Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՔՈ կուսակցությունից)
Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Изображение логотипа
ՔՈ ՍԴԿ պաշտոնական պատկերանիշ
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածնոյեմբերի 3, 2018
Գաղափարախոսությունenvironmentalism?, ուղիղ ժողովրդավարություն և սոցիալ-ժողովրդավարություն
ՇտաբՄաշտոցի պողոտա, Երևան, Հայաստան
ՀՀ Ազգային ժողով
0 / 130
Կայքsdp.am
ԽորհուրդԳործադիր մարմին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈ ՍԴԿ), գործող քաղաքական, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։

Կանոնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր Մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր Մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն էր[1]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած երկրորդ համագումարին ընտրվել է 12 հոգուց բաղկացած նոր ԳՄ, և քարտուղար է ընտրվել Գոռ Հակոբյանը։

Համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։

Երկրորդ՝ արտահերթ համագումարը կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։

Մասնակցությունը ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը մասնակցել է Հայաստանի 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[2][3]։ Համապետական ցուցակի առաջին եռյակում են եղել Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը։ Կուսակցության կարգախոսն էր «Ապագան ՔՈնն է»[4]։ Կուսակցությունը ստացել է 8,514 ձայն, կամ ձայների 0,68%-ը։ Ռեյտինգային ընտրակարգով առաջատարը Արթուր Ավագյանն էր, ով ստացել էր 500 ձայն։

Գերագույն մարմնի ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կուսակցության հիմնադիր համաժողովում ընտրվել է Գործադիր Մարմին հետևյալ կազմով[5]

Անուն Ազգանուն Անուն Ազգանուն
Սուրեն Սահակյան Իրինա Հովհաննիսյան
Լիլիթ Հարությունյան Գարեգին Միսկարյան
Գոռ Հակոբյան Միքայել Նահապետյան
Հայկ Սահակյան Արփինե Զարգարյան
Արեգ Թադևոսյան Հայկ Մելքոնյան
Կարեն Հարությունյան Արթուր Ավագյան

Կուսակցության խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության խորհրդանիշն իրենից ներկայացնում է մատիտի տեսքով երկրաչափական պատկեր, որի վերևի հատվածը ներկված է բաց կանաչ գույնով, որի վրա սպիտակ գույնով գրված է ՔՈ Կուսակցություն։ Խորհրդանիշի ներքևի հատվածում պատկերված է ընտրություն խորհրդանշող մոխրագույն գույնի V-աձև նշանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կայացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը». 03.11.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին». 14/11/2018.
  3. ««Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին 30 թեկնածուները».
  4. ««Ապագան Քոնն է»․ ՔՈ-ն հրապարակեց իր կարգախոսը, քարոզարշավը կսկսի Մաշտոցի պուրակից».
  5. «Գործադիր մարմին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: Text "Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն" ignored (օգնություն)