Փոքրասիական գորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրասիական գորտ
Փոքրասիական գորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչներ
Ընտանիք Գորտեր
Տեսակ Փոքրասիական
գորտ
Լատիներեն անվանում
Rana macrocnemis
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փոքրասիական գորտ (լատին․՝ Rana macrocnemis), իրական գորտերի ընտանիքի գորշ գորտերի խմբին պատկանող գորտի տեսակ[1]։

Տարածված է հիմնականում Փոքր Ասիայի երկրների տարածքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրասիական գորտերը տարածված են Փոքր Ասիայում, ինչպես նաև Կովկասում և Հարավային Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքում։

Համարվում է ասիական գորտի տիպիկ օրինակ։ Տարածված է Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Փոքրասիական գորշ գորրտը Հայաստանի ամենացրտադիմացկուն գորտի տեսակն է ու տարածված է ծովի մակարդակից 1000-1200 մետրից մինչև 3000 մետր բարձրությունների վրա։

Տարածված է նաև Լեռնային Ղարաբաղում, սակայն միայն Հադրութի շրջանի մի փոքր հատվածում։ Ապրում է լեռնային անտառների, այգիների, անտառների, տափաստանների և լեռնային մարգագետինների ջրամբարների մերձափնյա շրջաններում։ Ափից հեռանում է 40-60 մետր։

Ընդհանուր տարածման արեալներում ապրում է 700-4000 մետր բարձրություններում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտի միջին չափերը 5-6,5 սմ է։ Մարմնի մեջքային մասի գունավորումը փոփոխական է, հաճախ բաց գորշ՝ սև գծերով։

Աչքից թմբկաթաղանթի վրայով մինչև ուս է ձգվում քունքային մեծ բիծ։ Փորը վարդագույն է կամ գորշ՝ սև պուտերով։ Մեջքի նախշը կազմված է մուգ խալերից, ու երբեմն կրում է բաց գույնի միջնագիծ ու սպիտակավոըն կողմնային կատարներ։

Գլուխը կրում է քթանցքից մինչև բերանի ետին եղզրը ձգվող լայն մուգ շագանակագույն զոլ։ Աջքի բիբը էլիփսաձև է ու երկայնակի ձգված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 151 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական գորտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրասիական գորտ» հոդվածին։