Փողոցային ոտնձգություններ

Փողոցային ոտնձգություն՝ ոտնձգության ձև, հիմնականում սեռական, օրինակ՝ անցանկալի սեռական բնույթ կրող մեկնաբանությունները, սադրիչ ժեստերը, մեքենայով ազդանշան տալը, սուլոցները, անպարկեշտ մերկացումները, հետապնդումը, շարունակ սեռական ոտնձգությունները և անծանոթ մարդկանց հպումները հասարակական վայրերում, ինչպես օրինակ` փողոցներում, առևտրի կենտրոններում և հասարակական տրանսպորտում[1]։ Սեռական ենթատեքստ պարունակող գործողություններից և մեկնաբանություններից զատ[2]՝ այն հաճախ ներառում է հոմոֆոբ և տրանսֆոբ հայհոյանքներ, ինչպես նաև ռասայի, կրոնի, դասի, էթնիկ պատկանելության և հաշմանդամության վերաբերյալ ատելություն տարածող մեկնաբանություններ[2]։ Այս փորձառնությունն արմատացած է իշխանության և վերահսկող մարմինների շրջանում, և հաճախ հասարակական խտրականության արտացոլանք է[2], և ենթադրվում է, որ երբեմն առաջանում է հետաքրքրության կամ սիրո դրսևորման հնարավորությունների բացակայությունից (օրինակ՝ սոցիալական փոխազդեցություն ունենալու անկարողությունից)։
Երկու սեռերն էլ կարող են բախվել այսօրինակ խնդիրների, բայց կանայք տղամարդկանց կողմից շատ ավելի հաճախ են ենթարկվում ոտնձգությունների։ Ըստ Harvard Law Review-ի (1993)՝ փողոցային ոտնձգություն է համարվում հասարակական վայրերում արական սեռի օտար անձանց կողմից կանանց նկատմամբ իրականացվող ոտնձգությունը[3]։
Ըստ «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգությունը» հասարակական կազմակերպության հիմնադրի՝ այն կարող է տատանվել ֆիզիկապես անվնաս վարքից, ինչպիսիք են «համբույրի ձայները», «ակնապիշ հայացքները» և «սեռական բնույթի ոչ բացահայտ մեկնաբանությունները», մինչև «ավելի սպառնալից վարքագիծ», ինչպես օրինակ՝ հետապնդումը, սեռական օրգանների ցուցադրումը, հափշտակումը, սեռական ոտնձգությունը և բռնաբարությունը[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցային ոտնձգությունների որոշակի սկիզբ չկա։
Փողոցային ոտնձգությունները պատմության ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում Լոնդոնում փողոցային ոտնձգությունները, որպես սոցիալական խնդիր, հայտնվեցին ուշադրության կենտրոնում: Ուեսթ Էնդի մոտակայքում գտնվող նոր առևտրային թաղամասերի ի հայտ գալը պատճառ դարձավ, որ միջին դասի շատ կանայք քայլեին ավանդաբար արական սեռով գերբնակեցված թաղամասերով՝ գնելու ամենաթարմ ապրանքները: Տղամարդիկ հաճախ հարցեր էին տալիս և հետևում էին այդ տարածքում աշխատող կանանց։ Տղամարդկանց այս վարքագիծը նման էր բանվոր դասակարգի սիրահետման ժամանակակից ընթացակարգին։ Նման ընթացակարգերի ժամանակ երիտասարդ տղամարդը ցուցադրում էր իր հետաքրքրվածությունը կնոջ նկատմամբ՝ փողոցում «հիացած հայացքով» նրան նայելով, իսկ կինը, ի պատասխան, դանդաղեցնում էր իր քայլերը[6]։
Ըստ Ուոլկովտիցի՝ փողոցային ոտնձգությունների հասարակական ընկալումը ձևավորվեց միջին խավի կանանց ազդեցությամբ, որոնք այս սիրախաղի փորձառնության նոր թիրախներն էին, և այն համարվում էր չափազանց անհաստատուն և մտերմիկ՝ պարկեշտության սահմաններից դուրս։ Հասարակությունն ավելի մեծ նշանակություն էր տալիս նրանց փորձին, քան աշխատավոր խավի կանանց։ Այն շրջանի կանանց առաջատար ամսագրերը խորհուրդներ էին տալիս, թե ինչպես իրենց առօրյայում խուսափել տղամարդկանց «հարցուփորձից»[6]։
Փողոցային ոտնձգությունների դեմ ժամանակակից շարժումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմայի վերաբերյալ ժամանակակից քննարկումը սկսվել է 1944 թվականին՝ Ռեսի Թեյլորի բռնաբարությամբ։ Ռոզա Փարքսին հանձնարարել էին հետաքննել հանցագործությունը, որի ժամանակ Ալաբամայի Աբևիլ քաղաքում, Թեյլորը՝ մի սևամորթ կին, առևանգվել և խմբակային բռնության էր ենթարկվել։ Փարքսն արձագանքեց՝ նախաձեռնելով այն, ինչը հետագայում ստացավ «արդարադատության՝ տասնամյակի ամենազորեղ արշավը» անվանումը[7]։
Հետագա նախաձեռնությունները պայքարել են բոլոր տեսակի՝ թե՛ խոսքային, և թե՛ ֆիզիկական փողոցային ոտնձգության դեմ։ 2011թ.-ին «Slut walk» («Անառակների քայլերթ») կոչվող համաշխարհային շարժումն արձագանքեց Կանադայում քննադատ ոստիկանի հայտարարությանը, որ «կանայք պետք է խուսափեն անառակի պես հագնվելուց»՝ որպես ոտնձգությունները կանխելու լուծում:
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհում.
- Կանանց 80%-ն առնվազն ժամանակ առ ժամանակ ենթարկվում է փողոցային ոտնձգության:
- 45%-ը (առնվազն ամսական մեկ անգամ) մութն ընկնելուն պես խուսափում է միայնակ գտնվել հանրային վայրերում։
- 50%-ը (առնվազն ամսական) ստիպված են այլընտրանքային ճանապարհներ փնտրել իրենց նպատակատեղ հասնելու համար։
- 80%-ը (առնվազն ամսական) տեղի փողոցներով անցնելիս հարկադրված է մշտապես զգոն մնալ։
- 9%-ը ստիպված է եղել փոխել կարիերան՝ խուսափելու այն ոլորտից, որտեղ ոտնձգություն է տեղի ունեցել[8]։
Այս խնդիրը ոչ միայն համազգային է, այլև համամշակութային, և ամեն օր ազդում է տարբեր ինքնության, ռասաների ու տարիքի մարդկանց վրա[9]։
Կանադայի կառավարությունը 1993 թվականին հովանավորել է մի մեծ հարցում, որը կոչվում էր «Հարցում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ»: Հարցված ավելի քան 12000 կանանց 85%-ն ասել է, որ իրենք անծանոթի կողմից ոտնձգությունների զոհ են դարձել[10]: 2002 թվականին Պեկինի բնակիչների շրջանում անցկացված հարցման տվյալներով՝ 58%-ը հասարակական ավտոբուսները վկայակոչել է որպես սեռական ոտնձգության տարածված վայր[11]։
Ավստրալիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական վայրերում կանանց գրեթե 90%-ը կյանքում մեկ կամ մի քանի անգամ ենթարկվել է խոսքային կամ ֆիզիկական ոտնձգության։ Ըստ նույն տարում Աֆղանստանում կատարված հետազոտության՝ ոտնձգությունների տարածվածությունը կազմել է 93%: Կանադայում և Եգիպտոսում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ անցյալ տարվա ընթացքում կանանց մոտ 85%-ը ենթարկվել է փողոցային ոտնձգության։ ԱՄՆ-ում իրականացված հետազոտության ընթացքում հաղորդվել է, որ ամսվա կտրվածքով (41%) կանայք անծանոթ մարդկանց կողմից ենթարկվել են ոտնձգությունների, մինչդեռ փոքրամասնության մի ստվար զանգված հայտնել է, որ ոտնձգությունների է ենթարկվել մի քանի օրը մեկ (31%): Այս վիճակագրությունները ներկայացված են երևույթի լայն տարածվածությունը ցույց տալու նպատակով և չեն հանդիսանում իրավիճակային համեմատության համար միանշանակ պատկեր[12]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014թ.-ին «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգությունը» ակտիվիստական խումբը կարգադրեց GfK ընկերությանը կատարել հարցում՝ ընդգրկելով 2000 ամերիկացիների։ Տղամարդկանց 25 և կանանց 65%-ը հայտնել է, որ իրենց կյանքում փողոցային ոտնձգությունների զոհ են եղել: Կանանց 41 և տղամարդկանց 16%-ը նշել է, որ ինչ-որ ձևով ենթարկվել է ֆիզիկական ոտնձգությունների, օրինակ՝ նրանց հետևել են, ցուցադրել են իրենց սեռական օրգանները, կամ անպարկեշտորեն հպվել[13]։ Կին զոհերի 70%-ի, իսկ տղամարկանց՝ 48-ի դեպքերում հանցագործները միայնակ տղամարդիկ են։ Միայնակ կանանց կողմից տղամարդկանց 20%-ն է ենթարկվել ոտնձգության[13]։ Տղամարկանց շրջանում ամենատարածված ոտնձգությունները հոմոֆոբիկ կամ տրանսֆոբիկ հայհոյանքներն էին, որոնց հաջորդում էին անցանկալի հետապնդումները, սուլոցը և մարմնի մասերի վերաբերյալ մեկնաբանությունները։ Կանանց շրջանում ամենատարածված ոտնձգություններն էին սուլելը, այնուհետև՝ մարմնի մասերի վերաբերյալ մեկնաբանությունները, անցանկալի հպումը կամ մերձեցումը, իսկ հետո՝ սեռական վիրավորանքներ, ինչպիսիք են «քած»-ը կամ «անառակ»-ը[13]։
Կանանց շրջանում ոտնձգությունների մեծ մասը կատարվում են բոլորովին անծանոթների կողմից։ Սա հիմնված է 1990-ականների Ամերիկայի Միջին Արևմուտքում կատարված ուսումնասիրության վրա։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ շատ կանայք բազմիցս ենթարկվել են փողոցային ոտնձգությունների։ Եվս 50%-ը ենթարկվել է ֆիզիկական ոտնձգությունների կամ հետապնդվել այդպիսի անծանոթների կողմից: Հարցվածների կեսը հայտնել է, որ նման ոտնձգության դեպք եղել է նախքան իրենց 17 տարին լրանալը[14]։ 2014 թվականին Կոռնելի համալսարանի և «Hollaback!» կազմակերպության հետազոտողներն իրականացրել են փողոցային ոտնձգությունների խոշորագույն միջազգային ուսումնասիրությունը։ Տվյալների համաձայն, կանանց մեծամասնությունն իրենց առաջին փողոցային ոտնձգության փորձն ունենում է հասունացման տարիներին[15]։ Ըստ «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգությունը» խմբի, «2014 թվականին ԱՄՆ-ում փողոցային ոտնձգությունների վերաբերյալ ազգային ներկայացուցչական հարցման արդյունքներով, ոտնձգության ենթարկված անձանց կեսը ենթարկվել է մինչև 17 տարեկանը»[2]։ Նրանք նաև նշում են, որ «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգության» կողմից 2008 թվականին անցկացված 811 կանանց շրջանում ոչ պաշտոնական միջազգային առցանց ուսումնասիրության համաձայն՝ յուրաքանչյուր 4-ից 1 կին փողոցային ոտնձգության է ենթարկվել մինչև 12 տարեկանը (7-րդ դասարան), և գրեթե 90%-ը՝ մինչև 19 տարեկանը»[2]։
Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հարցման արդյունքում պարզվեց, որ եգիպտացի կանանց 83%-ը նշել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգության, ինչպես նաև Եգիպտոսում գտնվող արտասահմանցի կանանց 98%-ը[17]։ 2013 թվականին ՄԱԿ-Կանայք կազմակերպության կողմից Եգիպտոսում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ հարցված կանանց 99.3%-ը նշել է, որ ենթարկվել է սեռական բռնության[18]։
2012 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսը Եգիպտոսում փաստագրվել է զանգվածային սեռական ոտնձգության 500 դեպք[16]։
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Կատալոնիայի կառավարությունը պարզեց, որ տարածաշրջանում բոլոր բռնի գործողությունների 17%-ը տեղի է ունենում հանրային տրանսպորտում, ընդ որում զոհերի 60%-ը կանայք են: 16-25 տարեկան կանանց 91.6%-ը հայտնել է, որ հանրային տրանսպորտում ենթարկվել է ոտնձգության[19][20]։
ԼԳԲՏ համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Եվրամիության կողմից հարցված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 66%-ը նշել է, որ խուսափում է հասարակական վայրերում իրար ձեռք բռնելուց՝ վախենալով ոտնձգություններից և հարձակումներից: 50%-ը նշել է, որ խուսափում է որոշակի վայրերից կամ տարածքներից և որ «հանրային տրանսպորտը»,«փողոցը, հրապարակը, ավտոկայանատեղին կամ այլ հանրային տարածքներ» նշվել են որպես ամենավտանգավոր վայրերը, որտեղ նրանք խուսափում են ի ցույց դնել իրենց սեռական կողմնորոշումը[21]։
Ըստ «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգության» ազգային հարցման՝ ի տարբերություն հետերոսեքսուալ տղամարդկանց, ԼԳԲՏ տղամարդիկ 17%-ով ավելի հավանական է, որ կենթարկվեն ֆիզիկական ագրեսիվ ոտնձգությունների և 20%-ով ավելի հավանական է, որ կբախվեն խոսքային ոտնձգությունների[22]։ Այլ հարցման արդյունքներով՝ խոսքային ոտնձգությունները համարվել են բռնության ամենատարածված ձևը[23]։ Այնուամենայնիվ, եղել են նաև զգալի թվով մարդիկ, որոնք ենթարկվել են ոտնձգությունների՝ մերժելով համապատասխան ծառայություն մատուցել կամ ենթարկվելով ֆիզիկական ոտնձգությունների[24]։
2014 թ.-ին Ջորջ Վաշինգտոն համալսարանից Պատրիկ ՄաքՆիլի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա հարցման մասնակիցների՝ գեյ և բիսեքսուալ տղամարդկանց 90%-ը նշել է, որ «սեռական կողմնորոշման պատճառով հանրային վայրերում իրենց անցանկալի են զգում»[25]։ 73%-ը նշել է, որ անցյալ տարի բախվել են իրենց ուղղված հատուկ հոմոֆոբ և բիֆոբ մեկնաբանությունների: Մինչև 19 տարեկանը գրեթե 70%-ը, և մինչև 24 տարեկանը՝ 90%-ը հայտնել է, որ նրանք «բացասական հասարակական փոխազդեցության» փորձ են ունեցել: ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի որոշ անդամների վրա խիստ ազդեցություն են թողնում փողոցային ոտնձգությունները։ Հարցվածների 5%-ը նշել է, որ տեղափոխվել է այլ թաղամաս՝ ի պատասխան իրենց ունեցած փոխազդեցության, իսկ 3%-ը հայտնել է աշխատանքի վայրում ոտնձգությունների պատճառով աշխատանքի փոփոխման մասին[25]։
ԱՄՆ-ում Մարդու իրավունքների արշավի կողմից անցկացված ազգային հարցման արդյունքում պարզվել է, որ կանայք ավելի հաճախ են ենթարկվում փողոցային ոտնձգությունների, իսկ կանանց 60%-ը հայտնել է, որ իրենց կյանքի ինչ-որ պահի ենթարկվել է ոտնձգությունների: «ԼԳԲՏ երիտասարդների շրջանում 51%-ը դպրոցում ենթարկվել է խոսքային ոտնձգությունների, մինչդեռ ոչ ԼԳԲՏ աշակերտների ցուցանիշը կազմում է 25%»[26]։
Հարվարդի՝ 2017թ․-ին հրապարակված ուսումնասիրությունը[27] պարզել է, որ ամերիկացիների ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի 489 անդամներից բաղկացած խմբի 57%-ը հայհոյանքների է արժանացել: Ավելին, հարցվածների մեծ մասը վկայակոչել է ոտնձգության ենթարկված ԼԳԲՏՔ+ համայնքի ընկերոջ կամ ընտանիքի անդամի։ 57%-ը նշել է, որ իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին սպառնացել կամ ոտնձգության են ենթարկել, 51%-ը ասել է, որ իրենց ընկերը կամ ընտանիքի անդամը ենթարկվել է սեռական ոտնձգությունների, իսկ 51%-ը հայտնել է, որ իրենց կյանքում եղել է ինչ-որ մեկը, ով ենթարկվել է ֆիզիկական բռնության՝ իր սեռական կողմնորոշման կամ սեռի պատճառով: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ փողոցում կամ այլուր ոչ սպիտակամորթ ԼԳԲՏՔԻԱ+ անձինք, երկու անգամ ավելի հաճախ են ենթարկվում ոտնձգությունների, քան սպիտակամորթները[28]։
2014 թ.-ին 331 ԼԳԲՏՔ տղամարդկանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ այս երևույթը տարածված է ողջ աշխարհում: Նրանց 90%-ը պնդել է, որ հասարակական վայրերում իրենց առանձնահատկությունների պատճառով ոտնձգության զոհ է դարձել։ Հիմնականում ոտնձգությունները կապված են եղել նրանց ավանդական «տղամարդկային» հատկանիշների բացակայության հետ, ինչը նրանց դարձրել է բռնության թիրախ: Այս վերաբերմունքը հիմնականում ուղղված էր նրանց դեմ, ովքեր հասարակության մեջ չէին համապատասխանում ավանդական տարանջատված սեռային կերպարներին[29]:
Բարսելոնի մոտակայքում գտնվող Սանտա Կոլոմա դե Գրամանետ ինքնավար քաղաքում ուղևորների հետ պարբերաբար շփվող 400 աշխատակիցների համար կազմակերպվել են իրազեկման օրեր։ Այս նախաձեռնությունը, որը հայտնի է որպես Puntos Violetas (թարգմ. իսպ.-ից՝ մանուշակագույն կետեր), թույլ կտա աշխատակիցներին՝ արձագանքելու ԼԳԲՏԻՔ+ համայնքի դեմ ոտնձգությունների դեպքերին։ Ուղևորության ծանրաբեռնված օրերին մետրոյի յոթ կայարաններում մանուշակագույն կետեր կտեղադրվեն[19][30]:
Փողոցային ոտնձգությունների հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական հակազդումները, անվտանգությունը, հուզական ռեակցիաները և հոգեբանական ախտանշանները փողոցային ոտնձգությունների հետևանքներն են: Ֆիզիկական ազդեցությունները կարող են քննարկվել նաև կնոջ ֆիզիկական անվտանգության տեսանկյունից։ Ոտնձգությունների ենթարկված անձինք նշում են, որ ֆիզիկական ախտանիշները կարող են արտահայտվել մկանների լարվածությամբ, շնչարգելությամբ, գլխապտույտով և սրտխառնոցով[31]։ Փողոցային ոտնձգությունն իր զոհերի մոտ առաջացնում է զգացմունքային ռեակցիաներ՝ թեթև նյարդայնությունից սկսած մինչև ուժեղ վախ։ Ոտնձգությունների փորձի վերաբերյալ հարցերին կանանց պատասխաններում անընդհատ երկու թեմա է շրջանառվում՝ ոտնձգությունն անձնական տարածքի նկատմամբ և բռնաբարության վախը։ Որոշ գիտնականներ կարծում են, որ ոտնձգություն կատարողի խոսքերն ու վարքագիծը ներկայացնում են կանանց, որպես սեռական օբյեկտներ՝ ստիպելով նրանց այդպես ընկալել սեփական անձը[32]։ Բռնությունը կարող է նաև ստիպել կանանց ամաչել իրենց մարմնից և այն կապել վախի ու նվաստացման հետ՝ առաջացնելով ինքնամեղադրանքի զգացում։ 2010 թ.-ին հրապարակված ուսումնասիրությունը հաղորդել Է, որ փողոցային ոտնձգությունների փորձն ուղղակիորեն կապված է արտաքին տեսքի և մարմնի պատճառով ամոթի ավելի մեծ մտահոգության հետ, ինչպես նաև անուղղակիորեն՝ բռնաբարության մեծ վախի հետ[33]: Ինքնամեղադրանքի հակված կանայք ավելի շատ են ամաչում իրենց մարմնից, մշտապես վերահսկում են արտաքին տեսքը, և առարկայացնում են սեփական անձը։ Այս արդյունքը ոչ միայն իջեցնում է կնոջ ինքնագնահատականը, այլև կարող է ազդել սեփական սեքսուալության նկատմամբ ոչ ադեկվատ մոտեցման[32]։
Փողոցային ոտնձգությունը լրջորեն սահմանափակում է կանանց ֆիզիկական և աշխարհագրական շարժունությունը։ Հանրային վայրերում այն ոչ միայն նվազեցնում է նրանց անվտանգության և հարմարավետության զգացողությունը, այլև սահմանափակում է նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ զրկելով անվտանգության զգացումից[32]։ Կանայք հաճախ ոտնձգության ռիսկը նվազեցնելու նպատակով հաշվի են առնում իրենց շրջապատը, սահմանափակում են հագուստի ընտրությունը, օգտագործում են ականջակալներ, նախընտրում են մարզվել փակ տարածքներում կամ խուսափում որոշ թաղամասերից ու երթուղիներից։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ փողոցային ոտնձգությունն ունի անուղղակի հետևանքներ, որոնք նվազեցնում են կանանց կյանքի որակը։ Խուսափողական վարքագիծը նպաստում է կյանքի որակի անկմանը[31]։
2011 թվականին անցկացված ուսումնասիրությունը նպատակաուղղված էր պարզելու, թե ինչպես են փողոցային ոտնձգություններն անդրադառնում կանանց և աղջիկների առողջության վրա։ Պարզվեց, որ փողոցային ոտնձգությունների ենթարկվելուց հետո նրանք հոգեկան սթրեսի են ենթարկվել։ Վատ հոգեկան առողջությունը կապված է փողոցային ոտնձգությունների հետ, քանի որ այն խթանում է պարանոյան, որ որոշ տարածքներ անապահով են: Փողոցում անցկացրած ժամանակի նվազեցումը միակ ճանապարհն էր, որով կանայք և աղջիկները դրան վերջ դրեցին: Այնուամենայնիվ, դա բացասաբար ազդեց աշխատանքը պահելու կամ առողջապահական ծառայություններից օգտվելու վրա[34]։ Գիշերը միայնակ քայլելիս, հասարակական տրանսպորտից օգտվելիս, ավտոկայանատեղիում մենակ քայլելիս և գիշերը տանը մենակ մնալու ժամանակ անծանոթ մարդկանց կողմից ոտնձգության մտավախությունը նվազեցնում է ապահովության զգացումը[35]։
Կանադայում անցկացված Կանանց դեմ բռնության հարցման վրա հիմնված 2000 թվականի հոդվածի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցյալում անծանոթների կողմից ոտնձգության ենթարկվելու փորձերը մեծ ազդեցություն ունեն հասարակական վայրերում կանանց անվտանգության ընկալման վրա: Ի տարբերություն ծանոթի, անծանոթի կողմից ոտնձգությունը, ավելի հավանական է, որ սեռական բռնության զոհ դառնալու վախ առաջացնի[10]:
Շարժառիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսում, Լիբանանում, Մարոկկոյում և Պաղեստինում NPR 2017 թ.-ի հոդվածում ներկայացված փողոցային ոտնձգությունների ուսումնասիրության համաձայն, կրթված տղամարդիկ ավելի հաճախ են զբաղվում փողոցային ոտնձգությամբ: Հետազոտողները նշում են, որ «միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդ տղամարդիկ ավելի շատ են հակված սեռական ոտնձգությունների, ի տարբերություն իրենցից տարիքով մեծ, բայց ավելի թերի կրթվածների»: Այս ուսումնասիրության հեղինակները պարզաբանում են, որ տղամարդիկ իշխանություն հաստատելու նպատակով են հիմնականում դիմում փողոցային ոտնձգությունների։ Նրանք դա անում են, քանի որ իրենց կյանքում առկա են լուրջ սթրեսային գործոններ, ինչպիսիք են՝ ընտանիքին նյութապես ապահովելու պարտավորությունները, գործազրկության բարձր մակարդակը և իրենց երկրում քաղաքական անկայունությունը։ NPR հոդվածում նշվում է, որ այդ տղամարդիկ «մեծ սպասումներ ունեն իրենք իրենցից, սակայն երբ սպասումները չեն արդարացվում, նրանք փորձում են ինքնահաստատվել՝ կանանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելով։ Նրանք կարծում են, որ աշխարհը նրանց պարտական է»։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ շատ տղամարդիկ փողոցային ոտնձգություններ իրականացնում են զուտ զվարճանալու համար և որ դա նրանց համար լարվածությունը թուլացնելու միջոց է։ «Երբ հարցմանը մասնակցած տղամարդկանց հարցրին, թե ինչու են հասարակական վայրերում կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնում, ճնշող մեծամասնությունը, որոշ տեղերում մինչև 90 տոկոսը, պատասխանեց, որ դա անում է զվարճանալու և հետաքրքության համար»[36]։
Որոշ դեպքերում տղամարդիկ կարող են հաճույք ստանալ անօրինական կամ արգելված բաներ անելուց, և ոմանք կարող են սեռական բավարարվածություն զգալ շոշափելուց, սիրախաղից կամ սեռական նվաստացումից։ Բացասական արտահայտությունները կարող են նաև տրանսֆոբիայի կամ հոմոֆոբիայի հետևանք լինել[2]։
Քեմբրիջի նյարդագիտության դոկտոր, պրոֆեսոր Ջո Հերբերթի կարծիքով՝ ոտնձգությունները կարող են պայմանավորված լինել զուգընկեր գտնելու կենսաբանական կարիքով: Ի տարբերություն կենդանիների՝ մարդու ուղեղը կարող է գիտակցել, որ ուժի դինամիկան, հոգեբանական և ֆիզիկական մանիպուլյացիաները կարող են կիրառվել այլ մարդկանց վրա՝ ստիպելով նրանց դառնալ իրենց զուգընկերը: Հասարակական կառուցվածքների և օրենքների պատճառով մարդկանց մեծամասնությունն ավելի հակված է հոգեբանական մեթոդներ կիրառել, ինչը դրսևորվում է ոտնձգության տարբեր ձևերով։ Ըստ դոկտոր Հերբերտի, փողոցային ոտնձգությունը բազմացումը խթանող սեռական հարկադրանքի մեկ այլ ձև է, որը, ընդհանուր առմամբ, դատապարտվում է հասարակության կողմից[37]։
Ավստրալացի լրագրող Էլեանոր Գորդոն-Սմիթը 2010-ականներին Նոր Հարավային Ուելս նահանգի Քինգս Քրոս շրջանում գրի է առել տղամարդկանց և կանանց փոխազդեցությունները և պարզել, որ տղամարդիկ, որոնք սուլում էին կանանց հետևից, հաճույք էին ստանում ուշադրություն գրավելուց, սիրախաղից և հասարակական վայրում աչքի ընկնելուց։ Տղամարդկանց մոտ նաև այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իրենց մեկնաբանությունների և ժեստերի թիրախ դարձած կանայք նույնպես գնահատում էին այդ ուշադրությունը, և նրանք կարծում էին, որ օգնում են կանանց լավ ժամանակ անցկացնել կամ նրանց արտաքինի վերաբերյալ հաճոյախոսություններ էին անում, ինչն իրենց պատկերացմամբ, պետք է բարձր գնահատվեր։ Մինչդեռ տարածքի կանանց ճնշող մեծամասնությունը նվաստացուցիչ էր համարում նման վարքագիծը, կցանկանար խուսափել դրանից և մտահոգված էր, որ այն կարող էր վերաճել ֆիզիկական բռնության։ Մասնավորապես Գորդոն-Սմիթի զրույցներից մեկի ընթացքում մի տղամարդ, հիմնվելով սեփական փորձի վրա, համոզված էր, որ իր սուլոցները դրական արձագանքի են արժանանում, Գորդոն-Սմիթը մեկնաբանում էր, որ կանայք իրավիճակը կառավարելու համար հաճախ ստիպված են ձևացնել, որ նրանց դուրեկան է ուշադրությունը, քանի որ վախենում են, որ իրենց անկեղծ արձագանքը կարող է անսպասելի հետևանքներ ունենալ[38]։
Հասարակության վերաբերմունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք, որոնք ենթարկվում են փողոցային ոտնձգությունների, տարբեր կերպ են արձագանքում տղամարդկանց կողմից ցուցաբերած և՛ անմեղ, և՛ անքաղաքավարի վերաբերմունքին: Սակայն մշակութային տարբերությունները հաշվի առնելով՝ բազմաթիվ կանայք փողոցային «ուշադրությունը» դրական հաճոյախոսություն են համարում։ Հեղինակ Էլիզաբեթ Արվեդա Քիսլինգի հետազոտությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներ այցելող զբոսաշրջիկ կանանցից շատերն ականատես են լինում փողոցային ոտնձգությունների այնպիսի ձևերի, որոնք թվում են համեմատաբար մեղմ, օրինակ՝ սուլոցներն ու հետապնդումները, և նրանք այդ գործողությունները համարում են ինքնավստահությունը բարձրացնող գործոններ, այլ ոչ թե անհանգստության պատճառ։ Անկախ նրանից, թե փողոցային ոտնձգությունները համարվում են հաճոյախոսություն կամ վիրավորանք, որոշ հետազոտողներ դա համարում են կամայական գործողություն, որը մարդուն զրկում է իր արժանապատվությունից[39]։
2014 թվականի օգոստոսին YouGov-ը հարցում է անցկացրել մոտ 1,000 ամերիկացիների շրջանում։ Հարցման արդյունքում 72%-ը նշել է, որ «սուլելը» երբեք պատշաճ վարքագիծ չի համարել,18%-ը՝ որ երբեմն կարելի է, և 2%-ը պնդել է, որ դա միշտ ընդունելի է։ Մեծամասնությունը (55%) այն որպես «ոտնձգություն» է որակել, մինչդեռ 20%-ը՝ «հաճոյախոսություն»։ 18-29 տարեկան ամերիկացիներն ամենից շատ հակված էին դիտարկել «սուլելը» հաճոյախոսություն[40]։
Քինգս Քրոս տարածքի հետազոտության մասնակից կանանց մեծամասնությունը նման պահվածքը նվաստացուցիչ է համարել, ցանկացել է խուսափել դրանից և անհանգստացել է, որ այն կարող է վերաճել ֆիզիկական բռնության[38]։ Ավելի մտերմիկ մի հարցման արդյունքում 2014 թվականին ԱՄՆ-ում պարզվել է, որ ոտնձգության ենթարկված կանանց 68%-ը և տղամարդկանց 49%-ը «շատ կամ որոշ չափով մտավախություն են ունեցել», որ իրավիճակը կարող էր սրվել[13]։ Ինչպես նշվեց վերևում, Գորդոն-Սմիթը մատնանշել է, որ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ կանայք ձևացնում են, թե հաճույք են ստանում իրենց ուղղված ուշադրությունից, որպեսզի խուսափեն լարվածության սրումից, որը կարող է հանգեցնել ֆիզիկական բռնության[38]։ ԱՄՆ հարցման տվյալներով՝ կանանց 31%-ը սկսել է նախընտրել դուրս գալ ոչ թե միայնակ, այլ ուրիշ մարդկանց ուղեկցությամբ, իսկ 4%-ը ոտնձգություններից խուսափելու համար նույնիսկ լուրջ փոփոխություններ է կատարել կյանքում, օրինակ՝ տեղափոխվել է կամ թողել աշխատանքը[13]։
Շատ տեսաբաններ կարծում են, որ կանանց դրական արձագանքը փողոցային ոտնձգություններին կարելի է համարել գենդերային խտրականության դրսևորում և նշում, որ սա արտացոլում է տղամարդկանց գերիշխանությունը կանանց նկատմամբ։ Որոշ կանանց համար մեղմ ոտնձգությունները կարող են անվնաս և հաճելի թվալ, այդ իսկ պատճառով որոշ տեսաբաններ նրանց համարում են «կեղծ գիտակցության զոհեր», որոնք չեն գիտակցում իրենց արժեքն ու ֆեմինիզմի գաղափարը[41]։
Մշակութային գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակութային գործոնները հաստատուն չեն, ուստի տարբեր ազգություններ կարող են տարբեր կերպ արձագանքել փողոցային ոտնձգություններին[42]։ Հարավային Ասիայի մեծ մասում կանանց նկատմամբ հանրային սեռական ոտնձգությունները կոչվում են «eve teasing» (սեռական բնույթի ակնարկում)։ Մեքսիկայում տարածված «piropos» (թարգմ. իսպ.-ից՝ հաճոյախոսություններ) եզրը նմանատիպ իմաստ է կրում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում հիմնականում միևնույն կերպ են ընկալում փողոցային ոտնձգությունները[43]։ Շատ մեղսագործներ չեն բնորոշում իրենց արարքը որպես ոտնձգություն՝ ի տարբերություն բազմաթիվ զոհերի։ Թշնամական միջավայրերը կարող են տարբեր կերպ մեկնաբանվել՝ կախված մշակույթում սահմանված նորմերից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում փողոցային ոտնձգությունները դիտարկվում են «խտրականության» տեսանկյունից, մինչդեռ Եվրոպայում այն ընկալվում է որպես «անհատի արժանապատվության ոտնահարում», ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը կենտրոնանում է ոտնձգությունների կանխակալ կողմի վրա, մինչդեռ Եվրոպան շեշտը դնում է անձնական տարածքի խախտման վրա։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ընդգծում է սոցիալական կանոնները, իսկ Եվրոպան՝ փողոցային ոտնձգությունների բարոյական և էթիկական կողմերը։ Սեռական ոտնձգությունների համեմատական մշակութային ուսումնասիրությունները հակադրում են անհատակենտրոն մշակույթ ունեցող երկրներին, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան և Նիդերլանդները, ինչպես նաև կոլեկտիվակենտրոն մշակույթ ունեցող երկրներին՝ Էկվադորը, Պակիստանը, Թուրքիան, Ֆիլիպինները և Թայվանը, և ասվում է, որ անհատակենտրոն մշակույթ ունեցող երկրներում ավելի հավանական է, որ մարդիկ ենթարկվեն սեռական ոտնձգությունների և անարգվեն, քան կոլեկտիվակենտրոն մշակույթ ունեցող երկրներում։ Բրազիլացիները սեռական բնույթի վարքագիծը հաճախ դիտարկում են որպես անմեղ, ընկերական և անվնաս սիրային վարք, մինչդեռ ամերիկացիները դրանք ընկալում են որպես ագրեսիա, հիերարխիա և բռնության դրսևորում[42]։ Բացի այդ, ոտնձգություններն անհամաչափորեն ուղղված են ընդդեմ այն անձանց, որոնք անցորդների կողմից դիտարկվում են մարգինալացված գենդերային ինքնություն կամ սեռական կողմնորոշում ունեցողներ[44]։
Պատկերը ԶԼՄ-ներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր լրատվամիջոցները սեռական և փողոցային ոտնձգությունները չափազանց պարզեցված պատմությունների միջոցով ներկայացնելու համար հաճախ քննադատության են արժանանում՝ խնդիրները դիտարկելով որպես անհատական շեղումների արտացոլում՝ սովորաբար լուսաբանելով մի կողմի սխալ վարքը մյուսի նկատմամբ[45]։ Չնայած մարդասիրական և ֆեմինիստական ուսումնասիրությունները սեռական ոտնձգությունների ցանկացած մակարդակ սահմանում են որպես հասարակության մեջ գենդերային ճնշման և խտրականության դրսևորում, առաջատար լրատվամիջոցները հազվադեպ են հաղորդում, որ ոտնձգությունները բխում են մշտական գենդերային անհավասարությունից կամ առաջարկում են երկխոսություն ավելի լայն խնդիրների համատեքստում[45][46]։
Գլխավոր լրատվամիջոցները նաև քննադատության են արժանացել ոտնձգությունների նկարագրության մեջ օգտագործվող արժանահավատությունը կասկածի տակ դնող հռետորաբանության չարաշահման համար։ Ինչպես կանանց նկատմամբ ոտնձգությունների այլ ձևերի դեպքում, լրատվամիջոցներում ներկայացված ձևակերպումները սովորաբար խաթարում են փողոցային ոտնձգությունների վերաբերյալ բողոքների արժանահավատությունը[46]։ «Ենթադրյալ», «կասկածելի», «հնարավոր» բառերի հատկապես հաճախակի գործածումն անմիջապես անվստահության զգացում է առաջացնում ոտնձգությունների և հարձակումների մասին հայտարարությունների վերաբերյալ՝ դրանով իսկ զոհին վերագրելով պատասխանատվության և (կամ) մեղքի բաժին[46]։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ականների վերջից ի վեր հանրային ակտիվիզմը մեծ թափ է հավաքել փողոցային ոտնձգությունների դեմ։ 2008 թվականին «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգությունները» խումբը սկսեց իր գործունեությունը որպես բլոգ, իսկ 2012 թվականին դարձավ շահույթ չհետապնդող կազմակերպություն[47]։ Այս կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում, թե ինչպես անվտանգ ու վճռականորեն պայքարել փողոցային ոտնձգությունների դեմ, ինչպես նաև առաջարկում է «հանրային քայլեր ձեռնարկել»։ 2010 թվականին «Դադարեցրո՛ւ փողոցային ոտնձգությունները» խումբը սկսեց ամենամյա «Փողոցային ոտնձգությունների դեմ միջազգային պայքարի շաբաթը»: Ապրիլի երրորդ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհից մարդիկ մասնակցեցին «երթերի, հանրահավաքների, սեմինարների և մայթերի վրա կավիճով նկարչության»՝ փորձելով ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա[48]: Մեկ այլ խումբ, որը կոչվում է Hollaback! հիմնադրվել է 2010 թվականին։
Ակտիվիստները հաճախ վիրուսային տեսանյութերի օգնությամբ հանրայնացրել են այն, թե որքան հաճախ են կանայք անցանկալի մեկնաբանություններ ստանում հանրային վայրերում[49][50]։
Մի ամերիկացի փողոցային արվեստագետ Kickstarter հարթակում դրամահավաք է կազմակերպել «Դադարե՛ք ստիպել կանանց ժպտալ» արշավի համար։ Արվեստագետը հրապարակում է իր և այլ երիտասարդ կանանց դիմանկարները՝ փողոցային ոտնձգությունների դեմ ուղղված կոչերով[51]։
Մինեապոլիսում մի կին ստեղծել է տպագիր «Քարտեր ոտնձգությունների դեմ» (Cards Against Harassment)՝ ոգեշնչվելով «քարտեր մարդկության դեմ» (Cards Against Humanity) խաղից, որոնք նա բաժանում է ոտնձգություն իրականացնողներին։ Այս քարտերը նախատեսված են ագրեսորներին բացատրելու, թե ինչու են իրենց մեկնաբանություններն անցանկալի[52]։
1996 թվականին ՄԱԿ-ի «UN-Habitat» կազմակերպության կողմից ստեղծված «Անվտանգ քաղաքներ» համաշխարհային նախաձեռնությունը նպատակաուղղված է պայքարել հանրային վայրերում ոտնձգությունների դեմ՝ համագործակցելով քաղաքային համայնքների, տեղական կազմակերպությունների և մունիցիպալ կառավարությունների հետ։ Այս խնդրի լուծման համար ձեռնարկված միջոցառումներից են քաղաքային տարածքներում փողոցների վերափոխումը և լուսավորության բարելավումը[53]։ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը (CSW), որը ՄԱԿ-ի Կանայք ծրագրի մի մասն է, ձգտում է կանանց հզորացմանն ու գենդերային հավասարության խթանմանը[54]։ 2013 թվականի մարտին այն առաջին անգամ «Համաձայնեցված եզրակացություններում» (Agreed Conclusions ) ներառեց մի շարք կետեր, որոնք վերաբերում էին հանրային վայրերում սեռական ոտնձգություններին[55]։
2016 թվականին Բրիտանական քրեագիտական ամսագրում (The British Journal of Criminology) հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որքանով են առցանց հարթակները փողոցային ոտնձգությունների զոհերի համար ծառայում որպես ոչ ֆորմալ արդարադատության ձև։ Արդյունքների համաձայն՝ մարդիկ, առցանց իրենց փորձը կիսելով, ստանում են «վերահաստատում» կամ «աջակցություն», սակայն որոշ դեպքերում նրանք կարող են վերապրել տրավման։ Ուսումնասիրությունը փաստում է, որ առցանց արդարադատությունը սահմանափակ է, սակայն փողոցային ոտնձգությունների դեպքում հնարավոր է, որ զոհերն ինչ-որ կերպ արդարության հասնեն[56]։
2018 թվականին Plan International UK կազմակերպությունը մեկնարկեց #ISayItsNotOk (#ԵսԴաՆորմալՉեմՀամարում) արշավը՝ աղջիկների նկատմամբ փողոցային ոտնձգությունները կանխելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Հասարակության կողմից մեծ ուշադրության արժանացավ այս արշավը և խրախուսեց աղջիկներին ու կանանց պատմել իրենց փորձառությունների մասին[57]։ 2019 թվականին Մեծ Բրիտանիայում մեկ այլ խումբ՝ Our Streets Now անվամբ, նախաձեռնել է արշավ՝ աղջիկներին, կանանց և տրանսգենդեր անձանց հանդեպ փողոցային ոտնձգությունը քրեականացնելու նպատակով[58], այս արշավի նպատակն է նաև դպրոցներում ուսուցանել փողոցային ոտնձգությունների մասին, որպեսզի «աղջիկները սովորեն՝ ինչպես խուսափել դրանցից, իսկ տղաները երբեք չդառնան դրանց իրագործողներ»[59]։ 2020 թվականի նոյեմբերին Plan International UK և Our Streets Now կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով #CrimeNotCompliment (Հանցանքոչթեհաճոյախոսություն) արշավը՝ հանրային վայրերում սեռական ոտնձգությունները քրեական պաստասխանատվության ենթարկելու նպատակով[60]։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ իրավական համակարգերում փողոցային ոտնձգության որոշ ձևեր անօրինական են:
Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Ֆրանսիան քրեականացրեց սեռական ոտնձգությունները՝ ընդունելով օրենք, որի համաձայն՝ փողոցներում և հասարակական տրանսպորտում կանանց հետևից սուլելու համար նախատեսվում է մինչև 750 եվրո տուգանք, իսկ ավելի ագրեսիվ և ֆիզիկական վարքի համար՝ ավելի շատ: Օրենքը նաև սահմանում է, որ մեծահասակի և 15 տարեկանից ցածր անձի միջև սեռական հարաբերությունը կարող է բռնաբարություն համարվել, եթե անչափահասն իրավասու չէ գիտակցաբար համաձայնություն տալ[61][62]։ Բացի այդ, օրենքը բռնաբարության անչափահաս զոհերին տալիս է լրացուցիչ տասը տարի բողոքի հայտ ներկայացնելու համար՝ նրանց 18 տարին լռանալուց ի վեր՝ վերջնաժամկետը երկարացնելով մինչև 30 տարի։ Օրենքն ընդունվեց Մարի Լագերրի դեպքի վերաբերյալ հանրության վրդովմունքից հետո, երբ տղամարդը հարձակվել էր նրա վրա, քանի որ նա դեմ էր եղել վերջինիս ոտնձգություններին[61]:
Նիդերլանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Նիդերլանդների Ամստերդամ և Ռոտերդամ քաղաքներն արգելող օրենք ընդունեցին (Algemene Plaatselijke Verordening, APV) փողոցային սեռական ոտնձգությունների մասին (որը մամուլում հայտնի դարձավ որպես sisverbod կամ «սուլելու արգելք»)։ 2018 թվականին Ռոտերդամի 36-ամյա մի բնակիչ դատապարտվեց տեղի դատարանի կողմից (kantonrechter) և ստացավ երկու 100 եվրոյի չափով տուգանք՝ փողոցում ութ կնոջ սեռական ոտնձգության ենթարկելու համար։ 2019 թվականի դեկտեմբերին Հաագայի Վերաքննիչ դատարանը վճռեց, որ սեռական ոտնձգության փաստն ապացուցված է, սակայն որոշեց, որ այդ արարքը չէր կարող համարվել հակասահմանադրական, քանի որ տեղական օրենքները հակասում էին Նիդերլանդների Սահմանադրության 7-րդ հոդվածին (խոսքի ազատության իրավունքին)։ Ըստ Սահմանադրության՝ միայն Ներկայացուցիչների պալատը և Սենատն ունեն իրավասություն՝ սահմանադրական իրավունքների սահմանափակում նախատեսող օրենքներ ընդունելու (ազգային մակարդակով), մինչդեռ Ամստերդամի և Ռոտերդամի մունիցիպալիտետները նման իրավասություն չունեն, այսպիսով նախորդ դատավճիռը չեղարկվեց։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ հիասթափություն հայտնեցին այս որոշման առիթով (օրինակ՝ պատգամավոր Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը պնդեց, որ նման հարցերին ամենալավ լուծումը կտրվի տեղային մակարդակում, այլ ոչ թե ազգային) և նրանք նաև հայտարարեցին փողոցային ոտնձգությունների վերաբերյալ ազգային օրենսդրություն ընդունելու իրենց մտադրության մասին[63]:
Պերու
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մարտից Պերուում գործում են փողոցային ոտնձգությունների դեմ պայքարի մասին օրենքներ[64]։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններում գտնվող Քեզոն Սիթի քաղաքում, որտեղ փողոցային ոտնձգության դեպքերի մակարդակը բարձր է[65], 2016 թվականի մայիսի 16-ին ընդունվեց որոշում՝ արգելելու փողոցային ոտնձգությունները, ինչպես օրինակ՝ սուլոցները և կանանց հետևից հնչող մեկնաբանությունները։ Այդպիսի արարքների համար սահմանվեցին տուգանքներ՝ 1000-ից 5000 պեսոյի չափով և մինչև մեկ ամիս ազատազրկում[66]։ 2019 թվականին Ֆիլիպիններում ընդունվեց «Անվտանգ տարածքների մասին» թիվ 11313 հանրապետական օրենքը։ Այս օրենքը քրեականացնում է միսոգինիստական վարքագիծը, սեքսիստական արտահայտությունները, սուլոցները, կանանց հետևից մեկնաբանություններ անելը, ակնապիշ հայացքները, հայհոյանքները, ինչպես նաև հասարակական վայրերում կամ առցանց շարունակաբար սեռական բնույթի կատակներ անելը։ Օրենքը նաև արգելում է ցանկացած վարք, որն անցանկալի է, կրում է մշտական բնույթ և ստեղծում ահաբեկող, թշնամական կամ նվաստացուցիչ մթնոլորտ այդ ամենը զգացողի համար։
Պատիժները կարող են լինել ազատազրկման կամ տուգանքի տեսքով՝ կախված հանցագործության լրջությունից[67]։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում փողոցային ոտնձգություններին վերաբերող օրենքները կարգավորվում են առանձին նահանգների կողմից։ Իլինոյս նահանգում կան օրենքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են փողոցային ոտնձգություններին[68]։ Թեպետ այն կարող է լինել ֆիզիկական հարձակման կամ նույնիսկ սպանության նախանշան, վիրավորական և ատելության խոսքը պաշտպանված է Սահմանադրության Առաջին փոփոխության կողմից: Չնայած օրինախախտին թույլատրվում է հայհոյանքներ գոռալ, սակայն իրեն թույլ տալ այնպիսի արարքներ, ինչպիսիք են հասարակական վայրում անպարկեշտ պահվածքը և սեռական ոտնձգությունը, ակնհայտ օրինախախտումներ են։ Վիրավորական և ատելություն սերմանող խոսքը, որպես փողոցային ոտնձգության ձև, հաճախ օգտագործվում է որպես ապացույց նման վարքագիծ բազմիցս ցուցաբերած անձանց դեմ[69]։
Առաջին փոփոխության տեսանկյունից՝ հասարակության կողմից վիրավորական և ատելություն սերմանող խոսքը քրեականացնելու մերժումը լուրջ մարտահրավեր է իրավական համակարգի համար։ Հակառակ տարածված համոզմունքին՝ այս սկզբունքը պաշտպանում են նրանք, ովքեր չեն ենթարկվել փողոցային հարձակումների․վիրավորական և ատելության խոսքի զոհերը նույնպես հաճախ չեն ցանկանում ընդդիմանալ այս իրավունքներին: Ընդհակառակը, առօրյայում հասարակությունը հաճախ չի ցանկանում ապավինել օրենքին, քանի որ նրանք նախընտրում են ինքնավարություն՝ անկախ իրավիճակի լրջությունից[70]։
2000 թվականին Լորա Բեթ Նիլսոնի կողմից անցկացված մի շարք փողոցային ոտնձգությունների և օրենքի նկատմամբ հանրային վերաբերմունքի հետ կապված հարցազրույցների ընթացքում առաջարկվել են չորս հայեցակարգեր։ Խոսքի ազատության հայեցակարգը հիմնված է Առաջին փոփոխության գաղափարախոսությանը հավատարմության վրա։ Ինքնավարության հայեցակարգը՝ ինքնակառավարման ձգտման վրա։ Անգործնականության հայեցակարգը՝ վիրավորական և ատելության խոսքի կարգավորման անհնարինության վրա։ Եվ վերջապես, իշխանության հանդեպ անվստահության հայեցակարգը՝ իրավապահների նկատմամբ վստահության բացակայության վրա։ Այս չորս հայեցակարգերն ընկած են փողոցային ոտնձգությունների քրեականացման հազվադեպության տրամաբանության հիմքում[70]:
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anti-Flirt Club
- Butsukari otoko (ճապ.՝ ぶつかり男 Bumping man) Japanese street harassment involving a man assaulting a woman by bumping into them, usually in a crowded place..
- Femme de la rue, (2012) a Belgian documentary where a female film student walks through the streets of Brussels with a hidden camera, recording street harassment and her reaction and interaction with the men harassing her.
- Subway shirt
- War Zone – a documentary on the topic
- 10 Hours of Walking in NYC as a Woman (2014), an experiment where a woman walks through the streets of New York City with a hidden camera recording her from the front, and experiences 108 instances of what the video creators call street harassment over the course of 10 hours.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ikram, Kiran. "Street Harassment of Women in Lahore; Experiences, Consequences and Reporting Mechanism". Journal of Business and Social Review in Emerging Economies 8 (2) (2, June, 2022)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Whittaker, Elizabeth; Robin M. Kowalski (2015). «Cyberbullying Via Social Media». Journal of School Violence. 14 (1): 11–29. doi:10.1080/15388220.2014.949377. S2CID 144140856.
- 1 2 3 4 5 6 «What Is Street Harassment?». Stop Street Harassment. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Bowman, Cynthia Grant (1993 թ․ հունվար). «Street Harassment and the Informal Ghettoization of Women». Harvard Law Review. 106 (3): 519. doi:10.2307/1341656. JSTOR 1341656.
- ↑ Kearl, Holly (2010). Stop Street Harassment: Making Public Places Safe and Welcoming for Women. Santa Barbara, California: Praeger. էջեր 3. ISBN 978-0313384967.
- ↑ Kearl, Holly (2015). Stop Global Street Harassment: Growing Activism Around the World. Santa Barbara, California: Praeger. էջ 2.
- 1 2 Walkowitz, Judith R. (1998 թ․ ապրիլի 1). «Going Public: Shopping, Street Harassment, and Streetwalking in Late Victorian London». Representations (անգլերեն). 62 (62): 1–30. doi:10.2307/2902937. ISSN 0734-6018. JSTOR 2902937.
- ↑ Dailey, Jane (2011). «At the Dark End of the Street: Black Women, Rape, and Resistance—A New History of the Civil Rights Movement from Rosa Parks to the Rise of Black Power, by Danielle L. McGuire». The Journal of American History. 98 (2): 490–491. doi:10.1093/jahist/jar290.
- ↑ Kearl, Holly (2010). Stop Street Harassment: Making Public Places Safe and Welcoming for Women. Bloomsbury Academic. ISBN 978-0313384967.
- ↑ Lennox, R.; Jurdi-Hage, R. (2017). «Beyond the empirical and the discursive: The methodological implications of critical realism for street harassment research». Women's Studies International Forum. 60: 23–28. doi:10.1016/j.wsif.2016.11.010.
- 1 2 Macmillan, Ross; Nieorbisz, Annette; Welsh, Sandy (2000 թ․ օգոստոսի 1). «Experiencing the Streets: Harassment and Perceptions of Safety among Women». Journal of Research in Crime and Delinquency. 37 (3): 306–322. doi:10.1177/0022427800037003003. S2CID 146635792.
- ↑ «Harassment rampant on public transportation». Shanghai Star. 2002 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Fileborn, B; Vera-Gray, F (2017). «'I Want to be Able to Walk the Street Without Fear': Transforming Justice for Street Harassment» (PDF). Feminist Legal Studies. 25 (2): 203. doi:10.1007/s10691-017-9350-3. S2CID 149240797.
- 1 2 3 4 5 «Unsafe and Harassed in Public Spaces» (PDF). Stop Street Harassment. Spring 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Kearl, Holly (2015). «Stop Global Street Harassment». One Search. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Street Harassment: The Largest International Cross-Cultural Study». hollaback!. 2015 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- 1 2 "Circles of Hell: Domestic, Public and State Violence Against Women in Egypt", Amnesty International, January 2015.
- ↑ Hassan, Rasha; Shoukry, Aliyaa; Nehad, Abul Komsan (2008). «Clouds in Egypt's Sky: Sexual Harassment: From Verbal Harassment to Rape» (PDF). Egyptian Center for Women's Rights. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Study on Ways and Methods to Eliminate Sexual Harassment in Egypt» (PDF). UN Women. 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- 1 2 «Barcelona battles sexual harassment on public transport». European Investment Bank (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Catalonia confronts sexual harassment in public transport». POLIS Network (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «EU LGBT survey – European Union lesbian, gay, bisexual and transgender survey – Main results» (PDF). Fundamental Rights Agency. 2014 թ․ հոկտեմբեր. էջեր 87–89. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Miller, Hayley (2014 թ․ հունիսի 4). «LGBT Men Experience High Rates of Street Harassment». Human Rights Campaign.(չաշխատող հղում)
- ↑ Burns, Crosby (2011 թ․ հուլիսի 19). «Gay and Transgender Discrimination Outside the Workplace». American Progress. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Burns, Crosby (2011 թ․ հուլիսի 19). «Gay and Transgender Discrimination Outside the Workplace». Center for American Progress. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- 1 2 Unsafe and harassed in public spaces: A national street harassment report. Stop Street Harassment. 2014. OCLC 1050056169.
- ↑ Campaign, Human Rights. «LGBT Men Experience High Rates of Street Harassment». Human Rights Campaign. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Discrimination in America». Harvard Opinion Research Program. 2017 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Most LGBTQ Americans experience harassment and discrimination, Harvard study finds». NBC News. 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Kearl, Holly (2015). Stop Global Street Harassment. Abc-Clio. ISBN 978-1440840210. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Catalonia approves a plan to confront sexual harassment on public transport | Eltis». www.eltis.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- 1 2 Farmer, Olivia; Smock Jordan, Sara (2017 թ․ հոկտեմբերի 2). «Experiences of Women Coping With Catcalling Experiences in New York City: A Pilot Study». Journal of Feminist Family Therapy. 29 (4): 205–225. doi:10.1080/08952833.2017.1373577. ISSN 0895-2833. S2CID 148997602.
- 1 2 3 Bowman, Cynthia Grant (1993 թ․ հունվար). «Street Harassment and the Informal Ghettoization of Women». Harvard Law Review. 106 (3): 517–580. doi:10.2307/1341656. ISSN 0017-811X. JSTOR 1341656.
- ↑ Chaudoir, Stephenie R.; Quinn, Diane M. (2010 թ․ մարտի 3). «Bystander Sexism in the Intergroup Context: The Impact of Cat-calls on Women's Reactions Towards Men». Sex Roles. 62 (9–10): 623–634. doi:10.1007/s11199-009-9735-0. ISSN 0360-0025. S2CID 144888274.
- ↑ A Campos, Paola (2017 թ․ հունվարի 1). «Experiences of street harassment and associations with perceptions of social cohesion among women in Mexico City». Salud Pública de México. 59 (1): 102–105. doi:10.21149/7961. PMID 28423116. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Chaudoir, Stephenie R.; Quinn, Diane M. (2010 թ․ մարտի 3). «Bystander Sexism in the Intergroup Context: The Impact of Cat-calls on Women's Reactions Towards Men». Sex Roles. 62 (9): 623–634. doi:10.1007/s11199-009-9735-0. S2CID 144888274.
- ↑ Gharib, Malaka (2017 թ․ հունիսի 15). «Why Do Men Harass Women? New Study Sheds Light On Motivations». Goats and Soda. NPR. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Why Sexual Harassment is a Human Characteristic». Psychology Today. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
- 1 2 3 «Once More, with Feeling». This American Life. 2016 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ Kissling, Elizabeth Arveda (1991). «Street harassment: the language of sexual terrorism». Discourse & Society. 2 (4): 451–460. doi:10.1177/0957926591002004006. ISSN 0957-9265. JSTOR 42888749. S2CID 145221651.
- ↑ Moore, Peter. «Catcalling: Never OK and not a compliment». YouGov. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Oshynko, Norma Anne (2002). No safe place: the legal regulation of street harassment (Thesis). The University of British Columbia. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
- 1 2 Zimbroff, Jennifer (2007 թ․ մայիսի 1). «Cultural Differences in Perceptions of and Responses to Sexual Harassment». Duke Journal of Gender Law & Policy. 14 (2): 1311–1342. ISSN 1090-1043.
- ↑ Kissling, Elizabeth (1991). «Street harassment: The Language of Sexual Terrorism». Discourse and Society. 2 (4): 457–458. doi:10.1177/0957926591002004006. JSTOR 42888749. S2CID 145221651.
- ↑ «What is street harassment?». Stop Street Harassment. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- 1 2 McDonald, Paula; Charlesworth, Sara (2013 թ․ մարտ). «Framing Sexual Assault through Media Representations». Women's Studies International Forum. 37 (1): 95–103. doi:10.1016/j.wsif.2012.11.003.(չաշխատող հղում)
- 1 2 3 Easteal, Paula; և այլք: (2015 թ․ հունվար). «Review: Enduring Themes and Silences in Media Portrayals of Violence against Women». Women's Studies International Forum. 48 (1): 103–113. doi:10.1016/j.wsif.2014.10.015.
- ↑ «About». Stop Street Harassment. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «International Anti-Street Harassment Week». Stop Street Harassment.
- ↑ Leeds, Sarene (2014 թ․ հոկտեմբերի 3). «Jessica Williams Continues Her War Against Catcalls on 'The Daily Show'». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Hajela, Deepti (2014 թ․ հոկտեմբերի 30). «Viral Video Documents New York Street Harassment». ABC News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Lee, Felicia R. (2014 թ․ ապրիլի 9). «An Artist Demands Civility on the Street With Grit and Buckets of Paste». New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Silva, Estey (2014 թ․ հուլիսի 24). «Cards Against Harassment address street harassers directly». Christian Science Monitor. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Kearl, Holly (2013 թ․ մայիսի 28). «2013 UN Commission on the Status of Women». Stop Street Harassment. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Commission on the Status of Women». UN Women. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Kearl, Holly (2013 թ․ մայիսի 28). «2013 UN Commission on the Status of Women». Stop Street Harassment. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Fileborn, Bianca (2017 թ․ նոյեմբեր). «Justice 2.0: Street harassment victims' use of social media and online activism as sites of informal justice». The British Journal of Criminology. 57: 1482–1501.
- ↑ «#ISayItsNotOK: Street harassment gets recognised as gender-based violence».
- ↑ «Our Streets Now».
- ↑ «Our Schools Now».
- ↑ «Crime not Compliment | Plan International UK».
- 1 2 «France outlaws lewd cat-calls to women in public amid attack uproar». Reuters. 2018 թ․ օգոստոսի 2 – via www.reuters.com.
- ↑ «In France, Catcalling Is Now Illegal». Vogue. 2018 թ․ օգոստոսի 3.
- ↑ Raounak Khaddari (2019 թ․ դեկտեմբերի 19). «Sisverbod is gedegradeerd tot vrijblijvende wens gemeenten». Het Parool (հոլանդերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Criminalising the catcallers». The Economist. 2015 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Rodriguez, Fritzie (2016 թ․ մարտի 8). «The streets that haunt Filipino women». Rappler. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Sauler, Erika (2016 թ․ հունիսի 1). «In QC, wolf whistles can land you to jail». Philippine Daily Inquirer. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Duterte Signs Law Punishing Catcalling, Sexual Harassment». VOA. 2019 թ․ հուլիսի 15.
- ↑ «Illinois» (PDF). Stop Street Harassment. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ Logan, Laura S. (2015 թ․ մարտի 1). «Street Harassment: Current and Promising Avenues for Researchers and Activists». Sociology Compass. 9 (3): 196–211. doi:10.1111/soc4.12248. ISSN 1751-9020. S2CID 54596423.
- 1 2 Nielsen, Laura Beth (2000). «Situating Legal Consciousness: Experiences and Attitudes of Ordinary Citizens about Law and Street Harassment». Law & Society Review. 34 (4): 1055–1090. doi:10.2307/3115131. JSTOR 3115131.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Statistics – Academic and Community Studies». Stop Street Harassment. (worldwide)