Փոքր տատրակ
Փոքր տատրակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Streptopelia senegalensis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Ենթատեսակներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Փոքր տատրակ, աղավնիների ընտանիքի թռչուն։ Տարածված է Աֆրիկայում, հարավարևմտյան Ասիայում, Արաբիայում, Իրաքում, Հնդկաստանում, Կաշգարիայում, Միջին Ասիայում։ Զգալի փոքր է սովորական տատրակից։ Հայաստանում համարվում է նստակյաց թռչուն։ Այստեղ առաջին անգամ հայտնաբերվել է 1970-ական թվականներին։ Մինչ այդ տարածված էր միայն միջին Ասիայում։ Ներկայումս հանդիպում է նաև Ադրբեջանում։ Հայաստան է թափանցել Իրանից կամ Փոքր Ասիայից։ Մեծ քանակությամբ հանդիպում է Երևան քաղաքի ոչ մարդաշատ փողոցներում, քաղաքի ծայրամասերում։ Փոքր տատրակները աստիճանաբար տարածվում են նաև Արարատյան հարթավայրի բնակավայրերում։
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեջքը գորշաավազագույն է, գլուխը և մարմնի ստորին մասը մոխրավարդագույն են։ Պարանոցի կողերին ունի գորշ, սև բծեր, թևերը կարճ են, պոչը երկար՝ երիզված սպիտակ շերտով։ Քաշը՝ 95-120 գրամ[1]։
Բնադրումը և հասարակական վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնադրվում է շենքերի տանիքներին, քիվերի ու ծառերի վրա և այլ հարմար տեղերում։ Բույնը պատրաստում է չոր խոտաբույսերի ցողուններից կամ բարակ ճյուղերից։ Ձվադրում է փետրվարից մինչև սեպտեմբեր, դնում է 2 սպիտակ ձու։ Տարեկան կարող է տալ 4 սերունդ[2]։ Չափազանց մարդամոտ թռչուն է և լավ ընտելանում է տնային պայմաններին։ Ձայնը նման է խուլ գվգվոցի[3]։ Սնվում է հացահատիկի սերմերով, կերի մնացորդներով։ Մեծ երամներ չի կազմում, հետեևաբար նրա թվաքանակի աճը չի կարող մեծ քաղաքների ճարտարապետության շինությունների աղտոտման պատճառ դառնալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hartert, E (1916)։ «Notes on pigeons»։ Novitates Zoologicae 23: 78–88
- ↑ Ali, S & S.D. Ripley (1981)։ Handbook of the Birds of India and Pakistan. Volume 3 (2 ed.)։ New Delhi: Oxford University Press։ էջեր 155–157
- ↑ Javed, S (1992)։ «Albinism in little brown dove»։ Newsletter for Birdwatchers 32 (3&4): 12