Փոքրիկ Վասիլիսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Վասիլիսան
ռուս.՝ Маленькая Василиса
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԴարինա Շմիդտ
ՍցենարիստԴարինա Շմիդտ
ՀնչյունավորումԿոնստանտին Բրոնզիտ, Օլեգ Կուլիկովիչ, Սերգեյ Մերինով և Անատոլի Պետրով
Բեմադրող նկարիչԴարինա Շմիդտ
ԵրաժշտությունՄաքսիմ Կոշևարով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունCTB կինոընկերություն և Մելնիցա
Տևողություն934 վայրկյան
Թվական2007

Փոքրիկ Վասիլիսան (ռուս.՝ Маленькая Василиса), Դարինա Շմիդտի կարճամետրաժ հեղինակային նախագիծը։ Մուլտֆիլմը ստեղծվել է Մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետական աջակցությամբ։ Թողարկվել է «Իլյա Մուրոմեցը և սոխակ-ավազակը» լիամետրաժ մուլտֆիլմի հետ, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին։

Սյուզդալ-2008 փառատոնի մրցութային ծրագրի մասնակից է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Վասիլիսայի մասին հավաքական հեքիաթի։ Վասիլիսան շատ փոքր է, որպեսզի պայքարի կյանքի դժվարությունների դեմ։ Նրա ճանապարհին միշտ հանդիպում են մարդիկ, ովքեր օգնում են նրան հաղթահարել դժվարությունները։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Դարինա Շմիդտ
  • Բեմադրող նկարիչ՝ Դարինա Շմիդտ
  • Կոմպոզիտոր` Մաքսիմ Կոշևարով
  • Հնչյունային ռեժիսոր` Վլադիմիր Գոլոունին
  • Անիմատորներ` Դարինա Շմիդտ, Վիկտորիա Գնեդիշ, Մարինա Զարիպովա, Անտոն Ռուդին, Գլեբ Դյոմին, Տատյանա Գորբուշինա
  • Նկարիչներ` Դարինա Շմիդտ, Օլգա Անտոնենկո
  • Պրոդյուսեր` Ալեքսանդր Բոյարսկի

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրա Զամորինա` Վասիլիսա
  • Կոնստանտին Բրոնզիտ` Բաբա Յագա
  • Օլեգ Կուլիկովիչ` Կատու
  • Սերգեյ Մերինով` Արջ
  • Անատոլի Պետրով` պատմող/տղամարդ
  • Ելենա Շուլման` Կին

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն կինոյի 13-րդ ռուսական բաց փառատոնին, որը տեղի է ունեցել 2008 թվականին, Սուզդալում, այս հեքիաթը ստացել է երկու մրցանակ՝ լավագույն դեբյուտ և լավագույն մանկական մուլտֆիլմ անվանակարգերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Капков С. Интервью с Дариной Шмидт «ГАЗЕТА» № 48, 17.03.2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]