Քաղաքակրթությունների համեմատական հետազոտության միջազգային հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքակրթությունների համեմատական հետազոտության միջազգային հասարակություն, ՔՀՀՄՀ (անգլ.՝ International Society for the Comparative Study of Civilizations, ISCSC), քաղաքակրթությունների միջդիսցիպլինար ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային գիտական կազմակերպություն։ Տեղակայված է ԱՄՆ Արևմտյան Միչիգանի համալսարանում։ Հասարակությունը կազմակերպում է ամենամյա կոնֆերանսներ և հրատարակում է «Համեմատական քաղաքակրթությունների ակնարկ» (անգլ.՝ Comparative Civilizations Review) հանդեսը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակությունը հիմնվել է 1961 թվականին ավստրիական Զալցբուրգում Օթմար Անդերլեի կողմից կազմակերպված հավաքի ժամանակ։ Այդ նախնական հավաքին էին ներկա Առնոլդ Թոյնբին և Ռաշթոն Քոլբորնը[2]։ Հասարակության առաջին նախագահն էր Պիտիրիմ Սորոկինը[3]։ Այնուհետև կազմակերպության գրասենյակը տեղափոխվում է ԱՄՆ և 1970-ականներին ամերիկյան առաջին նախագահն է դառնում Բենջամին Նելսոնը[4] ընդ որում հասարակության անդամների հիմնական մասը բնակվում էր ԱՄՆ-ում[5], իսկ մնացածները ավելի քան 30 երկրներում։ Բացի այդ, հասարակության ամենամյա կոնֆերանսները տեղի են ունենում նաև Միացյալ Նահանգներից դուրս, կազմակերպվելով հանրաճանաչ ինստիտուտների հետ համատեղ։ Վերջին հատվածում նմանատիպ կոնֆերանսներ տեղի են ունեցել Դուբլինում (1994), Տոկիոյում (1998), Ճամայկայում (2002), Սանկտ Պետերբուրգում (2003), Փարիզում (2006)։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brett Bowden (July 2012). «Politics in a World of Civilizations: Long-term Perspectives on Relations between Peoples». Human Figurations: Long-term Perspectives on the Human Condition, Volume 1, Issue 2. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «About us». International Society for the Comparative Study of Civilizations. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 214 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «The Russian-American Project "Pitirim Sorokin"». Pitirim Sorokin – Nikolay Kondratieff International Institute. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Partner Organizations». International Studies Association. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «International Society for the Comparative Study of Civilizations records». Dickinson College. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]