Քաղաքացիական գիտակցություն
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղաքացիական գիտակցություն (այլ կիրառումներ)
Քաղաքացիական գիտակցություն, ՔԳ ՀԿ, Հայաստանում գործող ազատական հասարակական կազմակերպություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ինչպես նշված է կազմակերպության կայքում, այն «ազատական սկզբունքների հիման վրա, Հայաստանում ժողովրդավարության խթանման ու զարգացման նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է»։ Կազմակերպության հիմնադրմանն է նպաստել Հայաստանում քաղաքացիական գիտակցություն սերմանելու և այն զարգացնելու անհրաժեշտությունը[1]։
Կազմակերպության կայքի համաձայն, այն Հայաստանում «ստեղծված իրավիճակի փոփոխության միակ ելքը տեսնում է ազատական գաղափարախոսության համատեքստում ձևավորված քաղաքացիական գիտակցության կիրառման մեջ և այդ շրջանակներում էլ ծավալում է իր գործունեությունը»[1]։