Փրփրուն լվացամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փրփրուն լվացամիջոցներ, լոգանք ընդունելու, մարմինը, մազերը լվանալու համար, հեղուկ բուրավետ նյութեր, որոնք պատրաստվում են մակերևութային ակտիվ և այլ օգտակար նյութերից։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրփրուն լվացամիջոցների կազմի մեջ մտնում են տոնուսը բարձրացնող, հոգնածությունն անցկացնող, մաշկը թարմացնող բուսական տարբեր լուծամզուկներ և եթերայուղեր։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրփրուն լվացամիջոցները լավ են փրփրում ցանկացած կոշտության ջրում, ունեն բարձր լվացունակություն, մաշկին տալիս են հաճելի փափկություն և առաձգականություն, իսկ մազերին գեղեցիկ փայլ։

Թողարկում են նաև հատուկ փրփրուն լվացամիջոցներ մանուկների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։