Փոքր դրամատիկական թատրոն (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Փոքր դրամատիկական թատրոն
Teatr Sankt-Peterburg 2010 3033.jpg
Տեսակթատրոն, թատերախումբ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1937–1954).svg Ռուսաստան
Գտնվելու վայրըԼենինգրադ
Հիմնադրման ամսաթիվ1944
Կոորդինատներ: 59°55′ հս․ լ. 30°20′ ավ. ե. / 59.917° հս․. լ. 30.333° ավ. ե. / 59.917; 30.333
Կայքmdt-dodin.ru
Maly Dramatichesky Theater (Saint Petersburg) Վիքիպահեստում

Փոքր դրամատիկական թատրոն, Եվրոպայի թատրոն, դրամատիկաան թատրոն Սանկտ Պետերբուրգում, ստեղծվել է 1944 թվականին[1]:

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր դրամատիկական թատրոնն ստեղծվել է 1944 թվականին և սկզբնական ժամանակաշրջանում ծառայել է Լենինգրանդյան ճակատի զորամասերին։ Նախնական շրջանում թատրոնը շարժական էր և չուներ սեփական շենք, միայն 1956 թվականին է թատրոնին շենք հատկացվում Ռուբինշտեյն փողոցում[1]։

1944 թվականից մինչև 1969 թվականին թատրոնի տնօրենն է եղել Եվգենի Միխայլովիչ Կորնբլիտը։

1961-1966 թվականներին գլխավոր ռեժիսորն է եղել Յ․ Ս․ Խամարմերը։

1967-1970 թվականներին թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Վ․ Ս․ Գոլիկովը։

1973 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսոր է դառնում Էֆիմ Միխայլովիչ Պադվեն։ Նա բեմադրում է Ն․ Բաերի «Միջադեպ» ներկայացումը (1974), «Պարոնայք սպաներ» ներկայացումը Ա․ Կուպրինի «Մենամարտ» վիպակի հիման վրա (1974), «Հավերժության օրենք» ներկայացումը Ն․ Դումբաձեի վեպի հիման վրա, «Ֆիեստա» ներկայացումը Հեմինգուեյի վեպի հիման վրա, «20 րոպե հրեշտակի հետ» ներկայացումը Ա․ Վամպիլովի ստեղծագործության հիման վրա։ Թատրոնում ներկայացումներ են բեմադրում նաև Լև Դոնինը («Ավազակը» Կ․ Չապեկի պատմվածքի հիման վրա, Թ․ Ուիլյամսի «Դաջված վարդը», «Ապրիր և հիշիր» Վ․ Ռասպուտինի, «Նշանակում» Ա․ Վոլդոդինի և «Տուն» ներկայացումը Ֆ․ Աբրամովի վեպի հիման վրա), Բենիամին Ֆիլշտինսկին («Մումու», «Գնդի որդին»), Ե. Առյոն («Իմ երջանությունը» ներկայացումը Ա․ Չերվինսկու «Թղթե պատեֆոն» պատվածքի հիման վրա)։

1983 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսոր է դառնում Լև Դոդինը[2]։

Տարբեր տարիներին թատրոնում ներկայացումներ են բեմադրել ռեժիսորներ Յուրի Դվորկինը, Գենրիետտա Յանովսկայան, Կամա Գինկասը, Լև Դոդինը[1]:

Եվրոպական թատրոնների միության գլխավոր անսամբլեայի որոշմամբ 1998 թվականին թատրոնին շնորհվում է Եվրոպայի թատրոնի կոչում[3]:

Ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Վալենտինովնա Ակիմովա, ՌԴ վաստակավոր դերասանուհի (13 մայիսի, 1993)
  • Մարիա Բոգդանովա
  • Ելիզավետա Բոյարսկայա
  • Վերա Պրոկոպևնա Բիկովա-Պիժել
  • Ելենա Վասիլևա
  • Սերգեյ Աֆանսաևիչ Վլասով, ՌԴ վաստակավոր արտիստ (14 հուլիսի, 1993)
  • Սվետլանա Վասիլևնա Գրիգորևա
  • Պավել Ալեքսանդրովիչ Գրյազնով
  • Օլեգ Գեորգիևիչ Դմիտրիև
  • Իրինա Նիկոլաևնա Դեմիչ
  • Ալեքսանդր Վասիլևիչ Զավյալով
  • Իգոր Յուրևիչ Իվանով, ՌԴ վաստակավոր դերասան (2004)
  • Ելենա Ալեքսանդրովնա Կալինինա
  • Նատալյա Կալինինա
  • Դանիիլ Կոզլովսկի
  • Գլաֆիրա Յուրևնա Կոզուլինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Малый драматический театр в Российском гуманитарном энциклопедическом словареԿաղապար:Мёртвая ссылка
  2. Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил.
  3. Экономические известия