Փոփ Սմոուք
Փոփ Սմոուք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Bashar Barakah Jackson[1][2] |
Նաև հայտնի է որպես | Pop Smoke[3][2] |
Ծնվել է | հուլիսի 20, 1999[4][2] Canarsie, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 19, 2020[6][7] (20 տարեկան) Հոլիվուդ Հիլս, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][2] |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց[2] |
Ժանրեր | Իսթ քոսթ հիփ հոփ, Brooklyn drill?, Թրեպ երաժշտություն, Գենգստա ռեփ և drill? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Victor Victor Worldwide և Republic Records |
Կրթություն | Richmond Hill High School? |
Կայք | realpopsmoke.com |
![]() |
Բաշար Բարակա Ջեքսոն (անգլ.՝ Bashar Barakah Jackson, հուլիսի 20, 1999[4][2], Canarsie, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][2] - փետրվարի 19, 2020[6][7], Հոլիվուդ Հիլս, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][2]), առավել հայտնի է Փոփ Սմոուք (անգլ.՝ Pop Smoke) անվամբ, ամերիկացի ռեփեր և երգերի հեղինակ[9]։ Սմոուքը եղել է Victor Victor Worldwide և Republic Records լեյբլների արտիստ[10]։ 2019 թվականի ապրիլին թողարկել է «Welcome to the Party» երգը, որը նրա դեբյուտային՝ «Meet the Woo» միքսթեյփից է (հուլիս, 2019)։ Երգի համար թողարկվել է երկու ռեմիքս՝ Նիքի Մինաժի և Սկեպտայի մասնակցությամբ։
2019 թվականի հոկտեմբերին Փոփը համագործակցել է Lil Tjay-ի հետ և թողարկել է «War» երգը։ 2019 թվականի դեկտեմբերին թողարկել է «100k on a Coupe» սինգլը, ձայնագրված ամերիկացի երգիչ Քալբոյի հետ, ինչպես նաև համագործակցել է ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի հետ[11]։
2020 թվականի փետրվարի 7-ին թողարկել է իր երկրորդ՝ «Meet the Woo 2» միքսթեյփը։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1999 թվականի հուլիսի 20-ին Նյու Յորքում՝ ճամայկուհի մոր և պանամացի հոր ընտանիքում[12][13]։ Ապրել է Կանարսիում։ Վաճառել է թմրադեղեր և երկու տարի եղել է տնային կալանքի տակ՝ իր մոտ անօրեն զենք պահելու համար[14]։
2018 թվականին Բաշարային հետաքրքրեց դրիլ երաժշտությունը։ Իր բեմական անունը մտածել են տատիկը և ընկերները։ Տատիկը նրան անվանել է «փոփ», իսկ ընկերները՝ «սմոուք»[15]։
2019 թվականի հուլիսի 26-ին թողարկել է իր դեբյուտային՝ «Meet the Woo» միքսթեյփը։ Միքսթեյփի գլխավոր՝ «Welcome to the Party» սինգլը հայտնի դարձավ, և երկու ամիս անց թողարկվեց երգի երկու ռեմիքսները՝ Նիքի Մինաժի և Սկեպտայի մասնակցությամբ[16]։
2020 թվականի փետրվարի 7-ին Բաշարը թողարկել է իր երկրորդ՝ «Meet the Woo 2» միքսթեյփը։ Միքսթեյփում մասնակցել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Quavo-ն, A Boogie wit da Hoodie-ն, Ֆայվիո Ֆորինը և Lil Tjay-ն[17]։ Հինգ օր անց թողարկվել է միքսթեյփի դելյուքս տարբերակը, որում ներառված են երեք լրացուցիչ երգեր՝ «Wolves»-ը Nav-ի մասնակցությամբ, «Dior (ռեմիքս)»-ը Gunna-ի մասնակցությամբ և «Like Me»-ն PnB Rock-ի մասնակցությամբ[18]։
Փոփ Սմոուքի մահվանից հետո ռեփեր 50 Cent-ը կամավոր պրոդյուսերավորեց նրա հետմահու ալբոմը, որի թողարկումը պլանավորված էր 2020 թվականի մայիսին։ Հայտնի դարձավ, որ ալբոմում լինելու է համագործակցություններ ռեփեր Roddy Ricch-ի և երգիչ Davido-յի մասնակցությամբ[19][20]։
Ապրիլին հայտնի դարձավ, որ Փոփ Սմոուքի մասին վավերագրական ֆիլմ է թողարկվելու[21]։ Դեբյուտային ալբոմը պետք է թողարկվեր 2020 թվականի հունիսի 12-ին, սակայն թողարկումը տեղափոխվեց հուլիսի 3-ին[22]։
2020 թվականի հուլիսի 3-ին թողարկվել է ռեփերի դեբյուտային ստուդիական հետմահու ալբոմը՝ «Shoot for the Stars, Aim for the Moon»-ը։ Այն ներառում է համագործակցություններ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Lil Baby-ն, Future-ը, Roddy Ricch-ը, Quavo-ն, 50 Cent-ը, DaBaby-ն, Lil Tjay-ը, Swae Lee-ն, Tyga-ն, Ռոուդի Ռեյբելը, Կարոլ Ջին և King Combs-ը[23]։ Ըստ Billboard-ի, ալբոմի թողարկումից երկու շաբաթ անց վերջինիս բոլոր 19 երգերը ընդգրկվել են Billboard Hot 100 չարթում։
Խնդիրներ օրենքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ին Ջեքսոնը ձերբակալվել է Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում՝ մեքենա գողանալու և նահանգի սահմաններից դուրս տեղափոխելու մեղադրանքով։ Դա եղել է «Rolls-Royce Wraith», որի սեփականատերը հայտնել է առևանգման մասին այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայում ռեփերը մեքենան վերցրել է իբրև տեսահոլովակ նկարահանելու համար այն պայմանով, որ հաջորդ օրը այն վերադարձվելու է։ Մեքենան հայտնաբերվել է իշխանությունների կողմից՝ Բրուքլինի Կանարսի թաղամասում գտնվող Ջեքսոնի մոր տանը։ Մեքենայի վրա ալաբամական համարներ էին, իսկ ապակիները մգեցված էին։ Ռեփերն իրեն մեղավոր չի ճանաչել և ազատվել է նույն օրը՝ 250 000 դոլար գրավի դիմաց[24]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանվել է 2020 թվականի փետրվարի 19-ին՝ Հոլիվուդում գտնվող իր շարժական տանը։
Ըստ այդ օրը արտիստի տան մոտ գտնվողների, մոտավորապես 04:30-ի սահմաններում չորս հոգի դիմակներով մոտեցել են տանը և գաղտնի մտել են բակ։ Ներս է մտել միայն նրանցից մեկը, մնացածները հսկել են դրսում։ Մի քանի րոպե անց կրակոցի ձայն է լսվել, մարդասպանը անմիջապես հեռացել է հանցագործության վայրից։ Ստացած հրազենային վնասվածքների արդյունքում Ջեքսոնը մահացել է[25][26]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքսթեյփներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Meet the Woo (2019)
- Meet the Woo 2 (2020)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://repertoire.bmi.com/DetailView.aspx?detail=titleid&keyid=31018312&ShowNbr=0&ShowSeqNbr=0&blnWriter=True&blnPublisher=True&blnArtist=True
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://hedendaagsesieraden.nl/2023/08/20/pop-smoke/
- ↑ Pop Smoke on Spotify
- ↑ 4,0 4,1 https://www.youtube.com/watch?v=b_wcv25JcgM&t=57s
- ↑ 5,0 5,1 5,2 The Rapid Rise of Pop Smoke, Brooklyn Rap’s Homecoming King / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 6,0 6,1 6,2 Rolli B. Rapper Pop Smoke Dead At 20 // Forbes / S. Forbes — NYC: Forbes, 2020. — ISSN 0015-6914
- ↑ 7,0 7,1 7,2 Doornbusch E. Pop Smoke — 2023.
- ↑ 8,0 8,1 8,2 Pop Smoke's Murder Is a Brutal Loss for Brooklyn Drill and Rap Crossing Borders
- ↑ Crone, David. «Pop Smoke | Biography & History» (անգլերեն). AllMusic. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Pop Smoke» (անգլերեն). Republic Records. 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Watch Travis Scott & Pop Smoke Cruise the Streets in New 'Gatti' Video». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «The Rapid Rise of Pop Smoke, Brooklyn Rap's Homecoming King». New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Տեսանյութը ՅուԹյուբում
- ↑ «The Power of Pop Smoke». The Ringer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Pop Smoke Breaks Down The Meaning Of "Welcome To The Party"». Genius (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Рэпер Pop Smoke был убит». Վերցված է 2029 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Meet The Woo 2». Apple Music. 2020 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Pop Smoke Delivers 'Meet The Woo 2' Deluxe Edition Featuring Gunna, Nav & PnB Rock». hypebeast. 2020 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «50 Cent on Pop Smoke album». Վերցված է 20-03-05-ին.
- ↑ «Davido Is Set To Release New song featuring Late Pop Smoke». Արխիվացված է օրիգինալից 2020-06-14-ին. Վերցված է 20-06-14-ին.
- ↑ «A Pop Smoke Documentary Is in the Works». Արխիվացված է օրիգինալից 2020-06-14-ին. Վերցված է 20-06-14-ին.
- ↑ «Pop Smoke's Posthumous Album Delayed to July». Արխիվացված է օրիգինալից 2020-06-11-ին. Վերցված է 20-06-14-ին.
- ↑ «POP SMOKE'S ALBUM TRACKLIST REVEALED». Rap-Up. 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Vera, Amir; Sgueglia, Kristina; Alsharif, Mirna. «Rapper Pop Smoke arrested for allegedly transporting a stolen Rolls Royce, authorities say». CNN. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Sodomsky, Sam (2020 թ․ փետրվարի 19). «Pop Smoke Shot Dead at 20». Pitchfork. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Fry, Hannah; Brown, August; Winton, Richard (2020 թ․ փետրվարի 19). «Rapper Pop Smoke gunned down in Hollywood Hills home». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոփ Սմոուք» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 2020 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեփերներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Սպանված ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի երգահաններ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Ամերիկացի հիփ հոփ երաժիշտներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ