Փոքր կարապ
Փոքր կարապ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Bewick’s swan
|
Փոքր կարապ (լատ.՝ Bewick’s swan), բադերի ընտանիքն պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպայի տունդրայում՝ Սկանդինավյան թերակղզուց մինչև Կոլիմայի դելտան, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի արևմտյան կղզիներում։ Հանդիպում է Սևանա լճի ավազանում, հազվադեպ՝ Արարատի մարզում՝ Արաքս գյուղի հովում՝ ձկնաբուծական տնտեսություններում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում են խոշոր արհեստական լճակներում և լճերի առափնյա տեղամասերում՝ ջրաճահճային բուսականության առկայությամբ, լճերի ծանծաղուտներում և գետաբերաններին։
Հայաստանում հանդիպում է չուի և ձմեռման շրջաններում, հաճախ՝ ճչան կարապի հետ սեպտեմբեր-մարտ ամիսներին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հազվագյուտ, չուի և ձմեռման շրջաններում ոչ կանոնավոր հանդիպող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Միշտ հանդիպում է 2-20, հազվադեպ՝ 60, բացառիկ դեպքերում՝ մինչև 230 առանձնյակներից կազմված խմբերով։
Վտանգման հիմնական գործոններն են փոքր թվաքանակը, որսագողությունը, Սևանա լճի ավազանում՝ ձմեռման վայրերում, մշտապես ձկնորսների կողմից անհանգստացնելը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում։ Տեսակը խիստ պահպանության կարիք ունի։ Անհրաժեշտ է Գավառագետ և Մասրիկ գետերի գետաբերաններում արգելել ձկնորսների մուտքը, կազմակերպել կարապների ձմեռային կերակրումը լճի այդ հատվածներում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6