Փոշոտիչ մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փոշոտիչ մեքենաներ, փոշեցան մեքենաներ, գյուղատնտեսական բույսերը չոր փոշենման թունաքիմիկատներով փոշեպատելու համար նախատեսված մեքենաներ կամ ապարատներ։ Կիրառվում է բույսերը հիվանդություններից և վնասատուներից պաշտպանելու նպատակով։ Լինում են տրակտորային կախովի, թիկնաբարձ և ինքնաթիռային։ Տրակտորային փոշոտիչ մեքենաներն օգտագործվում են դաշտային կուլտուրաների, խաղողի և պտղատու այգիների, անտառային տնկարկների փոշեպատման համար։ Թիկնաբարձ փոշոտիչ մեքենաներն նախատեսված են փոքր չափերի և տրակտորի համար անմատչելի տարածությունների փոշեպատման համար։ Ինքնաթիռային փոշոտիչ մեքենաներն արագության և ընդգրկման լայնության շնորհիվ ունեն բարձր արտադրողականություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png