Քահանայի դուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քահանայի դուստրը
A Clergyman's Daughter
Home of author George Orwell, Southwold - geograph.org.uk - 61720.jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ՀեղինակՋորջ Օրվել
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1934
Հրատարակություն1935

Քահանայի դուստրը (անգլ.՝ A Clergyman’s Daughter), Ջորջ Օրուելի առաջին վեպն է, գրված 1934 թվականին: Օրուելը բավարարված չէր այս ստեղծագործությամբ և կտակում նշել էր, որ իր մահից հետո այս վեպն այլևս չպետք է հրատարակվի[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսուհի՝ Դորատի Հեյրը քահանայի աղջիկ է, իսկական հավատացյալ, ով պատժում է իրեն անգամ չնչին արարքի համար. ասեղով ծակում է ուսը կամ էլ այլ պատիժ է հորինում: Նա ակտիվորեն մասնակցում է քաղաքի հասարակական և հոգևոր կյանքին, որտեղ նա ապրում է վախենալով կշտամբանքից և բամբասանքներից:

Դժբախտ պատահարի հետևանքով Դորատին կորցնում է հիշողությունը, հեռանում է տնից և միանում ավազակների խմբի, որը զբաղվում էր մուրացկանությամբ և գողություններով: Նա ամբողջովին մոռանում է իր նախկին կյանքն ու հավատը, բոլոր քրիստոնեական իդեալները, նրան անհանգստացնում է գոյատևման խնդիրը: Ավազակախումբը Դորատիի հետ թափառում է բոլոր շրջաններով, մի վայրում երկար չմնալով: Վերջապես երկար տառափանքներից և ապրումներից հետո նրա հարազատները գտնում են աղջկան, Դորատիի հիշողությունը աստիճանաբար վերականգնվում է: Դորատին շարունակում է իր նախկին ճգնավորական կյանքը. այժմ այսպիսի ապրելակերպը նրա համար միայն սովորություն է, և չափազանց ուշ է ինչ-ր բան փոխել:

Գրական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպում Օրուելը փորձում է ցույց տալ մարդու հավատի ճգնաժամը. որոշակի հանգամանքներում Աստծո նկատմամբ հավատի կորուստը անդարձ է, և հետ կարող է վերադառնալ միայն շինծու կերպարով, պիտանի՝ փոքր քաղաքում չտարբերվելու համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Orwell 1998g, էջ. 228

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]