Քաղաքային թատրոն (Սան Պաուլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային թատրոն
Տեսակթատրոն և օպերային թատրոն
Երկիր Բրազիլիա[1]
Գտնվելու վայրըZona Central de São Paulo
Հիմնադրման ամսաթիվհունիսի 26, 1903
ՃարտարապետՌամոս դե Ազևեդո
Կայքprefeitura.sp.gov.br/cidade/secretarias/cultura/teatromunicipal
 Theatro Municipal de São Paulo Վիքիպահեստում

Սան Պաուլոյի քաղաքային թատրոն[2] (պորտ.՝ Theatro Municipal de São Paulo), թատրոն Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Համարվում է քաղաքի կարևոր հուշարձաններից մեկը ինչպես ճարտարապետական արժեքի, այնպես էլ պատմական նշանակության համար՝ լինելով 1922 թվականի Ժամանակակից արվեստի շաբաթ միջոցառման վայրը, որը Բրազիլիայում հեղափոխություն մտցրեց արվեստի բնագավառում։ Շենքում են տեղավորված Սան Պաուլոյի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը, Coral Lrico (Լիրիկական երգչախումբը) և Սան Պաուլոյի քաղաքային բալետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Noble Room"
Մեծ սրահ

Սան Պաուլո քաղաքի համար ներկայացուցչական թատրոնի ստեղծման գաղափարն առաջ է եկել միջազգային բեմերում աճող նշանակալիության պատճառով։ 20-րդ դարի սկզբում Սան Պաուլոն բնակեցված էր բրազիլական բուրժուազիայով, որը մեծ մասամբ ներգրավված էր սուրճի մշակման գործում։ Քաղաքն ուներ նաև բավականին մեծ թվով իտալական բնակչություն։ Քաղաքը կարող էր ապավինել միայն Սան Խոսե թատրոնի վրա, թեև կային մի քանի մեծ և համեստ թատրոններ, ինչպիսիք են Պոլիթենումը (Polythéama) կամ Միներվան և Ապոլոնը, բայց Սան Խոսեն ամենամեծ թատրոնն էր, որը հրդեհից հետո այլևս պիտանի չէր խոշոր արտասահմանյան գործունեության համար։ Ուստի Սան Պաուլոյի արիստոկրատիան պահանջեց ստեղծել նոր թատրոն աշխարհի լավագույն թատրոնների նմանությամբ և հարմար մեծ օպերային ներկայացումների համար։

Թատրոնի կառուցման համար ընտրվեց Morro do Cha կամ Թեյի բլուր վայրը, որը եղել էր Սան Խոսեի նոր թատրոնի վայրը։ Շինարարության ինժեներ նշանակվեց Ռամոս դե Ազևեդոն, որին օգնում էին երկու իտալացի ճարտարապետներ՝ Կլաուդիո և Դոմիզիանո Ռոսսիները։ Շինարարությունը սկսվեց 1903 թվականին, և Սան Պաուլոն դարձավ աշխարհի լավագույն վայրերից մեկը` թատրոնի ներկայացումների, ինչպես նաև օպերաների ներկայացման համար։ Այդ օրերին սովորական էր, որ շինարարական նյութերի մեծ մասը ներմուծվում էր Եվրոպայից, ճարտարապետական մեկնաբանությունը նման էր Փարիզի Գրանդ օպերային[3]։ Շինարարությունը տևեց մոտ 8 տարի։ Առաջին բեմադրությունը Ամբրուազ Թոմայի բեմադրած Համլետի օպերան էր։ Նախնական գաղափարն էր ներկայացնել «Il Guarany» օպերան, սակայն այն ժամանակաշրջանի նշանավոր բարիտոն Տիտտա Ռուֆֆոյի կողմից ղեկավարվող ընկերությունը չէր ցանկանում ռեպերտուարներում ընդգրկել բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նախքան բացումը այլ խնդիրներ էլ առաջ եկան. բեմական զարդարանքները ժամանակին չհասան Բրազիլիա, ինչը հանգեցրեց բացման հետաձգմանը։ Բացումը տեղի ունեցավ 1911 թվականի սեպտեմբերի 12-ին։

1912-1926 թվականներին թատրոնում ներկայացվել են 41 կոմպոզիտորների (իտալացի, ֆրանսիացի, բրազիլացի և գերմանացի) 88 ստեղծագործություններ, 270 ներկայացում։ Թատերական պատմության մեջ թատրոնի համար ամենակարևոր իրադարձությունը 1922 թվականին տեղի ունեցած Ժամանակակից արվեստի շաբաթն էր։

Տարիների ընթացքում օպերային ներկայացումների համար ստեղծված թատրոնում տեղի են ունեցել նաև այլ գեղարվեստական իրադարձություններ, օրինակ՝ Աննա Պավլովայի և Այսեդորա Դունկանի ելույթը։ 1960-ական թվականներին քաղաքապետ Ժոզե Վիսենտե Ֆարիա Լիմայի ղեկավարությամբ շենքն առաջին անգամ վերանորոգվեց։

1980-ական թվականներին թատրոնն անցավ հաջորդ վերակառուցման փուլը, որը նախաձեռնել էր քաղաքապետ Ժանյո Քվադրոսը։ Նրա հիմնական նպատակն էր վերականգնել Ռամոս դե Ազևեդոյի բնօրինակ ստեղծագործությունները։ Արտաքին ճակատը վերականգնվել է ավազաքարով, որը ստեղծվել է այն նույն հանքավայրում, որը նյութը մատակարարել է դարասկզբի շինարարական կոնցեպցիայի համար։ Վերականգնումը ավարտվել է 1991 թվականին քաղաքապետ Լուիզա Էրունդինայի ղեկավարման օրոք։

Այժմ Սան Պաուլոյի քաղաքային թատրոնը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկը, որը շարունակաբար հյուրընկալում է ազգային և միջազգային մեծագույն դրամատուրգների և կոմպոզիտորների թատերական ներկայացումներ և օպերաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. The city council prefers to keep the archaic spelling, theatro with "th" as on the theatre's façade.
  3. «The Municipal Theatre, São Paulo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքային թատրոն (Սան Պաուլո)» հոդվածին։