Փոքրիկ վհուկը
Փոքրիկ վհուկը գերմ.՝ Die kleine Hexe | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական վեպ |
Հեղինակ | Օտֆրիդ Պրոյսլեր |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1957 և մայիսի 31, 1999[1] |
Հաջորդ | Փոքրիկ Ուրվականը |
Փոքրիկ վհուկը (գերմ.՝ Die kleine Hexe), գերմանացի գրող Օտֆրիդ Պրոյսլերի արկածային պատմվածքը չարաճճի, բայց միաժամանակ բարի և արդարամիտ կախարդուհու մասին, ով խախտում է այն բոլոր որոշումները, որ ընդունվել էին վհուկների կողմից։ Հեքիաթը մտնում է գերբնական փոքրիկ արարածների մասին պատմող ինքնատիպ եռագրության մեջ։ Այդ շարքի մեջ ներառված են նաև «Փոքրիկ ուրվականը» և «Փոքրիկ ջրոգին» պատմվածքները։ Պատմվածքն էկրանավորվել է մի քանի անգամ, այդ թվում և` ԽՍՀՄ-ում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ վհուկը ապրում է անտառային խրճիթում իր լավագույն ընկերոջ` ագռավ Աբրաքսազի (Աբրահասի) հետ։ Նա ընդամենը 127 տարեկան է, և ավագ վհուկների մոտ փոքրիկ աղջնակ է համարվում։ Երբ մոտենում է Վալպուրգյան գիշերը, և բոլոր վհուկները թռչում են դեպի Բլոքսբերգ լեռ` զվարճանալու, փոքրիկ վհուկը նույնպես թռչում է նրանց հետ։ Սակայն, նրան այդտեղից վտարում են, քանի որ նա դեռ շատ փոքր է և անփորձ։ Սակայն եթե նա հաջորդ տարի սովորի լավ կախարդել և «լավ վհուկ» դառնա, նա կարող է մասնակցել տոնին։ Ամբողջ տարվա ընթացքում գլխավոր հերոսուհին սովորում է կախարդության իր գիրքը և մի շարք գործեր է կատարում, որոնք ինքը և իր ընկեր Աբրաքսազը համարում էին լավը։
- Փոքրիկ Վհուկը օգնում է պառավներին ցախ հավաքել,
- պատժում է չար անտառապահին, ով արգելում էր իր անտառից ցախ հավաքել,
- տոնավաճառում օգնում է աղքատ աղջկան վաճառել թղթե ծաղիկներ,
- գարեջուր բերողին չի թողնում հարվածել ձիերին,
- օգնում է մոլորված երեխաներ Թոմասին և Վրոնին գտնել ճանապարհը,
- Նետի հատակում փրկում է Կորբինիանա ցլին, որին ցանկանում էին մորթել,
- այնպես է անում, որ կաղիններ վաճառողը, ով իրեն հյուրասիրել էր, չմրսի և իր ձեռքերը չվառի վառարանում,
- պատժում է խուլիգաններին, որոնք ցանկանում էին հանուն զվարճանքի քանդել ձնեմարդուկը,
- երեխաների հետ մասնակցում է գյուղական դիմակահանդեսին և կազմակերպում է մեծ հյուրասիրություն,
- անտառում կազմակերպում է դիմակահանդես հատուկ կենդանիների համար,
- օգնում է տանիքագործի կնոջը, ում ամուսինը իր ամբողջ աշխատավարձը ծախսել էր կեգլի խաղալու վրա,
- փրկում է ագռավների ընտանիքին տղաներից, որոնք գողանում էին բնում գտնվող ձվերը։
Քննության ժամանակ նա լավագույն արդյունքներ է ցուցաբերում կախարդանքից։ Բայց նա զարմանում է, երբ վհուկները սարսափում են նրա լավ արարքներից. չէ՞ որ նրանց համար «լավ վհուկը» նա է, ով բոլորին միայն վատություն է անում։ Վհուկների խորհուրդը թույլ չի տալիս Փոքրիկ Վհուկին մասնակցել հերթական Վալպուրգյան գիշերվան, և նրան հանձնարարում են փայտ հավաքել խարույկի համար։ Կեսգիշերին Փոքրիկ Վհուկը կախարդանքի միջոցով հավաքում է բոլոր վհուկների ցախավելներն ու կախարդական գրքերը և այրում, ինչից հետո մնում է միակ և այն էլ` բարի, վհուկն ամբողջ աշխարհում։
Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 4-ին «Տինեմա» հրատարակչությունը, որ 1957 թվականից սկսած տպագրել էր Պրոյսլերի գիրքը, հաղորդել է, որ չի վերահրատարակի այն նախնական տարբերակով։ Նոր հրատարակված տեքստում չէին ներառվելու որոշ քաղաքական առումով սխալ բառեր, ինչպես օրինակ, «Neger» (նեգր) և «Zigeuner» (գնչու) բառերը, որոնք հիշատակվում են Մասլենիցա տոնի մասին պատմող հատվածում[2][3][4]։
Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն թարգմանություններն են՝
- «Փոքրիկ Վհուկը» («Զանգակ» հրատ. 2020թ, թարգ. Լիանա Սաֆարյանի),
- «Փոքրիկ Բաբա-Յագան» («Արևիկ» հրատ. 1987թ, թարգ. Հրանուշ Դանիելյան)։
Հ.Դանիելյանի թարգմանությունը կատարվել է ռուսերենից Յուրի Կորինեցի («Փոքրիկ Բաբա Յագան») տարբերակից։ ԽՍՀՄ-ում ի սկզբանե տարածվել է Յուրի Կորինեցի թարգմանված տարբերակը (սակայն 20 գլուխներից 4-ը բաց են թողնվել), այն տպագրվել է «Մուրզիլկա» ամսագրում (1972-1973)։ Արդյունքում այն էկրանավորվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.yes24.com/Product/Goods/90081340
- ↑ «Verlag streicht "Neger" aus der "Kleinen Hexe"»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2013-04-27
- ↑ «В Германии из детской книги вычеркнут упоминания негров»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2013-01-05
- ↑ «Германское издательство вычеркивает из классической детской сказки «Маленькая колдунья» слова «негр» и «негритёнок»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2013-01-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Die Kleine Hexe (Zeichentrickfilm, 1983)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Die Kleine Hexe (Zeichentrickfilm, 1986)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Փոքրիկ վհուկը («Զանգակ», 2020) գիրքը թողարկողի կայքում
|