինը հիմնականում օգտագործվում է բրիտանական անգլերենում և կարող է համեմատվել ֆրանսերենում «Centre-ville», գերմաներենում «Stadtzentrum» կամ չինարենում «shìzhōngxīn (市中心)»֊ի հետ։ Միացյալ Նահանգներում սովորաբար օգտագործվում է «downtown» տերմինը։
Ընդհանուր նկարագրություն և հարակից հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կենտրոնը (City Centre) քաղաքի (հաճախ պատմական) այն տարածքն է, որտեղ կենտրոնացված են առևտուրը, զվարճանքի կետերը, խանութները և քաղաքային իշխանությունը[1]։ Այս տերմինը լայնորեն կիրառվում է շատ անգլիախոս երկրներում և ունի համարժեքներ այլ լեզուներում։ Սակայն, ակնհայտորեն, ԱՄՆ֊ում «downtown» տերմինը օգտագործվում է քաղաքի կենտրոնական մասը մատնանշելու համար, իսկ Կանադայում «city centre» և «downtown» տերմիններն օգտագործվում են իրար հաջորդելով։ Դա հատկապես նկատելի է նոր կառուցված ու զարգացած քաղաքներում, որտեղ չկա ավանդական կորիզ (օրինակ՝ New York City centre, Mississauga City centre). Ավստրալիայում «Կենտրոնական բիզնես թաղամաս» (այսուհետ՝ CBD) տերմինը լայնորեն կիրառվում է քաղաքի կենտրոնական մասը նշելու հանար։ «CBD» տերմինը օգտագործվում է հիմնականում պաշտոնական համատեքստում, իսկ ոչ պաշտոնական համատեքստում «city centre»֊ը դառնում է ուղղակի քաղաք (town)։
Շատ քաղաքներում Central Business District-ը (CBD) գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։ «CBD» հասկացությունը օգտագործվում է մատնանշելու տարածքի տնտեսական և ֆինանսական կարևոր նշանակությունը, իսկ «City centre» հասկացությունը մատնանշում է քաղաքական և մշակութային գործոնները։ Դրա վառ օրինակն է Փարիզը։ Լա Դեֆենսը հանդիսանում է Փարիզի CBD-ն, բայց քաղաքի կենտրոնը չէ[2]։ Քաղաքի կենտրոնը հաճախ քաղաքի առաջին բնակեցված հատվածն է։ Այն հանդիսանում է նաև քաղաքի ամենապատմական մասը։ Նման դեպքերում այն կարող է հայտնի լինել որպես հին քաղաք (այսուհետ՝ «old town»):
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում մեծամասամբ City centre֊ը համընկնում է City Business District-ի (CBD) հետ։ Մայրաքաղաք Կանբերրայում հաճախ չի օգտագործվում CBD տերմինը։
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարենում City centre-ը կոչվում է քաղաքային միջուկ։ Շատ դեպքերում այն պատմական քաղաքի կենտրոնն է։ Վերջին տարիներին խոշոր քաղաքներում զարգացել են կենտրոնական թաղամասերը։
Իսրայել
[խմբագրել | խմբագրել կոդը]City Centre տերմինը եբրայերեն թարգմանվում է «מרכז העיר» (merkaz ha'ir):
- Երուսաղեմում այս տերմինը խոսակցական և պաշտոնական լեզվում օգտագործվում է որպես առևտրային թաղամասի անվանում, որը գտնվում է քաղաքի արևմտյան մասում։ Այն մի քանի անգամ ավելի մեծ է, խիտ բնակեցված ու ակտիվ, քան քաղաքի մնացած շրջանները։
- Ի տարբերություն, Թել Ավիվը ունի ավելի ապակենտրոնացված քաղաքի դիզայն։ Այստեղ խանութները, զվարճանքի ու մշակութային կենտրոնները հավասարաչափ են տարածված ամբողջ քաղաքում։ Այն ավելի է հեշտացնում տեղի բնակչության կյանքը։
- Հայֆան` Իսրայելի երրորդ խոշորագույն քաղաքը, ունի իր CBD-ն։ Այն գտնվում է քաղաքի հյուսիսային մասում և պարունակում է մի քանի բնակելի թաղամասեր։ Քաղաքի այս շրջանում է բնակվում քաղաքի բնակչության ընդամենը 5%֊ը։
Նիդերլանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդերենում քաղաքի կենտրոնը նկարագրելու համար օգտագործվում են binnenstad, centrum, stadscentrum կամ stadskern տերմինները։ Ամստերդամը հստակ օրինակ է, որ քաղաքի կենտրոնը (City Centre) և կենտրոնական գործարար թաղամասը (CBD) նույն տարածքները չեն։ Ամստերդամի կենտրոնը Centrum-ն է՝ քաղաքի պատմական սիրտը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռոտերդամի ռմբակոծության պատճառով քաղաքի կենտրոնը (City Centre) և կենտրոնական գործարար թաղամասը (CBD) Ռոտերդամում նույն տարածքն են։
Նոր Զելանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Զելանդիայում քաղաքի կենտրոնը (City Centre) և կենտրոնական գործարար թաղամասը (CBD) օգտագործվում են ցանկացած քաղաքային տարածքի համար, որն ուներ քաղաքի կարգավիճակ մինչև 1989 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների վերակազմակերպումը: Առօրյա լեզվով նորզելանդացիները հաճախ քաղաքային կենտրոնները անվանում են «քաղաք» («town»):
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appearances on C-SPAN
- Քաղաքի կենտրոն Internet Movie Database կայքում
- Profile at the Museum of Broadcast Communications
- Campaign contributions from NewsMeat
- Conversation with Roger Ailes from The Kalb Report, extended video interview about the rise of Fox News Channel, his future goals at FOX News, and bias in the media (audio only Արխիվացված Հունիս 20, 2010 Wayback Machine), 2004–2005 series
- Natural-Born Networker Thomas Hayden, U.S. News & World Report, October 31, 2005, profile and Q&A
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «City centre Definition & Meaning | Britannica Dictionary». www.britannica.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Les dossiers du Pilon. Le Creusot : un cœur mais pas de centre-ville». www.lejsl.com (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.