ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն
ՏիպԲարեգործական
Հիմնադրված2018 թվական
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Լոռու մարզ, Դեբետ
գործունեության որլորտԳյուղական համայնքների զարգացում
Կայքcoafkids.org

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնը (անգլ․՝ COAF SMART Center), ոչ ֆորմալ կրթական համապարփակ և նորարարական միջավայր է[1], որը մշակվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից[2][3]։ Այն առաջընթացի խթան է տալիս գյուղական համայնքների համար՝ շնորհիվ աննախադեպ ռեսուրսների հասանելիության ապահվման[4]։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մոդելը երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը բարելավելու, ռեսուրսները վերարժևորելու և առկա հնարավորությունները վերագնահատելու ուղի է։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի կանխելու գյուղերից արտագաղթը դեպի մեծ քաղաքներ կամ այլ երկրներ՝ տրամադրելով սեփական համայնքում հաջողության հասնելու գործիքներ։

Առաջին ՍՄԱՐԹ ավանը Լոռու մարզում է՝ Դեբետ գյուղի հարակից տարածքում[5]։ Այն բաղկացած է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնից և հյուրատնից։ Այժմ ՔՈԱՖ-ն աշխատում է տարածքի ընդլայնման ուղղությամբ՝ նախատեսելով հանրակացարանի, ջերմատան և մարզադաշտերի կառուցում։ ՍՄԱՐԹ ավանն ընդգրկում է 25.5 հեկտար տարածք և ապագայում կարող է ծառայել Լոռու շուրջ 150 000 բնակիչներին։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուներն են Լոռու մարզի 3 տարեկանից բարձր բոլոր բնակիչները[6]։

2018 թվականի մայիսի 27-ին բացված Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն առաջատար տեխնոլոգիայով հագեցած, նորարարական կրթական համալիր է, որտեղ երեխաներն ուսումնասիրում են լեզուներ, համակարգչային գիտություն, ռոբոտիկա, մեդիա գրագիտություն, դիզայն, նկարչություն, պարեր, երաժշտություն, գյուղատնտեսություն և այլն։ ՍՄԱՐԹ-ում կրթությունն անվճար է[7], ՔՈԱՖ-ն ապահովում է նաև տրանսպորտը՝ գյուղերից ՍՄԱՐԹ երեխաների հաճախումը կազմակերպելու համար։

Կենտրոնը արտադպրոցական խմբակներ է իրականացնում և երեխաներն այստեղ հաճախում են միայն դասերից հետո։ Երեխաները պարբերաբար մասնակցում են տարատեսակ փառատոնների, վարպետության դասերի, համերգների, հյուր-բանախոսների ելույթների։  

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԱՐԹ նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՍՄԱՐԹ ավանի միջոցով․ դա կրթական հանգույց է, որտեղ երեխաներն ու մեծահասակները նոր գիտելիք, հմտություններ, գաղափարներ են ձեռք բերում։

Նպատակ ունենալով աշխատել Հայաստանի բոլոր գյուղերում՝ ՔՈԱՖ-ը նոր մոտեցում է հանդես բերում․ ՍՄԱՐԹ նախաձեռնություն։ Սա համայնքային զարգացման նորարարական մոդել է, որը գերժամանակակից միջավայր, գործիքներ, գիտելիք ու մոտիվացիա է ապահովում 3 տարեկանից բարձր գյուղաբնակների համար։

ՔՈԱՖ-ը համագործակցում է նաև գյուղացիների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և սկսնակ ձեռնարկությունների հետ՝ դեպի ՍՄԱՐԹ բերելով առկա լավագույն փորձը։

Գյուղերի աղքատությունը մեծագույն խնդիր է դարձել Հայաստանի Խորհրդային փլուզումից հետո[8]։

Սփյուռքահայ ընկերների մի խմբի հետ դոկտոր Կարո Արմենն աջակցում էր Հայաստանին դեռ 2000 թվականից սկսած․ ներգրավված էր դպրոցների ու մանկատների ֆինանսական օժանդակության, ինչպես նաև Արցախում ականազերծման ծրագրերում[9]։ 2003 թվականին դոկտոր Արմենը կրկին Հայաստանում էր կոնկրետ առաքելությամբ․ լինելով ԱՄՆ-ում շատ հաջողակ գործարար[10]՝ նա Հայաստանին օգտակար լինելու երկարաժամկետ ծրագրեր էր մտմտում[11]։

Հայաստանում ճամփորդելիս խումբն այցելեց Հայաստանի ամենաաղքատ գյուղերից մեկը՝ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքը։ Տեղացի մի ծերունու խնդրելով մի բաժակ ջուր տալ[12]՝ Կարո Արմենն անակնկալի եկավ՝ պարզելով, որ գյուղացիները խմելու ջուրը գնում են հարևան մարզի Թալին քաղաքից[13]։ Գյուղացու հետ երկարատև զրույցը և խնդիրների վերհանումը՝ ջրի, ջեռուցման, զուգարանների և այլն, կանխորոշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության վայրը։ Մեկ տարի անց արդեն հիմնադրվել էր ՔՈԱՖ-ը, և կար գործի մեկնարկի որոշակի գումար։ Առաջին քայլը Քարակերտի դպրոցի վերանորոգումն էր[14]։

Ընդամենը մեկ տարի անց ՔՈԱՖ-ի դեռ փոքրիկ թիմը հայտնաբերեց ավելի խորն ու կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեին[9]․ կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրները նախանշեցին Հիմնադրամի նոր ճանապարհը[15]։ 2004 թվականին արդեն վերանորոգվել էին գյուղի մանկապարտեզը, բուժկետը և համայնքային կենտրոնը։

Քարակերտում տեղի ունեցող հիմնավոր փոփոխությունները ոգևորեցին շրջակա գյուղերին ևս ներգրավվելու ՔՈԱՖ-ի ծրագրերում[16]։ ՔՈԱՖ-ը որդեգրեց փնջային սկզբունքով աշխատելու համակարգը։ Արդեն 2006-ին այն ներկա էր Արմավիրի 18 գյուղերում[17]։

Ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում են[18]։ Դրանք ներառում են առողջ ապրելակերպ, արտադասարանային խմբակներ, հոգեբանական աջակցություն, երիտասարդներին ոգևորելու գործառույթներ, մասնագիտական վերապատրաստումներ, ուղղորդում, ենթակառուցվածքների վերանորոգում։

Ամփոփելով ՔՈԱՖ-ի 10-ամյա գործունեությունը[19]՝ հիմնադիրները որոշեցին ընդլայնել ՔՈԱՖ-ի ներկայությունը Հայաստանի գյուղերում, աջակցել գյուղացիներին նոր հմտություններ, գիտելիք և ինքնավստահություն ձեռք բերելու հարցում ու լավագույն ապագա կերտել երեխաների ու մեծահասակների համար[20]։ Ընդլայնումն սկսվեց Լոռու մարզից՝ ներգրավելով Թումանյանի շրջանի 10 գյուղեր։ 2016-ին ՔՈԱՖ-ը մուտք գործեց Շիրակի մարզի 7 և Տավուշի մարզի 6 համայնքներ[21]։

Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ի կողմից

Արցախյան քառօրյայից հետոՔՈԱՖ-ը մարդասիրական առաքելությամբ մեկնեց Արցախ՝ իրականացնելով առաջին օգնության, հոգեբանական աջակցության և ամառային ճամբարի ծրագրեր[22]։

Ներկայումս ՔՈԱՖ-ն աշխատում է Հայաստանի 6 մարզերում՝ համապարփակ մոտեցում ցուցաբերելով տեղի 2015 թվականի հուլիսին տեղի ունեցավ տեխնոլոգիապես հագեցած կրթական ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։ Սա նորարար մոտեցում է, որը թույլ է տալիս աշխատելու միանգամից բազմաթիվ գյուղերի հետ[23]։ Քանի որ գյուղ առ գյուղ մարտավարությունը բազում ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ է պահանջում, ՔՈԱՖ-ը նորագույն հայեցակարգ է մշակել[24]։ Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում իր դռները բացեց 2018 թվականի մայիսին[25]։ Այն առաջարկում է հաղորդակցության, արվեստի, տեխնոլոգիայի և տնտեսության անվճար դասընթացներ՝ երեխաներին և մեծահասակների համար։ ՔՈԱՖ-ն իր գործունեության սկզբից ի վեր Հայաստանում ներդրել է 50 միլիոն դոլար[26]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԱՐԹ կենտրոնը իրականացնում է կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր[27]։

Նպատակն է ապահովել գյուղերի երեխաների բարեկեցիկ ապագան՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու գիտելիքներ և անվճար տրանսպորտ[28]։

ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի առաջին կորպուսը գտնվում է Լոռու մարզում։ Այն կառուցվել է լեռների արանքում, պատված է ծառերով, լեռներով, այնուհետև՝ գյուղի լանդշաֆտը։ Ճարտարապետը Փոլ Կալուստյանն է։

Յուրաքանչյուր կորպուսում կիրառվել է կայուն էկո դիզայն և վերականգնվող էներգիայի աղբյուրներ, որոնք ամբողջացված են բնության հետ։ Կորպուսներն իրենց կազմում ընդգրկում են դասարաններ, բուժկետներ, արհեստանոցներ, համակարգչային սենյակներ, նիստերի սրահներ, դահլիճ, գրադարաններ, ռեստորաններ և այլ բաց և փակ տարածքներ զանազան պարապմունքների համար՝ արվեստից մինչև գյուղատնտեսություն։ Շենքի ճարտարապետական կառուցվածքը իր մեջ ընդգրկում է լանդշաֆտը, մեծ ներքին բակի շուրջը ստեղծելով ոլորապտույտ ժապավենանման արահետ։ Շենքը միահարկ է և հորիզոնական, գետնի մակերևույթի հետ համահունչ։ Գլխավոր շենքի ետևում ուղղաձիգ պատ է, որը թաքնված է լանդշաֆտի մեջ և ցույց է տալիս հյուրասենյակների մուտքը։

Շինարարությունն իրականացրել է «ԿԱՆԱԿԱ» շինարարական ձեռնարկությունը։ Բուն շինարարական աշխատանքները տևել են 12 ամիս։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը ոչ առևտրային hասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է։ Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում։

ՔՈԱՖ-ը նաև հանձն է առել բարելավելու գյուղական ավելի քան 100 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցների, բուժկետերի, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների, դպրոցական ճաշարանների, ստեղծագործարանների, ճանապարհների և ոռոգման համակարգի նորոգումը։

Իր գործունեությունն սկսելով 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից` ՔՈԱՖ-ը հետզհետե ընդլայնել է իր աշխարհագրությունն ու այսօր աշխատում է Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ անուղղակիորեն ներազդելով 75,000 տեղացիների կյանքի վրա։

2014 թ․ ՔՈԱՖ-ը նոր ռազմավարություն մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն։ Վերջինս նպատակ ունի դառնալու գյուղական համայնքների զարգացման մոդել՝ ընդգծելով կրթությունն ու նորարար մոտեցումները։

ՍՄԱՐԹ Քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԱՐԹ Քաղաքացիության կրթակարգը տևում է երկուսից երեք տարի։ Հիմնական զարգացման ուղություններն են՝ «Գլուխ», «Սիրտ» և «Ձեռք»։ Նրանցից յուրաքանչյուրը ունի երկու ուղղվածություն և երեք ճյուղ․

  • «Գլուխ»՝

Լեզուներ՝

  1. Չինարեն
  2. Անգլերեն
  3. Ռուսերեն

Ձեռներեցություն՝

  1. Ֆինանսներ
  2. Մարքեթինգ
  3. Կառավարում
  • «Սիրտ»

Երաժշտություն՝

  1. Վոկալ
  2. Ձայնային ձևավորում
  3. Երաժշտական գործիքներ

Արվեստներ՝

  1. Նկարչություն
  2. Կատարողական արվեստ
  3. Թվային նկարչություն
  • «Ձեռք»

Ճարտարագիտություն՝

  1. Ագրոտեխնիկա
  2. Մեխանիկա
  3. Համակարգչային ինժիներիա

Աթլետիկա՝

  1. Յոգա
  2. Պար
  3. Վիրտուալ մարզում

Սովորելու ընթացքում անց են կացվում նաև անհատական հանդիպումներ։ ՍՄԱՐԹ քաղաքացի լինելու համար կա երեք հիմնական մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է լավ յուրացնել և հաղթահարել։ Ուսման ընթացքում մասնակիցները նաև ներկա են լինում տարատեսակ միջոցառումների ու իրադարձությունների, որոնք են՝

  • ՍՄԱՐԹ Հիմունքներ
  • ՍՄԱՐԹամեջ
  • ՍՄԱՐԹ այցեր
  • ՍՄԱՐԹ նախագիծ
  • ՍՄԱՐԹ դասընթաց
  • ՍՄԱՐԹ անհատական հանդիպումներ
  • ՍՄԱՐԹ կրթական ցուցահանդեսներ

ՍՄԱՐԹ կենտրոնում ամբողջ ուսումնական գործընթացը խաղայնացված է բջջային հավելվածի միջոցով։

Հռչակավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ հայտնի մարդիկ սատարել են ՔՈԱՖ-ին իր առաքելության իրականացման ճանապարհին։ Նրանք են՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բարեգործությունը փոխել զարգացման ծրագրերով. Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-12-29 
  2. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»։ COAF Kids Armenia (en-US)։ Վերցված է 2019-12-28 
  3. «Լոռու Մարզում Իր Դռները Բացեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնը | Նորություններ | Շինարարությունը Հայաստանում»։ www.construction.am։ Վերցված է 2019-12-29 
  4. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն արդեն գործում է (տեսանյութ)»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2019-12-29 
  5. ««ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ»։ spyur.am։ Վերցված է 2019-12-29 
  6. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»։ COAF Kids Armenia (en-US)։ Վերցված է 2019-12-29 
  7. Grigoryan Nune։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն ընդունում է դասընթացների մասնակցության հայտեր»։ VNews (hy-AM)։ Վերցված է 2019-12-29 
  8. ««ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008-2016 թթ.»»։ Հայաստանի վիճակագրական կոմիտե:։ 2017 
  9. 9,0 9,1 «Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար, Միհրան Հակոբյան (Փետրվարի 22, 2016)։ «Հարցազրույց Կարո Արմենի հետ» 
  10. «Immigrant Entrepreneur Garo H. Armen of Agenus Inc.»։ The Immigrant Learning Center, Inc.։ Մայիսի 12, 2016 
  11. «Ամերիկայի ձայնը», Աշոտ Պողոսյան (Դեկտեմբերի 31, 2016)։ «Ամերիկահայ գիտնական եւ գործարար Կարո Արմենը» 
  12. «Ռեսպուբլիկա Արմենիա», Իրինա Աբրոյան (Մարտի 1, 2017)։ «Արմատներ ձգելով Հայաստանում» 
  13. Asparez Journalist Club Samvel Hounanyan (Մայիսի 23, 2005)։ «“I hope Karakert will not be the only one”» 
  14. «Empower a Generation – COAF SMART Center»։ COAFkids։ Ապրիլի 12, 2017 
  15. «Արմենպրես» լրատվական գործակալություն, Արմենուհի Մխոյան (Մայիսի 24, 2005)։ ««Քարակերտում իրականացվում է զարգացման ռազմավարական ծրագիր» 
  16. «Սիվիլնեթ» օնլայն ՀԸ, Roubina Margossian (Փետրվարի 23, 2016)։ «SMART Campus in Lori» 
  17. «Արմենպրես» լրատվական գործակալություն (Դեկտեմբերի 17, 2008)։ «COAF Conducts of Healthy Lifestyle in Communities of the Republic» 
  18. Business Wire, Նորություններ (Հոկտեմբերի 26, 2006)։ «Children of Armenia Fund Raises $2.3 Million for Model Cluster Project,» 
  19. «Երկիր մեդիա» ՀԸ, «Երկրի հարցը», Դավիթ Սարգսյան (Նոյեմբերի 24, 2017)։ ««Կառավարությունը և օլիգարխները պետք է գիտելիքի ապագա ապահովեն» 
  20. «Առավոտ» օրաթերթ, Գոհար Հակոբյան (Փետրվարի 22, 2017)։ ««Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»» 
  21. «Ցայգ» ՀԸ Լուսինե Պողոսյան (Փետրվարի 4, 2016)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամի» առաքելությունը Շիրակի մարզում» 
  22. «Արցախպրես» լրատվական գործակալություն (Օգոստոսի 11, 2016)։ «Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար» 
  23. «Իմ Երևան», Կարինե Վան (Հուլիսի 26, 2015)։ «COAF's Next 'Smart' Move in Lori» 
  24. «Սպուտնիկ Արմենիա» մեդիա հոլդինգ Գոհար Սարգսյան (Հոկտեմբերի 5, 2016)։ ««Հայաստանի ՍՄԱՐԹ կենտրոնը՝ միգրացիայի խնդրի լուծման ուղի» 
  25. «Նյուզ.am» օնլայն հարթակ, Քրիստինա Աղալարյան (Մայիսի 27, 2018)։ ««Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել» 
  26. The Armenian Weekly Newspaper (Հունվարի 7, 2019)։ «COAF Annual Gala Raises Record $4 Million» 
  27. Ռադիո վան, «Գլումովո ուտրո» առավոտյան շոու, Եգոր Գլումով (Դեկտեմբերի 26, 2017)։ «Շուտով կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը, որն արդեն կոչում են «մանուկների երջանկության էպիկենտրոն»» 
  28. «Առավոտ» օրաթերթ, Գոհար Հակոբյան (Փետրվարի 22, 2017)։ «Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»