Փոփոխական բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոփոխական բյուջե (անընդմեջ բյուջե, անգլ.՝ rolling budget), բյուջե, որում պլանավորումը անընդհատ գործընթաց է, և յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հետագա ժամանակահատվածների պլանները կարող են ճշգրտվել ավելի արդիական ձևերով։ Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի (ամսվա) ավարտից հետո բյուջեին է ավելանում հաջորդ պարբերությունը (ամիսը), և այդպիսով բյուջեն միշտ ունենում է լիարժեք շրջան (12 ամսվա ընթացքում)։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի պրոֆեսոր Քոլին Դրուրին փոփոխական բյուջեն սահմանել է որպես բյուջե, որում պլանավորումը տեղի է ունենում անընդհատ, հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո տվյալները կարող են ճշգրտվել, բացի այդ բյուջեին ավելացվում է լրացուցիչ ժամանակաշրջան։ Փոփոխական բյուջեն միշտ ունենում է լիարժեք շրջան (օրինակ՝ 12 ամիս)[1]։

Ըստ ամերիկացի պրոֆեսոր Էնթոնի Ատկինսոնի՝ անընդհատ բյուջետավորումը բյուջետավորման գործընթաց է, որի դեպքում պլանավորումն իրականացվում է որոշակի ժամանակահատվածով (տարի)` ամսվա կտրվածքով։ Մեկ բյուջետային շրջանի (ամսվա) ավարտից հետո ընկերությունն այն հանում է հիմնական բյուջեից, և դրա փոխարեն ավելացնում ապագա բյուջետային ժամանակաշրջանը[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Է. Ատկինսոնի՝ անընդհատ բյուջետավորմամբ բյուջեի շրջանը բավական երկարատև է, ինչը թույլ է տալիս ձեռնարկությանը կանխատեսել մրցակցային ուժերի, աշխատանքի պահանջների կարողության, տեխնոլոգիայի մեջ փոփոխությունները և այլն, բայց նաև բավականին կարճ, որպեսզի իրատեսական գնահատականներ տան։ Բացի այդ, անընդհատ բյուջետավորմամբ ձեռնարկությունը գտնվում է ռազմավարական պլանավորման մշտական գործընթացում, այլ ոչ թե տարին մեկ անգամ։ Այնուամենայնիվ, անընդհատ բյուջետավորումը պահանջում է ավելի մեծ ուժ և կազմելու ժամանակ, քան պարբերական բյուջետավորումը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Друри К. Управленческий и производственный учёт. Вводный курс. — М.: Юнити-Дана, 2016. — С. 404. — 735 с.
  2. 2,0 2,1 Аткинсон Э.А., Банкер Р.Д., Каплан Р.С., Янг М.С. Управленческий учёт. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — С. 696. — 874 с. — ISBN 5-8459-0635-0