Դանդուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փրփրեմից)


Դանդուռ (Portuláca), դանդուռազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ունի մազարմատների խիտ ցանցով պատված առանցքային արմատ։ Արմատը կարմրավուն է։ Սերմերը սև են, մանր և փայլուն։

Դանդուռի ցողունները մերկ են, մսալի, գետնատարած, հիմքից ճյուղավոր։ Տերևները հերթադիր են, երկարավուն, բութ, հիմքում նեղացած, մսալի։ Ծաղիկները տերևանոթներում աճում են փնջերով։ Բաժակի մասերը մսալի են, բութ ողնուցով։ Պսակաթերթերը վառ դեղին են, կլորավուն, մոտավորապես 10 մմ երկարությամբ։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Օգտագործում են սննդի մեջ (աղցան, մարինադ ևն)։

Դանդուռի թթու

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է նորադրենալին։ Տերևները պարունակում են վիտամիններ, ամբողջ բույսը՝ E վիտամին, իսկ արմատը՝ գլյուկոզիդներ, միկրոտարրեր։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործվել են դանդուռի վերգետնյա մասը և սերմերը։

Հայկական ավանդական բժշկության մեջ դանդուռն օգտագործել են սեռական թուլության (իմպոտետություն), արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքսի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, հազի, լուծի, ականջի բորբոքային ուռուցքների, գլխի թեփոտության և միզապարկի խոցերի բուժման համար[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս». էջ 55.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 274