Փոքրիկ իմաստուն հավը
Փոքրիկ իմաստուն հավը անգլ.՝ The Wise Little Hen | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | նկարված անիմացիոն ֆիլմ |
Կերպարներ | Դոնալդ Դաք |
Շարքի մասն է | Silly Symphonies |
Ռեժիսոր | Բերթ Ջիլեթ և Ուիլֆրեդ Ջեքսոն |
Հնչյունավորում | Կլերենս Նեշ, Florence Gill? և Purv Pullen? |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Երաժշտություն | Լի Հերլայն |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Productions? |
Դիստրիբյուտոր | United Artists |
Տևողություն | 7 րոպե |
Շարք | Silly Symphonies |
Թվական | հունիսի 9, 1934 |
«Փոքրիկ և իմաստուն հավը» (անգլ.՝ The Wise Little Hen), Walt Disney Productions ստուդիայի` 1934 թվականին ստեղծված կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ «Silly Symphonies» («Հիմար սիմֆոնիաներ») շարքից։ Մուլտֆիլմը նկարահանվել է «Փոքրիկ շեկլիկ հավը» մանկական հեքիաթի հիման վրա։ Ժապավենն ուշագրավ է նրանով, որ հենց այստեղ է առաջին անգամ հայտնվել Դոնալդ բադի կերպարը։ Թեդ Օսբորնը և Ալ Թալիաֆերոն մուլտֆիլմը վերածել են կոմիքսի, որը թարգմանվել է շատ լեզուներով[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավը իր ճուտիկների հետ փնտրում է օգնականի, որն իրենց կօգնի եգիպտացորեն ցանել։ Հավը հերթով օգնություն է խնդրում Փիթեր Փիգ խոզուկից և Դոնալդ բադից, բայց նրանք ձևացնում են, թե իբր փորացավ ունեն և խուսափում են աշխատանքից։ Ճուտիկները ստիպված են լինում իրենք օգնել հավին, և նրանք միասին ցանում են եգիպտացորենի արտը։
Բերքը հասնում է։ Օգնականների հետ իրավիճակը նորից կրկնվում է, բայց Փիթեր Փիգը և Դոնալդ բադն այսպես կոչված «Ծույլերի ակումբի» անդամ են և նորից խուսափում են աշխատանքից։ Հավն իր ճուտիկների հետ հավաքում է հասած եգիպտացորենը և դրանով պատրաստում տարբեր կերակուրներ։ Հավը կանչում է Փիթերին և Դոնալդին՝ օգնել կերակուրն ուտելու հարցում։ Նրանք անմիջապես մոռանում են իրենց «ցավող» փորի մասին և վազում են ուտելու։ Զամբյուղում, որը նրանց տարել էր հավը, դրված էր ձիթայուղ։ Ճուտիկները հավի հետ կուշտ ուտում են, իսկ Փիթերը և Դոնալդը, դաս ստանալով, միայն հրմշտում են իրար։
Հնչունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆլորենս Ջիլ – Փոքրիկ իմաստուն հավ
- Նեշ Քլարենս - Դոնալդ բադ
- Պինթո Քոլվինգ - Թիթեր Փիգ
Տեսանյութի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Donald Duck Volume 1 (Betamax) 1986
- Mickey Mouse & Donald Duck Volume 2 (VHS, LD) 1989
- Donald Duck’s 50 Birthday (VHS, LD) 1991
- The Chronological Donald Volume 1 (DVD) 2005
- Walt Disney’s Timeless Tales Volume 3: Casey at the Bat/Little Hiwatha/Morris the Midget Moose (DVD) 2006
- Walt Disney Animation Collection: Classic Short Films Volume 5: Wind in the Willows (DVD) 2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Wise Little Hen» (անգլերեն)։ INDUCKS։ Վերցված է 2015-12-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Wise Little Hen – The Encyclopedia of Disney Animated Shorts
- «Փոքրիկ իմաստուն հավը»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
|