Փոքրիկ Ուրվականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Ուրվականը
գերմ.՝ Das kleine Gespenst
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՕտֆրիդ Պրոյսլեր
Բնագիր լեզուգերմաներեն
ՆկարազարդողFranz Josef Tripp?
Հրատարակվել է1966
ՆախորդՓոքրիկ Վհուկը

«Փոքրիկ Ուրվականը» (գերմ.՝ Das kleine Gespenst), գերմանացի հեքիաթագիր Օտֆրիդ Պրոյսլերի հեքիաթը հին ամրոցի ուրվականի մասին, որը մի օր իր համար անսպասելիորեն դառնում է ցերեկային և ստիպված է լինում անընդհատ հանդիպել մարդկանց։ Հեքիաթը հրատարակվել է 1966 թվականին «Տինեման» հրատարակչության կողմից՝ Ֆրանց Ժոզեֆ Տրիպի նկարազարդումներով։

Հեքիաթը եզրափակում է գերբնական արարածների փոքր ներկայացուցիչների մասին ինքնատիպ եռագրությունը, որի մեջ ներառված են նաև 1950-ական թվականների վերջին գրված «Փոքրիկ Բաբա-Յագա» և «Փոքրիկ ջրային արարածը» պատմությունները։ Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով և բազմիցս էկրանավորվել է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյլեշտայն ամրոցում Օյլենբերգ քաղաքի մոտ ապրում էր Փոքրիկ Ուրվականը։ Նա գիշերը արթնանում է և թափառում ամրոցում, իսկ առավոտյան քնում է։ Մի անգամ նա (այսինքն Ուրվականը) ուզում է իմանալ, թե ինչպիսին է աշխարհը ցերեկը, բայց, չնայած այլ ժամին արթնանալու փորձերին, չի կարողանում դա անել։ Միևնույն ժամանակ Փոքրիկ Ուրվականի լավագույն ընկերը` Շուխու բվեճը, պաշտպանում է նրան ցերեկային լույսից. ինքը` Շուխուն, մի անգամ քիչ էր մնում մահանար, երբ չէր հասցրել ծառի խոռոչ վերադառնալ ցերեկը։ Այնուամենայնիվ, մի անգամ տեղի է ունենում անկախատեսելին. Փոքրիկ Ուրվականն արթնանում է ոչ թե կեսգիշերին, այլ` կեսօրին։ Նա դուրս է գալիս փողոց և արևի շողերից սևանում է։

Նրան (այսինքն Ուրվականին) նկատում են մարդիկ, և նա սկսում է թաքնվել գետնանցումներում` դուրս գալով քաղաքի անսպասելի վայրերում և վախեցնելով բնակիչներին։ Ուրվականը դառնում է ցերեկային և այլևս չի կարողանում արթնանալ գիշերը։ Եվ երբ քաղաքը նշում է Շվեդիայի պաշարումից ազատման 325-ամյակը, Փոքրիկ Ուրվականը դուրս է գալիս և ցրում է շվեդական բանակը այնպես, ինչպես դա արել էր 325 տարի առաջ։

Նա չգիտեր, որ շվեդական զինվորները զգեստափոխված քաղաքացիներ են, որ մասնակցում են պատմական տոնին։ Շուտով Ուրվականը երխաների խոսակցություններից հասկանում է իր սխալը։ Նա ամաչում է և որոշում վերադառնալ ամրոց։ Երեխաները իմանում են, որ քաղաքի աշտարակի ժամացույցը վերանորոգվել է, և այն 12 ժամով հետ է ընկել։ Սա է պատճառը, որ Ուրվականն սկսել էր ցերեկներն արթնանալ։ Երեխաները խնդրում են ժամագործին ժամացույցն առաջ տալ։ Ուրվականը վերադառնում է ամրոց և նորից արթնանում է գիշերները` գտնելով իր նախնական սպիտակ գույնը։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հեքիաթի ռուսերեն երկու թարգմանություն (նույն անունով)։ Հեքիաթն առաջին անգամ ռուսերենով հրատարակվել 1981 թվականին, «Մուրզիլկա» ամսագրում (թիվ 3-8), Յուրի Կորինցի և Նատալյա Բուրլովայի թարգմանությամբ` Լև Տոկմակովի պատկերազարդումներով։ Մեկ այլ թարգմանության հեղինակն է Էլվիրա Իվանովան. երկու թարգմանություններն էլ բազմիցս վերահրատարակվել են[1][2]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թվականին Գերմանիայում բեմադրվել է համանուն գունավոր տիկնիկային ֆիլմ-ներկայացումը (երկու մասով)[3]։
  • 1987 թվականին Լենինգրադի հեռուստատեսությամբ բեմադրվել է Պրոյսլերի ստեղծագործությունների հիման վրա (ռեժիսոր` Անատոլի Սլայսկի) «Ուրվականը Ալյերբերգ քաղաքից» ֆիլմ-ներկայացումը։ Ուրվականի դերում հանդես է եկել Անատոլի Ռավիկովիչը[4]։
  • 1992 թվականին Գերմանիայում ռեժիսոր Կուրտ Լինդան նկարահանել է համանուն գունավոր 86 րոպեանոց մուլտֆիլմը` ըստ հեքիաթի[5]։
  • 2013 թվականին ըստ գրքի թողարկվել է մեկ այլ լիամետրաժ անիմացիոն ֆիլմ` նույն վերնագրով[6]։

Այլ մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ հեքիաթի թողարկվել են ռադիոհաղորդումներ և ձայնագրություններ, որոնք վերահրատարակվում են նաև ներկայումս[7][8]։
  • 2005 թվականին հեքիաթի հիման վրա ստեղծվել է սեղանի մանկական խաղ (5 տարեկանից բարձր 2-4 մարդու համար)[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Произведения Отфрида Пройслера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  2. Архив фантастики
  3. SWR Media Services - TV Lizenz Արխիվացված 2013-11-09 Wayback Machine
  4. Привидение из города Ойленберга - YouTube
  5. Das kleine Gespenst (1992) - IMDb
  6. Das kleine Gespenst (2013) - IMDb
  7. «Otfried Preußler - Release-Detail - Das kleine Gespenst (1) - (CD album) - Karussell». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. «Otfried Preußler - Release-Detail - Das kleine Gespenst (2) - (CD album) - Karussell». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. Infos zu Das Kleine Gespenst
  10. Das Kleine Gespenst | Board Game | BoardGameGeek

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]