Փսխածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փսխածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Paronychioideae
Տրիբա Paronychieae
Ցեղ Փսխածաղիկ (Herniaria)
L., 1753

Փսխածաղիկ (լատին․՝ Herniaria), մեխակազգիների ընտանիքի պատկանող դեղաբույս։

Միամյա կամ բազմամյա խոտաբույսեր են՝ տարածված ցողուններով, ամբողջական տերևներով և մանր ծաղիկներով։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում։ 5-6 տեսակներ առկա են Կովկասում, Միջին Ասիայում։ Հայաստանում աճում է 4 տեսակ՝ Ստեփանավանի, Արթիկի, Մեղրու, Սևանի, Վայքի շրջաններում։ Աճում է ավազոտ տեղերում, չոր մարգագետիններում, խամ հողերում։ Վերգետնյա մասերն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ որպես միզամուղ, կապող դեղամիջոց։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ զարգացած արմատային համակարգով և բարակ, փռված ճյուղավոր ցողուններով միամյա կամ բազմամյա խոտաբույս է, որի երկարությունը մինչև 15 սմ է։ Էլիպսաձև, ամբողջաեզր, կարճ կոթուններով և թաղանթակերպ տերևակիցներով մանր, հակադիր տերևները նստադիր են։ Տերևանութներում հավաքված դեղնականաչավուն, շատ մանր ծաղիկները հնգանդամ են։ Հարթ, մուգ շագանակագույն սերմերով պտուղները միասերմ չբացվող տուփիկներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ճանապարհների եզրերին, քարքարոտ լանջերին, գետափերին, աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում։ Բազմանում է միայն սերմերով[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի՝ կումարին գերնիարին, ումբելիֆերոնի մեթիլային եթեր, եռտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ (կվերցետին, ռուտին և այլ) անտոցիաններ, եթերայուղ, օրգանական թթուներ պարունակող վերգետնյա մասը։ Օգտագործվում է որպես անասնակեր ոչխարների համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փսխածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փսխածաղիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։