Փրկարար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փրկարար
The Guardian
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][4], արկածային ֆիլմ[2][1][3], դրամա[2][1][3] և հասունացման պատմություն
ԹեմաAviation Survival Technician, ԱՄՆ առափնյա պաշտպանություն և Հետտրավմատիկ սթրեսային խանգարում
Թվականսեպտեմբերի 29, 2006[2][3] և հոկտեմբերի 19, 2006[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAndrew Davis[2][6][7][4][8]
ՊրոդյուսերTripp Vinson և Beau Flynn
Սցենարի հեղինակRon L. Brinkerhoff
ԴերակատարներՔևին Քոսթներ[6][7][3][9][4][8][10], Էշթոն Քաթչեր[6][7][3][9][4][8][10], Melissa Sagemiller[7][9][4][10], Քլենսի Բրաուն[7][9][10], Նիլ ՄակԴոնաֆ[7][9][10], Բրայան Գերաթի[7][9][10], Sela Ward[6][7][9][4][10], Brian Patrick Wade[7][9][10], Dulé Hill[9][10], Ջոն Հերդ[7][9][10], Michael Rady[9][10], Օմարի Հարդվիք[7][9], Alex Daniels[7][9], Daniel J. Molthen[9], Andrew Schanno[9], Adam Pena[9], Joe Arquette[7][9], Gary Billburg[9], Joshua Mitcheltree[9], Rusty Tennant[9], James Barnes[9], Stephanie Barnes[9], Andrea Martynowski[9], Ron Fien[9], Nevada Smith[9], Jay Bingham[9], Keith Sweitzer[7][9], Shane Walker[7][9], Chicago Catz, Conrad Palmisano[10], Derek Wayne Johnson[10], Ջ. Դ. Էվերմոր[10] և Bonnie Bramlett
ՕպերատորStephen St. John
ԵրաժշտությունՏրևոր Ռուբին
ՄոնտաժԹոմաս Նորդբերգ և Dennis Virkler
Պատմվածքի վայրKodiak և Coast Guard Air Station Elizabeth City
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Կալիֆոռնիա, Kodiak, Coast Guard Air Station Elizabeth City և Հյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն139 րոպե
Պաշտոնական կայքէջ
The Guardian (film) Վիքիպահեստում

«Փրկարար» ((անգլ.) The Guardian), 2006 թվականին լույս տեսած ամերիկյան դրամա, գլխավոր դերերում խաղացել են՝ էնդրյու Դևիսը, Քևին Քոսթները և Էշթոն Քաթչերը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամկազմի գլխավոր ավագ, լեգենդար փրկարար- լողորդ Բեն Ռենդելլը սարսափելի աղետի ժամանակ կորցրել էր իր ողջ անձնակազմը: Դրանից քիչ առաջ նրանից հեռացել էր կինը: Որպեսզի կարողանար ուշքի գալ և վերականգներ ուժերը, նրան ուղարկում են դասավանդելու էլիտար դպրոցի Առափնյա պաշտպանության փրկարարների պարապմունքների համար: Իր աշակերտների մեջ հայտնվում է մի ինքնավստահ երիտասարդ լողի չեմպիոն Ջեյկ Ֆիշերը, ով որոշել էր դառնալ լավագույնը:

Ֆիշերը հավակնոտ երիտասարդ էր, ով կարող էր ընդունվել ցանկացած համալսարան, սակայն նա ցանկանում էր փրկարար դառնալ: Ռենդելը փորձում էր գտնել այդ հարցի պատասխանը: Նաև փորձում էր հաղթահարել սեփական վախերը:

Բենը 18 շաբաթյա ուսուցման ընթացքում Ջեյկին օգնում է հաղթահարել սեփական ամբիցիաները և նրան դարձնել իսկական փրկարար:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քևին Քոսթներ Հրամկազմի ղեկավար՝ Բեն Ռենդել
Էշթոն Քաթչեր Ջեյկ Ֆիշեր
Նիլ ՄըքԴոնաֆ Ջեք Սքիներ
Մելիսա Սեյջմիլլեր Էմիլի Թոմաս
Քլենսի Բրաուն կապիտան՝ Ուիլյամ Հեդլի
Բրայան Ջերատի Բիլլի Հոջ
Սիլա Ուորդ Հելեն Ռենդել
Օմարի Հարդվիք Կառլ Բիլինգս
Մայքլ Ռեդի Զինգարո
Փիթեր Հեյլ Դենի Դորան
Շելբի Ֆիներ Քեյթ Լինդսի
Դեյմոն Լիպարի Դեյմոն Բեննետ
Բոնի Բրամլեթ Մեգի ՄըքԳլոուն
Ջոն Հերդ կապիտան՝ Ֆրենկ Լարսոն
Դյուլի Հիլ Քեն Ուզերլի
Բրայան Պատրիկ Ուեյդ Միտչ Լայոնս
Ջո Արքեթ երկրորդ օդաչու՝ Անտունեզ
Էնդրյու Շանյու օդաչու՝ Հենրի Միտչել
Տիլկի Ջոնս Տիլկի Ֆլինտ
Դենիել Մոլտեն Ռիչարդ Վեյկֆիլդ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը դուրս եկավ 2006 թվականին՝ սեպտեմբերի 12-ին[11]։ Ալբոմը ներառում է տարբեր ժանրերի երաժշտությունը՝ R&B, կանտրի, ռոք և սոուլ բլյուզ։

  1. «Never Let Go» (Բրայան Ադամս)
  2. «Something To Talk About» (Shedaisy)
  3. «Saturday Night» (Ozomatli)
  4. «Love & Happiness» (Bonnie Bramlett)
  5. «The Mockingbird» (Lisa Lavie)
  6. «Hold Tight» (Tad Robinson)
  7. «Tri-Me» (Abby Ahmad)
  8. «Hold On, I'm Coming» (Bonnie Bramlett)
  9. «Shake Up The World» (Stevie Funkworm Butler)
  10. «Friday Night» (Cheryl Wilson)
  11. «Run Me In The Dirt (Throwdown)» (Marty James и Joseph Butch Flythe)
  12. «The Guardian Suite» (Trevor Rabin)

Այլընտրանքային ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ուներ մեկ այլ տարբերակ, որը հանված էր DVD-ի համար, որտեղ Ռենդելը ողջ է մնում։ Ջեյկը նրան փրկում է այն պահին, երբ տղամարդը պատրաստ էր ցած նետվել։ Պարանի օգնությամբ, Ռենդելին և Ջեյկին հաջողվում է բարձրանալ ուղղաթիռը։

Ֆինալի այս տարբերակը նկարահանվեց, քանի որ հեղինակների կարծիքով, այն կարող էր ծանր ընկալվել հանդիսատեսի կողմից։ Սակայն Disney, Դիկ Կուկը պնդում էին այն վերջաբանը, որը դուրս էր եկել վարձութային ֆիլմի համար։

Ֆիլմի հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ունեցել է $ 18 միլիոն շահույթ առաջին իսկ շաբաթվա ընթացքում և $ 95 միլիոն ամբողջ աշխարհում(2007 թվականի հունվարի 4-ի[12] դրությամբ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]