Քալեջիկ
| Քալեջիկ | |
|---|---|
| Տեսակ | քաղաք |
| Երկիր | |
| Վարչատարածք | Անկարայի մարզ |
| ԲԾՄ | 725 ± 1 մետր |
| Մակերես | 1340,5 կմ² |
| 40°05′50″N 33°24′30″E / 40.09722222°N 33.40833333°E | |
![]() | |
![]() | |
Քալեջիկ (թուրքերեն՝ Kalecik), քաղաք և շրջան Թուրքիայի Անկարայի մարզում։ Կառուցվել է մի քանի հազար տարի առաջ հարթավայրում և բազմիցս անցել է ձեռքից ձեռք։ Քաղաքում և նրա շրջակայքում կան պատմական հուշարձաններ, որոնցից մի քանիսը ավելի քան երկու հազար տարեկան են։
Շրջանի մակերեսը մոտ 1300 կմ² է, և ըստ 2020 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է մոտ 13 հազար մարդ[1]։ Տարածաշրջանում զարգացած է գյուղատնտեսական ոլորտը։ Քալեջիկը հայտնի է նաև խաղողի տեղական տեսակով (թուրքերեն՝ Kalecik Karası), որն օգտագործվում է Թուրքիայի լավագույն կարմիր գինիներից մեկի արտադրության համար[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը գտնվում է Անկարայի մարզի հյուսիս-արևելքում։ Քալեջիկ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվում է Կարբասան լեռը։ Հյուսիսում է գտնվում Իդրիս[tr] լեռը, որի բարձրությունը գրեթե 2000 մետր է (մարզում երկրորդ ամենաբարձր լեռը)։ Արևելքում և հարավում Կըզըլըրմակ գետի ափերին տարածվում են հարթավայրեր։ Շրջանի հարավ-արևմտյան մասը բաղկացած է լեռնային և դժվարանցանելի տարածքներից[3]։
Շրջանի հողերի 42%-ը պիտանի են գյուղատնտեսության համար, 35 %-ը՝ արոտավայրեր, 8 %-ը՝ մարգագետիններ, իսկ 15 %-ը՝ քարքարոտ սարահարթեր։ Տարածքում գինի են արտադրում, այդ պատճառով բոլոր ցանքատարածությունների կեսը կազմում են խաղողի այգիները[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966-1967 թվականների պեղումների ընթացքում պարզվել է, որ տարածաշրջանում բնակվել են խեթեր[4]։ Ավելի ուշ գերիշխել են գալատացիները, որոնք եկել էին Թրակիայի միջոցով[1]։
Գալաթական ժամանակաշրջանից հետո տարածաշրջանն անցել է Հռոմեական կայսրության տիրապետության տակ։ 1987 թվականին կատարված պեղումների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել ճանապարհ, որը տանում է դեպի Չանքըրը և կառուցվել է Հռոմեական կայսրության ժամանակ[4]։ Ավելի ուշ տարածքի վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել Բյուզանդական կայսրությունը։ 1075 թվականին բյուզանդացիներից շրջանը նվաճել է սելջուկ զորավար Բաթալ Գազին[1]։
1243 թվականին Քյոսե-դաղի մոտ մոնղոլներից կրած պարտությունից հետո սելջուկները կորցրել են տարածքի նկատմամբ վերահսկողությունը, բայց հետագայում այն նորից վերադարձրել են[5]։
1461 թվականին շրջանն անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Քալեջիկը Օսմանյան կայսրության պատմության ընթացքում եղել է առևտրային զարգացած կենտրոն, այդ պատճառով էլ այն անվանում էին «Փոքր Եգիպտոս»[6][7]։ Կաշեգործությունը, պղնձագործությունը և ջուլհակությունը եղել են այդ ժամանակաշրջանի հիմնական արհեստները[1]։
XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունն անկում է ապրել և կրել է տարածքային մեծ կորուստներ։ Այդ ժամանակ կառուցվել է Անկարա-Քալեջիկ-Չանքըրը-Կաստամոնու-Ինեբոլու ճանապարհը, որի շնորհիվ հնարավոր է դարձել զինամթերքի փոխադրումը Թուրքիայի անկախության պատերազմի տարիներին։ 1905 թվականին շրջանում ավարտվել է զորանոցների կառուցումը[4]։
Քաղաքը պահպանել է իր նշանակությունը նաև Թուրքական Հանրապետության ժամանակաշրջանում։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը Քալեջիկ է այցելել 1925 թվականի օգոստոսին[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ընդհանուր | Քաղաքային | Գյուղական | Ծան |
|---|---|---|---|---|
| 1927 | 38 719 | 3 921 | 34 798 | [8] |
| 1940 | 40 456 | 3 780 | 36 676 | [9] |
| 1950 | 37 941 | 4 093 | 33 848 | [10] |
| 1960 | 27 702[Ն 1] | 4 112 | 23 590 | [11] |
| 1970 | 29 784 | 5 804 | 23 980 | [12] |
| 1980 | 28 446 | 5 035 | 23 411 | [13] |
| 1990 | 25 043 | 10 051 | 14 992 | [14] |
| 2000 | 24 738 | 11 965 | 12 773 | [15] |
| 2010 | 14 517 | 9 450 | 5 067 | [7] |
| 2020 | 12 941[Ն 2] | 12 941 | տվյալներ չկան | [7] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային բերդ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնում, 150 մետր բարձրությամբ լեռան վրա կառուցվել է մի ամրոց։ Ենթադրվում է, որ մ.թ.ա. 275 թվականին այն սկսել են կառուցել գալաթացիները, իսկ ավելի ուշ օգտագործել են հռոմեացիները։ Օսմանյան կայսրության ժամանակ ամրոցը վերակառուցվել է։ Մինչ մեր օրերը պահպանվել է միայն պատերի մի փոքր մասը[5]։
Մուտքը կամարաձև է, երկու կողմերում կան գլանաձև աշտարակներ։ Բերդի ներսում տեղակայված են ջրի պահեստարաններ, նկուղ, ավերված դամբարան[5] և Աթաթուրքի հուշարձան։
Մինչև վերջերս ամրոցը չէր վերականգնվել, այդ պատճառով տեղացիները սկսել են անօրինական պեղումներ կատարել[16]։
Քալեջիկի կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալեջիկից 7 կմ հեռու Թուրքիայի ամենամեծ գետի՝ Կըզըլըրմակի վրա, գտնվում է Դեվելիօղլու պատմական կամուրջը։ Երկարությունը 136 մետր է, կամուրջն ունի 7 թռիչք։ Կառուցման ճշգրիտ թվականը հայտնի չէ, բայց նրա ոճը և կառուցման համար հարթ քարի օգտագործումը մատնանշում են XIII դարը՝ Սելջուկյան պետության դարաշրջանը։ Կամրջի վերին մասում օգտագործվել են չմշակված քարեր, որոնք դրված են անհարթ հորիզոնական շարքերով[17]։
Որոշ հրապարակումներում պնդվում է, որ օսմանյան սուլթան Յըլդըրըմ Բայազիդը (1389-1402) հատել է այս կամուրջը Անկարա նահանջելիս, որից հետո ավերել է այն, որպեսզի խանգարի Թեմուրի զորքերին անցնել Կըզըլըրմակը[18]։
XIX դարում կամուրջը վերանորոգվել է Դիքմեն գյուղի հարուստ բնակիչ Դեվելիօղլուի միջոցներով։ Ավելի ուշ կամուրջն անվանվել է նրա պատվին։ Վերանորոգման մասին գրավոր վկայություն է նրա քարերից մեկի վրա հինգ տողանոց արձանագրությունը, որը թվագրվում է 1858–1859 թվականներին[19]։
1967 թվականին տեղի է ունեցել կամրջի վերին հատվածի թարմացում, հաջորդ վերականգնումը տեղի է ունեցել 1987 թվականին։ 2021 թվականին սկսվել է նոր վերականգնում, որը շարունակվում է մինչ օրս[19][20]։
Քալեջիկ Հասբեյ մզկիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը XIII-XIV դարերում Իսֆենդիյարի որդիների կողմից կառուցվել է քաղաքի կենտրոնում։ Այն ամբողջությամբ այրվել է 1962 թվականին (միայն մինարեն է փրկվել) և վերականգնվել 1964 թվականին։ Այն իրենից ներկայացնում է պարզ ուղղանկյունաձև շինություն։ Մինարեի հիմքը և պատշգամբի ստորին հատվածը պատրաստված են սրբատաշ քարից, իրանը և հիմքը՝ աղյուսից։ Փայտե կոնը պատված է կապարով[21]։
Բացի Հասբեյից, քաղաքում կան նաև մի քանի այլ մզկիթներ, որոնք կառուցվել են XIII-XV դարերում[22]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Արտադրության հիմնական ճյուղերն են՝ գինեգործությունը, ցորենի, խնձորի, շաքարի ճակնդեղի և այլ մշակաբույսերի մշակումը[3]։
Գինեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալեջիկում արտադրվում է մի քանի տեսակի գինի, որոնք համարվում են Թուրքիայի ամենաորակյալ գինիներից մեկը[23]։ Տարածաշրջանի բարենպաստ կլիմայի շնորհիվ հաջողվել է 1989 թվականին ստեղծել տեղական տեսակ (թուրքերեն՝ Kalecik Karası)[2]։
Այս տարածաշրջանում գինեգործության մշակույթը ձևավորվել է դեռևս մեր թվարկությունից առաջ։ Քալեջիկը գտնվել է Մետաքսի ճանապարհին և լավ զարգացել է խաղողի մշակության շնորհիվ[2]։
Թուրքիայի հանրապետություն դառնալուց հետո տարածաշրջանում օտարերկրյա գինեգործները գնալով պակասել են։ Դրա հետևանքով գինու արտադրությունը կրճատվել է, և 1942 թվականին Tekel ընկերությունը արդյունաբերությունը վերականգնելու համար նոր գործարան է բացել[2]։
Հաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալեջիկում թխում են տեղական տեսակի հացեր[24]։ Բացի հիմնական բաղադրիչներից, պատրաստման համար օգտագործվում են նաև խմորիչ և յուղոտ ընկույզ։ Քալեջիկի հացը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է Թուրքիայի արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակում և ստացել է աշխարհագրական նշում, քանի որ դրա արտադրության համար օգտագործվում են բացառապես բնական մթերքներ[25]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին տուն Քալեջիկում
- Աթաթուրքի հուշարձանը բերդի ներսում մինչև վերականգնումը, 2016 թվական
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ариф Шайык, Филиз Улусой и др. KALECIK-II. — Анкара: Osmanlı Arşiv Belgelerinde», 2016. — 263 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «KALECIK-II» (PDF). kalkinmakutuphanesi.gov.tr (թուրքերեն).
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - «T.C. Kalecik Belediyesi Resmi İnternet Sitesi». kalecik.bel.tr (թուրքերեն).
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «İlçemizin Tarihçesi». kalecik.gov.tr (թուրքերեն). T. C. Kalecik Kaymakamlığı. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- 1 2 3 4 Kemal Can Ocak (2020 թ․ հուլիսի 22). «Kemal Can OCAK : Geçmişten Günümüze Kalecik Karası». haber3.com (թուրքերեն). Haber3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- 1 2 «Kalecik». kalecik.meb.gov.tr (թուրքերեն). T. C. Millî Eğitim Bakanlığı. 2020 թ․ մարտի 25. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - 1 2 3 4 Ариф Шайык, Филиз Улусой и др., 2016
- 1 2 3 «Kalecik Kalesi». www.kalecik.bel.tr (թուրքերեն). T. C. Kalecik Belediyesi Resmi İnternet Sitesi. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Kalecik». ankara.ktb.gov.tr (թուրքերեն). T. C. Kültür ve Turizm Bakanlığı. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- 1 2 3 «Kalecik Nüfusu - Ankara». www.nufusu.com (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «1927 Genel Nüfus Sayımı» (PDF). kutuphane.tuik.gov.tr (թուրքերեն). İstatistik Umum Müdürlüğü. 1927 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «1940 Türkiye Nüfus Sayımı» (PDF). kutuphane.tuik.gov.tr (թուրքերեն). İstatistik Umum Müdürlüğü. 1940 թ․ ապրիլի 20. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «1950 Genel Nüfus Sayımı» (PDF). kutuphane.tuik.gov.tr (թուրքերեն). Başvekalet İstatistik Umum Müdürlüğü. 1950 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «1960 Genel Nüfus Sayımı» (PDF). kutuphane.tuik.gov.tr (թուրքերեն). Başvekalet İstatistik Umum Müdürlüğü. 1960 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «1980 Genel Nüfus Sayımı Veri Tabanı» (թուրքերեն). Türkiye İstatistik Kurumu. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «1980 Genel Nüfus Sayımı Veri Tabanı» (թուրքերեն). Türkiye İstatistik Kurumu. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «1990 Genel Nüfus Sayımı Veri Tabanı» (թուրքերեն). Türkiye İstatistik Kurumu. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2000 Genel Nüfus Sayımı Veri Tabanı» (թուրքերեն). Türkiye İstatistik Kurumu. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Kalecik Kalesi». kulturportali.gov.tr (թուրքերեն). Türkiye Kültür Portalı. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Kızılırmak Köprüsü». kalecik.bel.tr (թուրքերեն). T. C. Kalecik Belediyesi Resmi İnternet Sitesi. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Timur'un ilerlemesine engel olamayan tarihi taş köprü restore ediliyor». www.trthaber.com (թուրքերեն). İhlas Haber Ajansı. 2023 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- 1 2 «Kalecik Köprüsü». selcuklumirasi.com (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Ankara li Kalecik lesi Tarihi Develiolu Kprs Restorasyonu i». sekarestorasyon.com.tr (թուրքերեն). Seka Restorasyon & Mimarlk. 2023 թ․ փետրվարի 26. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Erol Şaşmaz. «Kalecik Hasbey (Büyük) Cami – Kalecik - Ankara». www.turkiyenintarihieserleri.com (թուրքերեն). Kalecik Haber. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «KALECİK TARİHİNE IŞIK TUTAN CAMİLER». kalecikmedya.com.tr (թուրքերեն). Kalecik Haber & Medya. 2015 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Kalecik Karası Üzümünden Şaraplar ve Fiyatları». iyisarap.wine (թուրքերեն). İyişarap. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Kalecik Ekmeği» (PDF). ci.turkpatent.gov.tr (թուրքերեն). Kalecik Belediyesi. 2020 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Kalecik'in meşhur coğrafi işaretli ürünleri: Kalecik Çöreği ve Kalecik Köy Ekmeği». cnnturk.com (թուրքերեն). İHA. 2023 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||

