Փոշու սատանա

Փոշու սատանա (հայտնի նաև հողի սատանա) ուժեղ, լավ ձևավորված և համեմատաբար կարճատև մրրիկ։ Դրա չափերը տատանվում են փոքրից (45 սմ լայնությամբ և մի քանի մետր բարձրությամբ) մինչև մեծ (ավելի քան 10 մետր լայնությամբ և 1 կմ բարձրությամբ)։ Հիմնական ուղղահայաց շարժումն ուղղված է դեպի վեր։ Փոշու սատանաները սովորաբար անվնաս են, սակայն հազվադեպ դեպքերում կարող են այնքան մեծանալ, որ վտանգ ներկայացնեն ինչպես մարկանց, այնպես էլ գույքի համար[1][2]։
Դրանք համեմատելի են տորնադոների հետ, քանի որ երկուսն էլ եղանակային երևույթներ են, որոնք ներառում են ուղղահայաց կողմորոշված պտտվող քամու սյուն։ Տորնադոների մեծ մասը կապված է ավելի մեծ մայր շրջանառության` գերբջջային ամպրոպի հետևի մասում գտնվող մեզոցիկլոնի հետ։ Արևոտ, պարզ օրերին փոշու սատանաները ձևավորվում են որպես պտտվող վերընթաց հոսք, որոնք հազվադեպ են մոտենում տորնադոյի ուժգնությանը։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոշու սատանաները առաջանում են, երբ մակերևույթի մոտ տաք օդափոսը արագորեն բարձրանում է դրա վերևում գտնվող ավելի սառը օդի միջով՝ առաջացնելով վերընթաց հոսք։ Եթե պայմանները հարմար են, վերընթաց հոսքը կարող է սկսել պտտվել։ Երբ օդն արագորեն բարձրանում է, տաք օդի սյունը ձգվում է ուղղահայաց՝ դրանով իսկ զանգվածը մոտեցնելով պտտման առանձքին, ինչը հանգեցնում է պտտման արդյունքի մեծացմանը՝ պահպանելով անկյունային իմպուլսը։ Երկրորդային հոսքը փոշու սատանայի մեջ հանգեցնում է նրան, որ տաք օդը հորիզոնական արագությամբ շարժվում է դեպի ներս՝ դեպի նոր ձևավորվող պտտահողմի հիմքը։ Քանի որ ավելի շատ տաք օդ է ներթափանցում դեպի զարգացող հորձանուտը, փոխարինելու բարձրացող օդին, շրջանառության արդյունքը ուժգնանում է և դառնում ինքնաբավ[3]։ Փոշու սատանան, ամբողջությամբ ձևավորված, ձագարաձև խողովակ է, որով տաք օդը շարժվում է՝ ինչպես վերև, այնպես էլ շրջանաձև։ Երբ տաք օդը բարձրանում է, այն սառչում է, կորցնում է իր լողունությունը և ի վերջո դադարում է բարձրանալ: Բարձրանալիս այն տեղահանում է օդը, որը իջնում է պտտահողմի միջուկից դուրս: Այս սառը օդի վերադառձը, գործում է որպես հավասարակշռություն տաք օդի շրջիկ պատի դեմ և պահպանում է համակարգի կայունությունը[4]։
Պտտման էֆեկտը, մակերեսային շփման հետ միասին, սովորաբար ստեղծում է առաջ շարժում: Փոշու սատանան կարող է պահպանվել, եթե այն շարժվում է մոտակա տաք մակերևութային օդի աղբյուրների վրայով[5]։
Քանի որ մակերևույթի մոտ գտնվող տաք օդը ձգվում է դեպի փոշու սատանան, այն ի վերջո կներքաշվի շրջապատող ավելի սառը օդի մեջ: Երբ դա տեղի է ունենում, էֆեկտը դրամատիկ է, և վայրկյանների ընթացքում փոշու սատանան վերանում է։ Սովորաբար դա տեղի է ունենում, երբ փոշու սատանան շարժվում է դանդաղ (սպառվելով) կամ սկսում է մուտք գործել այն տարածք, որտեղ մակերևութային ջերմաստիճանը ավելի ցուրտ է[6]։
Որոշ պայմաններ մեծացնում են փոշու սատանաների առաջացման հավանականությունը:
- Հարթ, ամայի տեղանք, անապատ կամ ասֆալտ: Հարթ պայմանները մեծացնում են հավանականությունը, որ տաք օդի «վառելիքը» կլինի գրեթե մշտական: Փոշոտ կամ ավազային պայմանները կհանգեցնեն մասնիկների հայտնվելուն պտտահողմում, ինչն այն դարձնում է տեսանելի, բայց դրանք անհրաժեշտ չեն փոշու սատանայի առաջացման համար։
- Պարզ երկինք կամ թեթև ամպոտ պայմաններ: Մակերևույթը պետք է կլանի նշանակալի քանակությամբ արևային էներգիա՝ տաքացնելու մակերևույթին մոտ օդը և ստեղծելու իդեալական պայմաններ փոշու սատանայի ձևավորման համար:
- Թեթև կամ առանց քամու և զով ջերմաստիճան: Փոշու սատանայի կայունության հիմնական գործոնը մակերևույթին մոտ օդի և մթնոլորտի միջև էական ջերմաստիճանի տարբերությունն է: Քամոտ պայմանները կհանգեցնեն փոշու սատանայի պտտման էֆեկտի անապահովման։
Ինտենսիվություն և տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ փոշու սատանաներ սովորաբար փոքր ու թույլ են, հաճախ դրանց տրամագիծը չի գերազանցում 0.9 մ (3 ոտնաչափ), իսկ առավելագույն քամիների արագությունը կազմում է միջինը 70 կմ/ժ (45 մղոն/ժ), և դրանք հաճախ անհետանում են մեկ րոպեից էլ պակաս ժամանակում։ Շատ հազվադեպ դեպքերում փոշու սատանան կարող է շատ մեծ և ուժեղ դառնալ, երբեմն հասնելով մինչև 90 մ (300 ոտնաչափ) տրամագծի և ունենալով 60 մղոն/ժ (100 կմ/ժ+) ավելի արագություն, ու կարող է տևել ավելի քան 20 րոպե մինչև վերանալը[7]։ Փոքր տրամագծի պատճառով, Կորիոլիսի ուժը այնքան էլ կարևոր չէ փոշու սատանայում, ուստի փոշու սատանաները, որոնք հակացիկլոնային շրջանառություն ունեն, նույնպես կարող են առաջանալ[8]։
Վտանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոշու սատանաները հիմնականում վնասներ չեն պատճառում, սակայն նախկինում հազվադեպ, բայց ուժեղ փոշու սատանաները ավերածությունների և նույնիսկ մահվան պատճառ են դարձել[9]։ Եվ այսպիսի մի փոշու սատանա առաջացավ Արիզոնայի Ֆլագստաֆ քաղաքում գտնվող Կոկոնինո շրջանի տոնավաճառում 2000 թվականի սեպտեմբերի 14-ին, մեծ վնաս պատճառելով մի քանի ժամանակավոր վրանների, կրպակների, ինչպես նաև տոնավաճառի որոշ մշտական կառույցների: Արձանագրվել է վնասվածքների մի քանի դեմք, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ելնելով պատճառված վնասի չափից՝ փոշու սատանան ստեղծել է 120 կմ/ժ (75 մղոն/ժ) արագությամբ քամիներ, ինչը համապատասխանում է EF0 տորնադոյի ուժին[10]: 2003 թվականի մայիսի 19-ին, փոշու սատանան բարձրացրել է Մեն նահանգի Լեբանոն քաղաքում գտնվող երկհարկանի մի շենքի տանիքը, ինչը հանգեցրել է շենքի փլուզման և նրա ներսում գտնվող մարդու մահվանը[11][12]։ 2008 թվականի հունիսի 18-ին մահացավ մի կին Վայոմինգ նահանգի Կասպերի քաղաքի մոտ, երբ փոշու սատանայի պատճառով երիտասարդական բեյսբոլի դաշտում գտնվող բեյսբոլի միավորների հաշվման փոքրիկ սրահը շրջվեց նրա գլխին: Նա ուղղակի փորձել էր թաքնվել փոշու սատանայից՝ գնալով սրահի ետևը[13]։ 2010 թվականին Տեխաս նահանգի Արևելյան Էլ Պասո քաղաքում փչովի բատուտի մեջ երեք երեխաներ ընկել են փոշու սատանայի մեջ և օդ են բարձրացվել ավելի քան 3 մ (10 ոտնաչափ)՝ թռչելով ցանկապատի վրայով և վայրէջք կատարելով երեք տուն այն կողմ գտնվող ետնաբակում[14][15]։ 2018 թվականին Կոլորադո նահանգի Կոմերս Սիթի քաղաքում, մի ուժեղ փոշու սատանա օդ բարձրացրեց երկու շարժական հանրային զուգարաններ. տուժածներ չկային[16][17]: 2019 թվականին Չինաստանի Հենան նահանգի Յուչենգ շրջանում ուժեղ փոշու սատանան սպանեց 2 երեխայի և վիրավորեց 18 երեխայի ու 2 մեծահասակի, երբ փչովի բատուտը բարձրացավ օդ[18]:
Փոշու սատանաները մոտ 100 ավիավթարի պատճառ են դարձել[19]: Որոշներն ունեցել են մահացու հետևանքներ, թեև շատ միջադեպեր առաջացել են ղեկի հետ կապված պարզ խնդիրների պատճառով: Փոշու սատանաները նաև լուրջ վնաս կարող են հասցնել։ Փոշու սատանաները նույնպես համարվում են լուրջ վտանգ սկայդայվինգով և պարաշուտինգով զբաղվողների համար, քանի որ դրանք առանց նախազգուշացման կարող են հանգեցնել պարաշյուտի կամ պարապլանի անկմանը այն բարձրությունների վրա, որոնք չափազանց ցածր են համարվում, ինչը հանգեցնում է վնասվածքների կամ մահվան[20][21][22]։ Այդպիսի մի դեպք տեղի ունեցավ 1996 թվականի հունիսի 1-ին, երբ փոշու սատանան մոտ 9,1 մ(30 ոտնաչափ) բարձրությունից գետնին տապալեց սկայդայվերի պարաշյուտը։ Իսկ հետո ստացած վնասվածքների պատճառով մահացավ[23]։ Փոշու սատանաները կարող են նաև նպաստել անտառային հրդեհների առաջացմանը: Այդպիսի մի դեպք տեղի ունեցավ 1868 թվականին Դանիայի Բիլուն համայնքի Էնգեբեկ քաղաքում, երբ փոշու սատանան մի կապոց է նետել ջեռուցիչի մեջ՝ առաջացնելով անտառային հրդեհ, որը կարող էր ընդգրկել 10,000-ից 50,000 հեկտար կամ ավելի տարածք[24]:
Էլեկտրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոշու սատանաները, նույնիսկ փոքրերը, կարող են ստեղծել էլեկտրամագնիսական ալիքներ և դաշտեր, որոնք գերազանցում են 10,000 Վ/մ-ը[25]։ Փոշու սատանան հավաքում է կեղտի և փոշու մանր մասնիկներ։ Երբ մասնիկները պտտվում են, դրանք էլեկտրականորեն լիցքավորվում են շփման (տրիբոէլեկտրականություն) միջոցով։ Պտտվող լիցքավորված մասնիկները նաև ստեղծում են մագնիսական դաշտ, որը տատանվում է վայրկյանում 3-ից 30 անգամ[26]:
Այս էլեկտրական դաշտերը կարող են օգնել պտտահողմերին առարկաները բարձրացնել գետնից մթնոլորտ: Փորձերը ցույց են տալիս, որ փոշու սատանան կարող է վայրկյանում 1 գրամ փոշի բարձրացնել յուրաքանչյուր քառակուսի մետրից (վայրկյանում 4,5 կգ` յուրաքանչյուր 4047 մ²): Չափսերով հիմքից մոտ 100 մետր (330 ոտնաչափ) լայնությամբ, մեծ փոշու սատանան կարող է 30 րոպեի ընթացքում օդ բարձացնել մոտ 15,000 կգ փոշի: Տեղի ունեցող մի քանի փոթորիկների ժամանակ՝ հսկայական փոշու փոթորիկները, որոնք անցնում են աշխարհի անապատներով, ամեն տարի օդ են արտանետում 8% հանքային փոշի: Համեմատության համար, շատ ավելի փոքր փոշու սատանաներ, որոնք ամռանը պտտվում են անապատների վրայով, մոտ երեք անգամ ավելի շատ փոշի են բարձրացնում՝ դրանով իսկ ավելի մեծ ազդեցություն ունենալով մթնոլորտում փոշու մակարդակի վրա: Երբ դա տեղի է ունենում, դրանց հաճախ կոչում են ավազե սյուներ[27]։
Այլ անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում փոշու սատանան ավելի հայտնի է որպես «Վիլի-Վիլի»[28]։ Իռլանդիայում փոշու սատանաները հայտնի են որպես «sí gaoithe» կամ «հեքիաթային քամի» անվանմամբ:[29][30]։
Նման երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոխրի սատանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջերս այրված տարածքներում թարմ թափված մոխրի տակ տաք խարույկները երբեմն կարող են ձևավորել բազմաթիվ փոշու սատանաներ: Մոխրի ավելի թեթև քաշը և մուգ գույնը կարող են ստեղծել փոշու սատանաներ, որոնք կարելի է տեսնել օդում հարյուրավոր մետր հեռավորության վրա:
Մոխրի սատանաները ձևավորվում են փոշու սատանաների նման և հաճախ նկատվում են անկայուն եղանակին այն տարածքներում, որոնք մնացել են վերջերս այրված հրդեհներից։
Մոնղոլիայի Հարավային Գոբիում գտնվող Ցագաան Խադ քաղաքում ածուխի սատանաները սովորական երևույթ են: Դրանք առաջանում են, երբ փոշու սատանաները հավաքում են պաշարված ածուխի մեծ ծավալներ: Դրանց մուգ գույնը նրանց նմանեցնում է որոշ տորնադոների։
Հրե մրրիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրե մրրիկները որոնք երբեմն կոչվում են հրե սատանաներ կամ հրե տորնադոներ, կարող են դիտվել դյուրավառ շենքերի ինտենսիվ հրդեհների ժամանակ կամ, ավելի հաճախ, անտառային հրդեհների ժամանակ: Հրե մրրիկը այրվող գազերի պտտահողմային ձևավորում է, որն արտանետվում է այրվող նյութից: Պտտահողմի ձևավորումը հավանաբար նման է փոշու սատանայի ձևավորմանը: Ի տարբերություն փոշու սատանայի, քիչ հավանական է, որ հրե գազի պտտահողմով հասած բարձրությունը գերազանցի ուղղահայաց բոցի ակնհայտ բարձրությունը շրջակա գազերի տուրբուլենտության պատճառով, ինչը թույլ չի տալիս կայուն սահմանային շերտ ստեղծել պտտվող/բարձրացող գազերի միջև շրջակա գազերի համեմատ[31]։
Խոտի սատանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոտի սատանան թույլ պտտահողմ է, որը ձևավորվում է տաք օդում նոր կտրված չոր խոտի դաշտերի վրա: Պտտահողմը ձևավորվում է գետնից բարձրացող տաք օդի սյունից, որը հանդարտ արևոտ օրերին վեր է նետում և պտտում խոտի կտորները և կուտակվում օդում՝ առանց վնաս պատճառելու, հաճախ՝ ի ուրախություն երեխաների և հանդիսատեսի[32][33][34]։
Ձնե սատանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն պայմանները կարող են հանգեցնել ձյան փոթորիկի, ձնե սատանայի կամ այն, ինչ երբեմն կոչվում է «ձնափոթորիկ», թեև ձնառատ վայրերում դիֆերենցիալ ջեռուցումը դժվար է[35]։
Մշուշե սատանաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշուշե սատանաները տարբեր բարձրությունների, բայց փոքր տրամագծերի հագեցած օդի փոքր պտտվող սյուներ են, որոնք ձևավորվում են, երբ սառը օդը նստում է շատ ավելի տաք ջրային մարմնի կամ հագեցած մակերեսի վրա[36]։ Դրանք հաճախ կարելի է տեսնել նաև էլեկտրակայաններից վեր բարձրացող գոլորշիներում[37]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «dust devil». Glossary of Meteorology. American Meteorological Society. 2016.
- ↑ Glossary of Meteorology. American Meteorological Society. 2000. ISBN 978-1-878220-34-9. Արխիվացված է օրիգինալից 2009-01-30-ին.
- ↑ «Dust Devil». weather.gov. National Weather Service. Վերցված է 26 May 2021-ին.
- ↑ Ludlum, David M. (1997). National Audubon Society Field Guide to North American Weather. Knopf. ISBN 978-0-679-40851-2.
- ↑ Thompson, Andrea. «How Do Dust Devils Form?». Scientific American. Վերցված է 26 May 2021-ին.
- ↑ «What is a Dust Devil?». Death-Valley.us Forums. May 20, 2003. Արխիվացված է օրիգինալից 2003-06-03-ին. Վերցված է 17 May 2023-ին.
- ↑ «Dust Devils: Ephemeral Whirlwinds Can Stir Up Trouble». Arizona Vacation Planner. Արխիվացված է օրիգինալից 2012-07-18-ին. Վերցված է 2007-10-05-ին.
- ↑ «Anti-Cyclonic Dust Devil?». 30 May 2005. Արխիվացված է օրիգինալից 6 April 2023-ին. Վերցված է 29 April 2022-ին.
- ↑ «Dust Devil Events». National Centers for Environmental Information. National Weather Service. Վերցված է 11 June 2022-ին.
- ↑ «Dust Devil». www.weather.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 11 June 2022-ին.
- ↑ NCDC: Event Details Արխիվացված 2009-01-29 Wayback Machine National Climatic Data Center'.' Retrieved 2008-06-05.
- ↑ «Man Dies In Windstorm». The New York Times. May 21, 2003. Վերցված է May 1, 2010-ին.
- ↑ «Arizona Event Report: Dust Devil». National Centers for Environmental Information. National Weather Service. Վերցված է 11 June 2022-ին.
- ↑ «Legend, Lore & Legacy: Dust Devils Swoop Up as Desert Sideshow|July 2012| TPW magazine». tpwmagazine.com. Վերցված է 11 June 2022-ին.
- ↑ This rare weather incident was the subject of a United States Air Force Weather Squadron study: Clarence Giles, "Air Force Weather Squadron forecasts, studies weather to keep servicemembers safe", https://web.archive.org/web/20150518114436/http://fortblissbugle.com/air-force-weather-squadron-forecasts-studies-weather-to-keep-servicemembers-safe/ archived 2015-05-18 Fort Bliss Bugle, Unit News p.1A (January 12, 2011)
- ↑ «Watch: Portable toilets spiral into the sky as Colorado park-goers hide from windstorm». Newsweek (անգլերեն). 19 June 2018. Վերցված է 11 June 2022-ին.
- ↑ Lane, Damon. «Colorado Dust Devil Tosses Porta-Potties». Texas Storm Watch. Արխիվացված է օրիգինալից 16 June 2018-ին. Վերցված է 16 June 2018-ին.
- ↑ Two children killed after bouncy castle is swept into air by ‘dust devil’ in central China, South China Morning Post, April 1, 2019
- ↑ Lorenz, Ralph (2005). «Dust Devil Hazard to Aviation: A Review of US Air Accident Reports» (PDF). Journal of Meteorology. 28 (298): 178–184. Վերցված է 17 September 2012-ին.
- ↑ «Dust Devils». United States Parachute Association. July 9, 2012. Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին. Վերցված է 2014-08-12-ին.
- ↑ «Skydiving instructor Tony Rokov killed in accident at Goulburn airport». Sydney Morning Herald. 22 November 2015. Վերցված է 22 November 2015-ին.
- ↑ «Paraglider landed 180km away after being thrown off cliff by dust devil». Sydney Morning Herald. 3 January 2019. Վերցված է 3 January 2019-ին.
- ↑ «Nevada Event Report: Dust Devil». National Centers for Environmental Information. National Weather Service. Վերցված է 11 June 2022-ին.
- ↑ «European Severe Weather Database». Արխիվացված է օրիգինալից 2023-08-17-ին.
- ↑ «Stalking Arizona dust devils helps scientists understand electrical, atmospheric effects of dust storms on Mars» (Press release). University of California, Berkeley. 29 May 2002. Վերցված է 2006-12-01-ին.
- ↑ Houser, Jeffrey G.; Farrell, William M.; Metzger, S. M. (2003). «ULF and ELF magnetic activity from a terrestrial dust devil». Geophysical Research Letters (անգլերեն). 30 (1): 1027. Bibcode:2003GeoRL..30.1027H. doi:10.1029/2001GL014144. ISSN 1944-8007. S2CID 134000306. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2020-11-06-ին.
- ↑ Kok, J.F.; Renno, N.O. (2006). «Enhancement of the emission of mineral dust aerosols by electric forces» (PDF). Geophysical Research Letters. 33 (Aug. 28): L19S10. Bibcode:2006GeoRL..3319S10K. doi:10.1029/2006GL026284. hdl:2027.42/95661.
- ↑ «willy willy», Wiktionary (անգլերեն), 2022-04-25, Վերցված է 2022-11-18-ին
- ↑ «fairy wind». Oxford Reference (անգլերեն). Վերցված է 2020-05-14-ին.
- ↑ «Heat wave sparks 'fairy wind' in Ireland». MNN – Mother Nature Network (անգլերեն). Վերցված է 2020-05-14-ին.
- ↑ Wildfire Modeling, IR Observations and Analysis Արխիվացված 2007-03-27 Wayback Machine
- ↑ «Hay devil' whirlwinds spotted in field near Bristol». BBC News. London. 5 July 2019. Վերցված է 22 April 2023-ին.
- ↑ Lumley, Sarah; Taylor, Michael (10 July 2018). «Gigantic 'hay devil' whirlwind rips through field in Somerset countryside». Daily Mirror. London. Վերցված է 22 April 2023-ին.
- ↑ «Hay devil caught on video in Oregon». WTVY News 4 (NBC News Channel). Dothan, Alabama. 10 July 2017. Վերցված է 22 April 2023-ին.
- ↑ «Snow Devil». World Meteorological Organisation. Վերցված է 2023-01-11-ին.
- ↑ «Steam Devil». World Meteorological Organisation. Վերցված է 2023-01-11-ին.
- ↑ Lyons, Walter A. (1997). The Handy Weather Answer Book. Detroit, MI: Visible Ink Press. ISBN 0-7876-1034-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Australian Dust Devil Photos
- Dancing with the Devils Video
- Dust Devil Imaged by Spirit Rover on Mars
- Matador Dust Devil Project
- Page with many movies of Martian dust devils as seen by Spirit, with enhanced images as well as ratings.
- The Bibliography of Aeolian Research
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոշու սատանա» հոդվածին։ |
|