Փոքրիկ Խավրոշեչկան (մուլտֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ Խավրոշեչկան
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԵկատերինա Միխայլովա
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
ՀնչյունավորումՄադլեն Ջաբրայիլովա
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԱնիմոս
Տևողություն13 րոպե
Թվական2006

Փոքրիկ Խավրոշեչկան (ռուս.՝ Крошечка Хаврошечка), ռուսական տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծվել է «Անիմոս» ստուդիայում, 2006 թվականին։ Ռեժիսոր Եկատերինա Միխայիլովան ստեղծել է մուլտֆիլմը նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Խավրոշեչկան որբանում է, և նրան տանում են երեք քույրերի մոտ, որոնց անվանում էին Միաչքանի, Երկաչքանի և Երեքաչքանի։ Քույրերը կարողանում էին վերածվել մեծ սարդի և շատ ուժեղ զայրանում էին, երբ կանգ էր առնում տնային ջուլհակային հաստոցը։ Նրանք ստիպում էին որբին անել տնային բոլոր գործերը, կովին կթել և հետևել ջուլհակային հաստոցին։ Խավրոշեչկային մխիթարում էր միայն կովը, նրա ականջը մեծանում էր, կարծես առագաստ լիներ, և փոքրիկը մտնում և դուրս էր գալիս խնձորենու բնից` հայտնվելով հիանալի այգում։ Այնտեղ նա տեսնում է երիտասարդ գրավիչ տղամարդու և ամաչելով վերադառնում է հետ։ Քույրերը սկսում են հետևել Խավրոշեչկային։ Նա կարողանում է քույրերին քնեցնել` երգելով` «Քնիր աչք, քնիր մյուսը» երգը։ Իսկ մեծ քրոջ երրորդ աչքի մասին նա մոռանում է։ Քույրերն ամեն ինչ տեսնում են։ Նրանք գոռում են կովի վրա. «Մենք էլ ենք նույնից ուզում»։ Մտնում են կովի մեծացող ականջի մեջ և դուրս գալիս անապատում, որտեղ հանդիպում են շատ սարդերի։ Վերադառնում են զայրացած քույրերը և որոշում են կովին մորթել և ուտել։ Կովը հասցնում է միայն ասել «Ինձ չմոռանաս»։ Չար քույրերը ուտում են կովին, իսկ ոսկորները գցում են աղջկա վրա։ Խավրոշեչկան թաղում է ոսկորները հողի մեջ և երկար լաց լինելուց հետո քնում է։

Աղջիկը արթնանում է և տեսնում է, որ կովի գերեզմանի վրա աճել է մի խնձորենի, իսկ նրա վրա` հասած խնձորներ։ Երկու խնձորենիների միջով բացվում է խնձորենու բունը և տղամարդը գալիս է Խավրոշեչկայի ետևից։ Քույրերը հարձակվում են նրանց վրա, բայց խնձորենին քույրերի վրա խնձորներ է շպրտում։ Իսկ տղամարդը Խավրոշեչկայի հետ գնում են ծառի բնի միջով, և անցքը փակվում է։ Դուրս են գալիս նրանք ծառի բնից հիանալի այգի, իսկ նրանց հետքերով գնում է մի փոքրիկ հորթ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Եկատերինա Միխայլովա
  • Պրոդյուսեր` Թենգիզ Սեմյոնով
  • Սցենարի հեղինակ` Տատյանա Շեստակովա, Վլադիմիր Գոլովանով
  • Բեմադրող նկարիչ` Նինա Վինոգրադովա
  • Դերերը հնչյունավորել են` Մադլեն Ջաբրաիլովա
  • Կոմպոզիտոր` Եկատերինա Կոմալկովա
  • Անիմատորներ` Միլանա Ֆեդոսեևա, Օլգա Վեսելովա, Վլադիմիր Կադուխին
  • Օպերատոր` Իգոր Սկիդան-Բոսին
  • Հնչյունային օպերատոր` Վիկտոր Բրուս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվական` II Միջազգային ընտանեկան և մանկական ֆիլմերի «Հավատարիմ սիրտը» կինոփառատոնի ժյուրիի հատուկ դիպլոմ` «Հեքիաթային աշխարհի համոզման համար»` «Փոքրիկ Խավրոշեչկան», Եկատերինա Միխայիլովային[1]։
  • III Միջազգային Ստրետենական ուղղափառ փառատոն` «Ավանդույթների և ուղղափառ արվեստի զարգացման մեջ ներդրում ունենալու համար»։
  • Ժյուրիի մրցանակ` VII միջազգային «Հեքիաթ» փառատոն։
  • Մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, V Համառուսական կարճամետրաժ ֆիլմերի «Ռուսաստանի ընտանիք» կինոփառատոն[2].:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]