Այսպիսի սահմանումը պայմանավորված է նրանով, որ ալիքների տարածումը հնարավոր չէ նկարագրել մի արագության միջոցով, քանի որ ալիքի փուլը, ճակատը, էներգիան և ալիքի կրած այս կամ այն ինֆորմացիան ընղհանուր դեպքում տեղափոխվում են տարբեր արագություններով։ Մեներանգ հարթ ալիքը նկարագրվում է A=A0cos(cot–kr) արտահայտությամբ, որտեղ A0-ն ալիքի ամպ–լիտուդն է, օօ-ն՝ շրջանային հաճախականությունը, k-ն՝ ալիքային վեկտորը, r-ը՝ տեղափոխությունը։ Փուլային արագություն կարելի է ստանալ cot-кг փուլի հաստատուն լի– նելու պայմանից․ d(cot–kr)/dt=0, այստեղից էլ՝ Уф=с1г/сИ;=со/к։ էլեկտրամագնիսական ալիքի փուլային արագություն հենց լույսի արագությունն է (с)։ Դիսպերսոդ միջավայրերում փուլային արագություն հավասար է c/n-ի (ո-ը միջավայրի բեկման ցուցիչն է)։ Մեկից փոքր բեկման ցուցիչով միջավայրում Փուլային արագություն գերագանցում էշն։ Դա չի հակասում հարաբերականության հատուկ տեսության դրույթներին, քանի որ նյութական բնույթ ունեցող ոչ մի մեծություն փուլային արագությունով չի տեղափոխվում։ Փուլային արագությունով չի տեղափոխվում նաև ալիքի կրած ինֆորմացիան։ Ինֆորմացիա կրող ալիքը կոչվում է մոդուլված ալիք, այն մի քանի ալիքների վերադրում է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր փուլային արագություն․։ Ալիքների այդպիսի համախմբի տարածումը նկարագրվում է խմբային արագությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 379)։