Փոյնթ Ֆորթին
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1783 թ. | |
Մակերես | 23,88 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | 19 056 մարդ (2000) | |
Պաշտոնական կայք | pointfortinborough.com/home/ | |
| ||
Փոյնթ Ֆորթին (անգլ.՝ Point Fortin), շրջան Տրինիդադ և Տոբագոյի Տրինիդադ կղզու հարավ-արևմուտքում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսից այն ողողվում է երկու ծովածոցով՝ Այրոիսով և Գուապոյով։ Որպես կիսաէքսկլավ՝ այն բոլոր կողմերից ցամաքով սահմանակից է Սիպարիայի շրջանին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոյնթ Ֆորթինը հիմնադրվել է 1783 թվականին[1] Տրինիդադում կաթոլիկների բնակեցման նախաձեռնության շրջանակում՝ Սեդուլա բնակչություն (իսպ.՝ Cédula de Población)։ Շրջանն անվանվել է այստեղ հաստատված ֆրանսիացի Ֆորտինի անունով։
Ստրկության վերացումից հետո տարածաշրջանը շաքարեղեգի մշակությունից անցել է կակաոյի և կոկոսի մշակությանը։ 1906 թվականին՝ երկրաբան Արթուր Բիբի Թոմփսոնի (անգլ.՝ Arthur Beeby-Thompson) կողմից կղզու հարավ-արևելքում նավթի հանքավայրերի հայտնաբերումից հետո, Փոյնթ Ֆորթինը վերապրոֆիլավորվել է նավթի վրա[2]։
1980 թվականի ապրիլի 30-ին Փոյնթ Ֆորթինն առանձնացվել է Սուրբ Պատրիկ շրջանից[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ մարդահամարի տվյալների՝ 2011 թվականի հունվարի 9-ի դրությամբ համայնքում բնակվում էր 20 235 մարդ, որից 10 097-ը տղամարդիկ էին, իսկ 10 138-ը՝ կանայք[1]։
Նախորդ մարդահամարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանը բաժանված է 11 համայնքի՝ 9 քաղաքային (անգլ.՝ urban community) և 2 կիսաքաղաքային (անգլ.՝ semi-urban community):
Համայնքների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական միավոր | Բնօրինակ անվանում | Համայնք | Բնակչություն, մարդ, 2000 թվական |
Բնակչություն, մարդ, 2011 թվական |
Մակերես, կմ² | Խտություն, մարդ/կմ² |
Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Քեփ-դե-Վիլե[5] | Cap-de-Ville | полугородское | 4 352 | 4 942 | |||
Քլիֆթոն Հիլլ | Clifton Hill | полугородское | 240 | 216 | |||
Էգիպտ Վիլիջ | Egypt Village | городское | 1 947 | 2 268 | |||
Ֆանի Վիլիջ | Fanny Village | городское | 3 502 | 4 255 | |||
Գոնսալեզ[5] | Gonzales | городское | 1 798 | 2 034 | |||
Հոլիվուդ | Hollywood | городское | 681 | 1 493 | |||
Նյուլենդս | Newlands | городское | 593 | 304 | |||
Նյու Վիլիջ | New Village | городское | 1 539 | 1 893 | |||
Փոյնթ Ֆորթին Փրոփեր | Point Fortin Proper | городское | 2 509 | 2 319 | |||
Փոյնթ Լիգուր | Point Ligoure | городское | 1 332 | 1 385 | |||
Թեքիեր Վիլիջ | Techier Village | городское | 1 449 | 1 632 |
Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Atlantic LNG, հեղուկացված բնական գազի գործարան։
- Մահայկա Օվալ (անգլ.՝ Mahaica Oval), ֆուտբոլի մարզադաշտ՝ 2,5 հազ․ մարդ տարողությամբ։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոյնթ Ֆորթին Սիվիկ (անգլ.՝ Point Fortin Civic), բարձրակարգ դիվիզիոն ունեցող ֆուտբոլային ակումբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Point Fortin. Borough in Trinidad and Tobago Central Statistical Office, Trinidad and Tobago
- ↑ Government of the Republic of Trinidad and Tobago: Point Fortin Archived 2021-09-28 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Regions of Trinidad and Tobago»։ Administrative Divisions of Countries («Statoids») (անգլերեն)։ 2015-11-28։ Վերցված է 2020-07-24
- ↑ «Trinidad & Tobago 2000 Housing and Population Census» (PDF)։ An Official Website of the Government of Trinidad & Tobago (անգլերեն)։ 2016։ Վերցված է 2020-07-24 (չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 Частино в регионе Сипария
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շրջանի վարչակազմի պաշտոնական կայքը (անգլ.)
- History of Point Fortin (անգլ.)
- Municipal Corporations Contact Information Archived 2020-07-22 at the Wayback Machine. Տրինիդադի շրջանների ղեկավարների ցուցակ։ (անգլ.)
- Point Fortin, Trinidad and Tobago Page (անգլ.)