Փչովի առնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փչովի առնետը Լոնգ Այլենդ քաղաքում

Փչովի առնետներ կամ արհմիութենական առնետներ, մուլտֆիլմի առնետի տեսքով հսկա փչովի արտադրանք, որը սովորաբար օգտագործում են Միացյալ Նահանգներում բողոքող կամ գործադուլավոր արհմիությունները։ Ծառայում են որպես ընդդիմության նշան ոչ արհմիութենական գործատուներին կամ կապալառուներին և կոչված են հասարակության ուշադրությունը հրավիրել այն ընկերությունների վրա, որոնք օգտագործում են ոչ արհմիութենական աշխատուժ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փչովի առնետը Նյու Ջերսիում

1989 թվականի նոյեմբերին Local 150 ընկերության ինժեները նկարել է տարբեր լուսանկարներ և որոշել ներկայացնել դրանք, այդ ժամանակ հայտարարվել է «Անվանեք առնետին» մրցույթը և հիմնադրվել է ընկերությունը, այն փաշտոնապես բացվել է նույն թվականին Իլինոյս նահանգի Պլեյֆիլդ քաղաքում[1]։ 1990 թվականի հունվարին մրցույթում հաղթող է ճանաչվել «Սկաբին», ներկայացվել է Լու Մահիեի կողմից[2]։ Այլ արհմիություններ ամոթանք տալու նպատակով այն ընկերություններին, որոնք վարձում էին ոչ արհմիթունեական աշխատողներ 1990-ականներին նույնպես սկսեցին օգտագործել փչովի առնետներ[3][4]։

Գործատուները դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով, որ հսկա փչովի առնետների օգտագործումը անօրինական գործունեություն է, և որոշ դատարաններ համաձայնել են դրան։ 2011 թվականի մայիսին աշխատանքային հարաբերությունների ազգային խորհուրդը որոշում է կայացրել, որ արհմիության կողմից փչովի հրեշ առնետի օգտագործումը չի համարվում անօրինական գործունեություն, եթե այն ուղղված է երկրորդական գործատուին[5][6]։ 2011 թվականին աշխատանքային հարաբերությունների ազգային խորհուրդը «Sheet Metal Workers Local 15, 356 NLRB» թիվ 162 գործով որոշում է կայացրել, որ փչովի առնետը ազդանշանային գործունեություն չէ, փոխարենը խորհրդանշական ելույթ է, որը ենթակա չէ երկրորդային բոյկոտի կանոններին։ Սա թույլ է տալիս արհմիությանը ոչ միայն փչովի առնետներ տեղադրել չեզոք մուտքերի մոտ, այլև դրանք տեղադրել այն վայրերում, որտեղ գործարքային ընկերություն չկա[7]։ 2017 թվականին «NLRB»-ի գլխավոր խորհրդատու Փիթեր Ռոբը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ փոխելու նախորդ քաղաքականությունը՝ պնդելով, որ փչովի առնետի առկայությունը «առճակատման, սպառնալիքի և հարկադիր» պատճառ է[8][9]։ 2021 թվականի հուլիսի 21-ին «NLRB»-ի քվեարկության 3:1 հարաբերակցությամբ Ռոբի բողոքը մերժվել է[10][11]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փչովի առնետը Քամբրիջում

Չնայած փչովի առնետի արտաքին տեսքը և չափը երբեմն տարբերվում է, սակայն այն սովորաբար ունի մեծ ատամներ և գրոտեսկային հատկություններ, մասնավորապես՝ կեղևով ծածկված որովայն[12], որը վերաբերում է «կեղև» մականունին, որը տրվում է շտրեյկբրեխերներին և ոչ գործադուլավոր աշխատողներին։ Շատ արհմիություններ փչովի առնետին անվանել են «Սկաբի առնետ»՝ անուն, որը ծագել է Local 150 միջազգային շահագործող ինժեներների միությունից, որն առաջինը սկսել է օգտագործվել 1989 թվականին, և որի անդամ Լու Մահիեն հաղթել է «Անվանեք առնետին» մրցույթում՝ ներկայացնելով «Սկաբիին»[2][13]։

2003 թվականի դրությամբ առնետների հասակը տատանվում էր 6-ից 30 ոտնաչափ (1,8 - ից 9,1 մետր), բայց 12 ոտնաչափ (3,7 մետր) ամենատարածված բարձրությունն է՝ պայմանավորված տեղական օրենքներով, որոնք սահմանափակում են ցուցադրվող փչովի օբյեկտների բարձրությունը[14]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փչովի առնետն առաջին անգամ հայտնվել Է Մեծ Բրիտանիայում 2012 թվականին և կրկին՝ 2013 թվականին Գրեյնջմութի նավթավերամշակման գործարանի վերաբերյալ վեճի ժամանակ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Local 150 Engineer»։ November 1989։ Վերցված է January 12, 2019 
  2. 2,0 2,1 «Name the Local #150 Rat Contest»։ Վերցված է January 12, 2019 
  3. Green Max (April 19, 2017)։ «How a Rat Balloon from Suburban Chicago Became a Union Mascot»։ WBEZ։ Վերցված է January 23, 2019 
  4. Channick Robert (August 7, 2019)։ «Born in Chicago, Scabby the Giant Inflatable Protest Rat May Be Banned from Picket Lines by New Labor Board Rulings»։ Chicago Tribune։ Վերցված է August 7, 2019 
  5. «The Obama Board and the Giant Rat: NLRB Holds That Union Use of Inflatable Monster Rat Does Not Constitute Unlawful Activity Directed At A Secondary Employer»։ The National Law Review։ May 28, 2011։ Վերցված է January 12, 2019 
  6. «After remand by US appeals court, NLRB rules that display of inflatable rat balloon at secondary employer is permitted under labor laws | NLRB | Public Website»։ www.nlrb.gov (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-06-ին։ Վերցված է 2019-09-06 
  7. Lees Judd H. (June 11, 2011)։ «NLRB Rules Inflatable Rats May No Longer Constitute Signal Pickets»։ The National Law Review։ Վերցված է January 12, 2019 
  8. Lasswell Mark (September 6, 2019)։ «Opinions: Justice for Scabby the Rat»։ The Washington Post։ Վերցված է 6 September 2019 
  9. Gold Michael (July 31, 2019)։ «Scabby, the Giant Inflatable Union Protest Rat, Faces Extermination»։ The New York Times։ Վերցված է September 7, 2019 
  10. Iafolla, Robert (July 21, 2021)։ «Scabby the Rat Can Join Union Protesters, Divided NLRB Says»։ Bloomberg Law։ Վերցված է July 22, 2021 
  11. Channick Robert (July 21, 2021)։ «Scabby, the Chicago-Born Giant Inflatable Protest Rat, Spared by National Labor Relations Board»։ Chicago Tribune։ Վերցված է July 23, 2021 
  12. Jaffe Sarah (March 7, 2013)։ «The History of Scabby the Rat»։ Vice.com։ Վերցված է January 12, 2019 
  13. Bauer Kelly (January 22, 2019)։ «Scabby the Rat, a Chicago Icon, Could Get Outlawed by Trump Appointee: Report»։ Block Club Chicago։ Վերցված է January 22, 2019 
  14. Salter Chuck (December 1, 2003)։ «The Inflatable Union Rat»։ Վերցված է January 12, 2019 
  15. Lezard Tim (November 18, 2013)։ «Unions smell a rat over government's Grangemouth enquiry»։ Union-News UK։ Արխիվացված է օրիգինալից November 18, 2013-ին։ Վերցված է January 12, 2019