Jump to content

Քադբըրի էկլերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրանքի տեսակՀրուշակեղեն և բրենդ
Օգտագոտծման սկիզբ1965
ԱրտադրողCadbury
Քադբըրի էկլերս

Քադբըրի էկլերս, հրուշակեղեն, որը ներկայումս արտադրվում է Cadbury ընկերության կողմից: 1932 թվականին Բիրմինգհեմում գործող Taveners հրուշակեղենի ընկերության կողմից հայտնագործվելուց հետո դրանք հարմարեցվել են Cadbury Dairy Milk-ի Eclairs տարբերակին 1965 թվականին[1]։ Դրանք հասանելի են պարկերով կամ գլանափաթեթներով և կարելի է գտնել Cadbury Հերոսներ ընտրանիում: Էկլերները ներկայումս հասանելի են Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Քենիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում և Պակիստանում, որտեղ դրանք հայտնի են որպես «Dairy Milk էկլերներ»: 2013 թվականին Mondelēz International-ը թարմացրել է Մեծ Բրիտանական արտադրության բաղադրիչների ցանկը՝ բաղադրատոմսում ներառելով արմավենու յուղ: 2013 թվականին Հնդկաստանում Cadbury-ն իր արտադրանքը վերաբրենդավորել է Choclairs-ի[2]:

  • Քադբըրի էկլերս. Cadbury կաթնային շոկոլադ՝ պատված ձգվող կարամելի մեջ: Գործարկվել է 1965 թվականին"
  • Քադբըրի էկլերս նարնջի պտույտ. նարնջի համով Cadbury կաթնային շոկոլադ՝ պատված ձգվող կարամելով: Գոևծարկվել է 2013 թվականին։
  • Քադբըրի էկլերս պնդուկի պտույտ. պնդուկի համով Cadbury կաթնային շոկոլադ՝ պատված ձգվողկարամելով: Գործարկվել է 2013 թվականին։
  • Քադբըրի էկլերս վելվետ. փափուկ կարամել շոկոլադե միջուկով՝ պատված Cadbury կաթնային շոկոլադով: Գործարկվել է 2014 թվականին։
  • Քադբըրի էկլերս վելվետ քոֆի. նուրբ սուրճի համով կարամել շոկոլադե միջուկով՝ պատված Cadbury կաթնային շոկոլադով: Գործարկվել է 2014 թվականին՝ բացառիկ Tesco-ի համար:

Cadbury-ն սկսել է Էկլերսի արտադրությունը Չինաստանում 1996 թվականին այն ժամանակ, երբ Cadbury ապրանքանիշը պայքարելուց է եղել շուկայական մասնաբաժին ձեռք բերելու համար: Առանձին փաթեթավորված քաղցրավենիքները տարածված են եղել Չինաստանում, և հրուշակեղենը ձեռք է բերել մեծ ճանաչում՝ ինտեգրվելով չինական նվերներ տալու մշակույթին, ներառյալ որպես նվեր հարսանյաց հանդիսությունների համար: 2000 թվականին Էկլերսին բաժին է ընկել Չինաստանում Cadbury-ի վաճառքի կեսը[3]:

Քեդբըրի էկլերսն այնքան էլ հայտնի չի եղել թողարկման ժամանակ, սակայն նրանք սկսել են ճանաչում ստանալ ավելի ուշ՝ մոտ 2009-2010 թվականներին, ինչը նրանց ամենահայտնի պահն էեղել էկլերսի պատմության ընթացքում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bradley, John (2008). Cadbury's purple reign: the story behind chocolate's best-loved brand. John Wiley and Sons. էջ 212. ISBN 978-0-470-72524-5.
  2. «Marketing Practice: Brand Update: Cadbury rebrands Eclairs to Choclairs». 2013-09-26.
  3. Allen, Lawrence L (2010). Chocolate Fortunes: The Battle for the Hearts, Minds, and Wallets of China's Consumers. Amacom. էջեր 90–91. ISBN 978-0-8144-1432-3.