Jump to content

Փոքր Օլիմպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Փոքր Օլիմպոս
Տեսակլեռ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԲուրսայի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից2542 մետր
Հարաբերական
բարձրություն
1504 մետր
Փոքր Օլիմպոս (Թուրքիա)##
Փոքր Օլիմպոս (Թուրքիա)

Ուլուդաղ (թուրքերեն՝ Uludağ [uˈɫudaː] թարգմանաբար «Բարձր լեռ»), հնագույն ժամանակներում՝ Փոքր Օլիմպոս, Միզիական կամ Վիֆիական Օլիմպոս, (հին հունարեն՝ Ὄλυμπος), Ուլուդաղ լեռնաշղթայի ամենանշանավոր լեռնագագաթը, ինչպես նաև Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասի ամենաբարձր գագաթը։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2542 մետր։ Գտնվում է Ստամբուլից 150 կմ, իսկ Բուրսայից 35 կմ հարավ հեռավորության վրա։

Հերոդոտոսը վկայում է սարսափելի վարազի մասին, որին տեսել է Միսիական Օլիմպոսում։ Վարազի որսի ժամանակ մահացել է իր որդի Լիդիայի արքա Կրեսոսը[1]։

Միջին դարերում հայտնի էր որպես մենաստան ուղղափառ բյուզանդական վանականների համար, որի պատճառով 1317 թվականին թուրքերի կողմից նվաճվելուց հետո էլ երկար ժամանակ լեռը կոչվել է «Кешиш-даг» (բառացի «վանականների լեռ»)։ Առաջին ճգնավորները լեռան քարանձավներում հաստատվել են Դիոկղետիանոսի ժամանակներից։ Հայտնի էր «Պոլհարմոնիկ վանքը»[2], որի հոգևոր որդիներից 9-րդ դարում եղել է Մեֆորդի Մորավացին[3]։ Փոքր Օլիմպոսի մյուս հայտնի ճգնավորը եղել է Պլատոն Ստուդիտը (VIII դար), որի անունը կապված է մենաստանի հետ կամ էլ հոգևորականների ապրելու վայրի հետ «Символех» («Символов») և «Сакудион» (հուն․՝ Σακκουδίων)[4]։

Պլատոն վանականը իր սխրագործություններով լեռան շուրջն է գրավել իր հարազատներին, որը պատմության մեջ մտել է որպես Ֆեդորա Ստուդիտ։ Մենաստաններից մեկի վանահայրը 10-րդ դարի առաջին կեսին եղել է մանկավարժ ալան Եֆրիմին[5]։ Փոքր Օլիմպոս լեռան հետ կապվում է նաև Հովհաննես Մեծի գործունեությունը։

1933 թվականին այստեղ հյուրանոց է կառուցվել և անցկացվել մայրուղի։ Ներկայում հայտնի է որպես խոշորագույն լեռնադահուկային հանգստյան գոտի Թուրքիայի արևմտյան մասում։ 1961 թվականին Ուլուդաղը հայտարարվել է Ազգային Պարկ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. История (Геродот), кн.1:36-43
  2. Монастырь
  3. И. И. Малышевский. Олимп, на котором жили св. Константин и Мефодий
  4. Память святого Иосифа Солунского
  5. Ю.А Виноградов Очерки аланского христианства в X—XII веках. с. 107. / Канискион. — М.: ПСТГУ. 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Օլիմպոս» հոդվածին։